17/08/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
ՄԱԼԾՔ-ՕԼ-ՇՕԱՐԱ-ԲԱՀԱՐ

 

ՄԱԼԾՔ-ՕԼ-ՇՕԱՐԱ-ԲԱՀԱՐ

(1887 -  1952)

 

 

            Մոհամմադ Թաղի Բահարը - գրական անւամբ Մալեք - օլ -Շօարան - ծնւել է 1887 թւին Մաշհադ քաղաքում։ Հայրը «էմամ Ռեզա» սրբատեղի բանաստեղծն էր եւ տօնական օրերին յաւուր պատշաճի ձօներգներ էր յօրինում. այդ կապակցութեամբ նրան «Մալեք - օլ - Շօարա» (բանաստեղծների իշխան) տիտղոսն էր շնորհւած։

            Բահարը պատանեկան տարիներից դրսեւորեց բանաստեղ­ծական փայլուն տաղանդ։ Հօր մահից յետոյ, երբ նա 18 տարեկան պատանի էր արժանի համարւեց ժառանգելու իր հօր բանաստեղծական տիտղոսը։

            Բահարը իր երիտասարդական տարիներից սկսած գործօն մասնակցութիւն ունեցաւ երկրի յառաջադիմական շարժումների մէջ։ 1909 թւին նա Մաշհադում հիմք դրեց «Նով Բահար» («Նոր Գարուն») լրագրին, որը հետագայում փոխադրւեց Թեհրան. թերթը մի քանի անգամ կալանքի տակ առնւեց։ Այդ առնչութեամբ Բահարը ենթարկւեց հալածանքի, բանտարկութեան եւ աքսորի։ Նա վեց անգամ ընտրւեց խորհրդարանի անդամ եւ մի անգամ էլ (1947 թւին) մասնակցութիւն ունեցաւ կառավարութեան կազմում որպէս լուսաւորութեան մինիստր։

            Բահարը երկար տարիներ վարում էր Թեհրանի համալսարանի պարսկերէն գրականութեան ֆակուլտետի դասախօսի եւ «Համալսարանի ամսագրի» խմբագրի պաշտօնները։ Միեւնոյն ժամանակ նա ակադեմիայի անդամ էր։

Բահարը զբաղւում էր նաեւ հնագիտական հետազօտութիւններով։ Նա ծանօթ էր արամերէն, պահլաւերէն եւ հին պարսկերէն լեզուներին եւ այդ լեզուների վերաբերեալ արժէքաւոր ուսումնասիրական աշխատութիւններ է թողել։

            Բահարի գրական գլխաւոր գործերն են «Քաղաքական կուսակցութիւնների պատմութիւնը» եւ «Պարսից  լեզւի ոճաբանութիւնը» եռահատոր մոնումենտալ աշխատութիւնը։

            Բահարը պարսկական ժամանակակից պոէզիայի ամենախոշոր դէմքն է, աւելին նա 15-րդ դարի նշանաւոր բանաստեղծ Ջամիից յետոյ, պասրկերէն լեզւով գրող մեծագոյն բանաստեղծն է համարւում։ Նրա մահւանից 5 տարի յետոյ (1957 թւին) Թեհրանում լոյս տեսաւ նրա բանաստեղծութիւնների երկհատոր մեծածաւալ ժողովածուն, որը պարունակում է մօտ 40,000 երկտող։ Այդ ժողովածուն ոչ միայն ժամանակի, այլ եւ պարսկական գրականութեան բոլոր ժամանակաշրջանների խոշորագոյն գանձերից մէկն է։

            Բահարի պոէզիան բազմազան է եւ հարուստ։ Նա բանաստեղծական բոլոր ժանրերի աներկբայելի վարպետ է։ Գլխաւորապէս անգերազանցելի են նրա երկարաշունչ ղասիդէները։ Նրա լեզուն ճոխ է եւ պատկերաւոր, բանաստեղծական ձեւաւորումը անթերի։ Նա մեծ չափով արաբերէն եւ գործածութեան մէջ չեղող բառեր է գործ ածում, դա թերեւս նրա միակ թերութիւնն է։

            Երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ Բահարի ակտիւ մասնակցութեամբ Թեհրանում հիմնւեց «Խաղաղասէրների Իրանեան ընկերութիւնը»։ 1951 թւի աշնան կայացաւ յիշեալ ընկերութեան առաջին համագումարը, որտեղ առաջին անգամ կարդացւեց նրա «Պատերազմի բուն» հռչակաւոր բանաստեղծութիւնը, որի թարգմանութիւնը տալիս եմ ներկայ հատորում։

            Անդուլ աշխատանքների, պայքարի եւ զրկանքների հետեւանքով նրա առողջութիւնը քայքայւել էր, միւս կողմից նրա կրծքում բոյն դրած թոքախտ հիւանդութիւնը նրան մղում էր դէպի գերեզման։

            1952 թւին նա վախճանւեց, սգի մատնելով Իրանի յառաջադէմ մտաւորականութիւնը։

 

 

բնագիրը էջ   650

 

Պատերազմի բուն1

վայում է կրկին պատերազմի բուն...

Թող խզւի նրա ձայն գազազած,

Թող չքւի նրա տեսքը չարաբան2

Թող թեւակոտոր տապալւի նա ցած...

 

Ի՞նչ կայ աւելի դաժան, ահոելի,

Քան պատերազմի մոլոխն անկշտում

Նրա սնունդը միսը բանւորի,

Նրա, խմիչքը ռանչբարի արիւն...

 

Հնչում է մահւան կոչնակը ահեղ

Ահա լսւում է նրա ձայնը բիրտ,

Որ տարածւում է, փռում ամէն տեղ,

Որ թափանցում է մտնում ամէն  սիրտ...

 

Եւ պատերազմի սեւ ուրւականը,

Որպէս մի հսկայ դիւատեսիլ սարդ ,

Հիւսում է անդուլ  իր նենգ ուռկսւնը

Եւ դարանամուտ սպասում անթարթ...

 

Ամէն կողմերից խուժում են անվերջ

Աշխարհի վրայ եւ մեր շուրջ վխտում

Ինչպէս մրջիւններն իրենց բնի մէջ

վիշտ ու տառապանք, հոգս ու նեղութիւն։

 

Փչում է ոազմի սամումը դաժան

Եւ կոկո՛րդները սեղմւում են վշտից,

Օղը ծանրացած՝ կապարի նման՝

Ճնշում է նեղում մեզ ամէն կողմից...

 

Իսկ երբ հնչում է շեփորը ոազմի,

Աշխարհը անճար սառում է ահից,

Լսւում է անվերջ որոտը մարտի,

Օդը թնդում է զէնքերի ձայնից...

 

Երկիրը, որպէս դիւական ջաղաց,

Պտոյտ է գալիս արեան հեղեղով

Իրար են անցնում մարդիկ կատաղած,

Սողում է տանկը ծանր հեւալով։

 

Ահա երկաթէ արծիւն է  թռչում

Մերթ նետւում է ցած, մերթ խոյանում վեր,

Գիւղ ու քաղաք է որսում յօշոտում

Եւ ցած է թափում ձւեր մահաբեր...

 

Ահա մի ուրիշ օդային գազան

Թոչող ամրոցը - հսկայ լայնաթեւ

Որ մրրկածուփ սեւ ամպի նման

Մահւան կարկուտ  է թօթափում ներքեւ։

 

Ամէն տեղ կրակ, աւար ու աւեր,

Ամէն տեղ սարսափ, վիշտ ու տառապանք

Աշխարհը կարծես գեհեն է ղարձել

Ամէն տեղ արցունք, տանջանք, հառաչանք...

 

Ամէն տեղ անվերջ շռինդ ու շառաչ,

Հրանօթների փայլակ, որոտում...

Եւ այղ ահաւոր տարերքի աոաջ

Մարդ շլանում է խլանում, ապշում...

 

Ռազմի աստւածն է անցնում յաղթական

Սուսերը ձեռքին, զրահը հագին,

Նրա հետքերով,  ստւերի նման,

Մահն է ընթանում մանգաղը ձեոքին։

 

Արիւն է ծորում նրա փեշերից,

Մահւան գերանդին հնձում է արագ

Եւ նրա անցած հանդ ու դաշտերից

Լսւում են միայն ողբ ու հառաչանք...

 

Այղ դժոխային թոհ ու բոհի մէջ,

Արեան ճապաղքի, արցունքի ծովում,

Աշխարհաւկերներն3 ագահ գիշատիչ

Անկուշտ տենչանքով ոսկի են դիզում։

 

Օ՝հ  պատերազմից աւելի վատթար,

Այդ մարդանման գայլերն են ագահ,

Արտաքուստ խոնարհ, բարի - ՛բարերար,

Ներքուստ սատանայ, կործանիչ,– խարդախ։

 

Չե՞ս տեսնում նրանց գիտնականները

Ի՞նչ են հնարել... ատոմական ռումբ,

Որի յանդիման ապառաժ լեռը

Ճեղքւում է միջից, ջարդւում,փշրւում.

 

Եւ նրա շնչից՝ թունաւոր խեղդիչ

Ոչ ոք եւ ոչինչ ազատում չունի,

Այրւում է նրա. բոցում ամէն ինչ

Ասուն, անասուն, մարդիկ տնովի...

 

Այրւում են ամէն ծիլ, ծաղիկ ու ծաո,

Մոխիր են դառնում խրճիթ ու պալատ,

Հողը խանձւում է, ամլանում իսպառ,

Երկիրը դառնում խոպան անապատ...

 

Մի ակնթարթում աւեր են դառնում

Շէն  քաղաքները, գիւղերն բարեբեր,

Ինչպէս հեռաւոր ճապոնի երկրում

Զոյգ քաղաքները... տարաբախտ զոհեր...4

 

Կարծես դժոխքի ընդերքից մթին

Դուրս էին սողում՝ վիշապներն ագահ՝5

Կրակ ու մոխիր տարածում, չորս դին

Եւ խոցու՛մ, լափում, այրու՛մ անխնայ...

 

Այս դժոխային հսկայ հնոցում,

Մարդիկ շամփրւած վառւող  սիւներին,

Խորովւում էին ճենճերոտ բոցում

 Ինչպէս հաւն է խորովւում շամփրին...

 

Եւ այժմ յաճախ ես միտք եմ, անում

Թէ Արեւմուտքի այդ մարդգայլերը

Եւ նրանց հլու արբանեակները

Ի՞նչ երեսով են անցնում մեր ճամբով,–

 

(Ասենք՝ կճուճի բերանը բաց է,

Բայց կատւի ամօթն ո՞ւր է մնացել6։

 

Օ՝հ, երբեք, երբեք, դու մի վստահիր

Այդ մարդկանց անսիրտ, խարդախ, անիրաւ

Որոնց հոգում կայ միայն ոսկու սէր

Եւ հարստութեան անյագուրդ ծարաւ։

 

Ով որ իր յոյսը կապել է նրանց,

Նա ինքն իրեն բնաւ չի յարգում,

Պահանջատեր են՝ ոչինչ չտւած՝

Վայ թե որ տւին - էլ չկայ պրծում։

 

Քո կորեկ հացը ՛միշտ՝ գերադասիր

Նրանց ցորենից, ոսկուց, արծաթից,

Քանզի (այս բանը դու լաւ իմացիր)

Վերջը նրանք են շահւելու մեզնից։

 

Ինչպես որ սաթը քաշում է յարդը,

Այսպես էլ նրանց  «քիմիկոսները»

Կը տանեն՝ անգին

Մեր գանձն ու ոսկին։

 

Պետք չէ մեզ նրանց մտերմութիւնը

Ատելութիւն էլ չունենք նրանց դէմ

Մենք գիտենք, որ այդ «մօտիկութիւնը»

Խաբէութիւն է եւ խաղեր երկդեմ։

 

Ոչ նախանձում ենք մենք նրանց փառքին

Եւ ոչ շլանում շուքից ու փայլից,

Մենք գիտենք նաեւ որ նրանց ոսկին

Արցունք է քամւած մարդկանց աչքերից։

 

Տեսնել չեմ ուզում պատկերը նրանց,

Պատկերը նրանց պիղծ, ստոր ու ցած,–

Պէտք չէ մեզ նաեւ պարգեւը նրանց

Պարգեւը որպես պատկերը նրանց։

 

Ո՜վ խաղաղութեան անդո՛րր հանգրւան,

Ո՜ւր են քո չքնաղ ափերն աննման,

Ե՛րբ պէտք է ծագի արեւը պայծա՛ռ

Հաւասարութեան եւ եղբայրութեան...

 

Ահա տեսնում եմ, ճախրում է օդում

Մեր աւետաբեր ճերմակ աղաւնին.

 ժամանակն է որ պատերազմի բուն

Տապալւի գետին - աւանդի հոգին։

 

Բահար, գարունդ բացւել է կրկին7

Դու խաղաղութեան գովքն ես ներբողում , ֊

Քո երգին միայն նա կընծայէ գին,

Ով ֆարսերէնի գինն է իմանում8:

 

 

1 - Գրւած է 1947 թւին - Երկրորդ համաշխարհային պատերազմից երկու տարի անց։

2 - Չարաբուն - ի բնէ չար։

3 - «Աշխարհակեր» - բնագրում՝ «ջհանխոր»։ Բանաստեղծի սարքած բառն է, որ 40-50-ական թւականներին լայն գործածութիւն ունէր «աշխարհակալ» իմաստով։ Այժմ այդ բառը չի գործածւում։

4 - «Զոյգ քաղաքները» - Խօսքը վերաբերում է 1945թ.–ին եւ ատոմական ռմբակոծութեան ենթարկւած երկու ճապոնական քաղաքներին։

5 - Ըստ կրօնական հաւատալիքների դժոխքում ապրում են հրաշունչ օձեր եւ վիշապներ։

6 - Խօսքը վերաբերում է  օտար երկրների կեղծ բարեկամութեան։

7 - «Բահար» - բանաստեղծի գրական անունն է ֊ նշանակում է գարուն, բնագրում բառախաղ է։

8 ֊ Սա մի արդարացի հպարտութիւն է։ Իրօք Բահարի այս ստեղծագործութիւնը բոլոր ժամանակներում ֆարսերէն (պարսկերէն) լեզւով բանաստեղծական քերթւածների գոհարներից մէկն է, որ անշուշտ թարգմանութեան մէջ կորցնում է իր փայլր։

 

 


բնագիրը էջ 646

Դեմաւենդ1

 

Էյ, Դեմաւենգ կալանաւոր ճերմակ դեւ,

Դու՜ աշխարհի գմբէթը վեհ, յարատեւ։

 

Գլխիդ վրայ արծաթաշող սաղաւարտ

Մէջքիդ գօտին երկաթակուռ, շողազարդ,֊

 

Ամպի քօղով ծածկել  ես քո դէմքը վէս,

Որ չլիեի՝ մարդկային աչք տեսնի քեզ,֊

 

Որ ոչ մի շունչոչ մի ասուն, անասուն ֊

Չխռովի քո անդորրը երազուն,–

 

Երկնքի հետ ուխտ ու դաշինք ես կապել,

Աստղերի հետ մտերմութիւն հաստատել...

 

 

 

Երբ երկիրը տառապում էր անամոք

Բախտի անւի ծանրութեան տակ անողոք՝

 

Բռունցք զարկեց բախտի դեմքին զայրացած,֊

Դու ես անշուշտ այդ բռունցքը քարացած։

 

Դու աշխարհի բռունցքն ես կուռ, կա՛րծրացած,

Դարերից դար դէպի երկինք բարձրացած...

 

Զարկ Դեմաւենդ, կրկին անգամ, հարւածի՜ր,

Երկնքի դէմ, իր բախտի դէմ ծառացիր...

 

Ոչ, ոչ երբեք, դու  բ՛ռունցքը չես բիրտ ու խենթ

Սխալւում եմ, ներիր դու ինձ Դեմաւենդ։

 

Դու մայր հողի սիրտն ես վշտոտ, տառապած,–

Նրա ցաւով եւ վէրքերից ուոճացած։

Գուցէ՞ այդ է պատել ես քեզ պաղ ձիւնով,

Որ հովանայ քո կսկիծը նրանով։

 

 

Ո՜հ, պայթիր դու, ժայթքիր ուժգին, անյողդոէդ

Մի թաքցրու հուրը սիրտդ փոթորկող։

 

Լուռ մի մնայ, ասա, խօսիր, ծիծաղի՚ր,

Ուրախ եղիր, մի ընկճւիր անյարիր։

 

Լսիր այրւած սրտիս խօսքը անարժան,–

Ներքին հուրը այրում Է խիստ ու դաժան,–

 

ԵթԷ սրտում կրակ ունես անթեղւած,

 Հաւատա ինձ, նա կայրի քեզ անկասկած։

 

Ես կազատեմ՝ քեզ կապանքից հինաւուրց,

Թէկուզ զատեն մարմնիս յօդերն իրարուց,

 

Կայծ կը նետեմ ես իմ սրտի կրակից,

Կը հրդեհեմ քո կապերը կաշկանդիչ,

 

Որ ազատւես եւ որոտաս զայրագին,

Որպէս կապից ազատւած դեւ մոլեգին,–

 

Որ երերայ այս երկիրը հնաւանդ

Նուր-Քաջուրից մինչեւ հեոու Նահաւանդ,–2

 

Որ զարթօնքիդ փայլից շքեղ, լուսավա՛ռ,

Լուսաւորւի հորիզոնը ծայրէ ծայր...

 

Ահ, լսիր ինձ, ճերմակահեր մայր անգին,

Լսիր անբախտ որդուդ խօսքը սրտագին.

 

Վար առ գլխիդ թանձր քօդը սպիտակ,

Ձուլւիր երկնի կամարի հետ կապուտակ,

 

Վիշապի պէս սուլիր ահեղ, որոտա,

Աոիւծի պէս կատաղօրէն մռնչա,

 

ժայթքիր ուժգին հրարորբոք յորձանուտ

Ծուխ ու ծծումբ, խեդդիչ գազեր ժանտահոտ։

 

Խառնիր նրանց ժողովրդի  զայրոյթին

Եւ երկնային պատուհասի բոցերին...

 

Այդ բոլորից կերտիր թաներ, սեւ ամպեր,

Ռէյի3 վրայ շառափ թափիր մահաբեր։

 

Մութ դժոխքի դուռը փշրի՛ր, խորտակի՛ր,

Պատուհասի մրրիկները արձակիր,

 

Մահ տարածիր, որպէս Սոդոմ ֊ Գոմորում4

Հրաբորբոք փոթորիկն էր սրածում...

 

Ոնց Վեզուվը5 դարեր աոաջ անվեհեր,

ժայթքիր ուժգին հրաբուխդ մահաբեր.

 

Աւերիր այս աշխարհը նենգ չարադակ

Կործանիր այս ցեղն ու տոհմը անիրաւ

 

Այս կառոյցը հիմնայատակ խորտակիր,

Բռնութիւնը արմատախիլ տապալիր.

 

Եւ այդ անարգ ուժերի դէմ դիւային

Պաշտպան կանգնիր ժողովրդի սուրբ դատին։

 

 

1 - Դեմաւենդը էլբուրս լեռնաշղթայի ամենաբարձր գագաթն է (5600 մետր ծովի մակերեսից) հիւսիսային Իրանում։ Նրա գագաթը ծածկւած է մշտնջենական ձիւնով։ Նա հանգած հրաբուխ է, բայց երբեմն գազեր եւ գոլորշիներ է դուրս նետում, որով ենթադրում են, որ մի օր կարող է արթնանալ։ Այս բանաստեղծութեան մէջ նա ներկայացնում է որպես պարսիկ ժողովրդի սիմւոլը։

2 - Նուր եւ Քաջուրը Էլբուրս լեռնաշղթայի միջին մասում գտնւող գաւառներ են։ Նահաւանդը քաղաք Համադանի շրջանում։

 

[Պարսկերէն որոշ հրատարակութիւններում այս տողը կարդում ենք. «Նէյշաբուրից մինչեւ հեռու Նահաւանդ», Ծ. Խ.

3 - Ռէյը Թեհրանի  շրջանի պատմական անունն է։ Այստեղ փոխաբերական իմաստով Իրանի պետականութեան խորհրդանիշն է։

4 - Սոդոմ և Գոմոր - Բիբլիական երկու  քաղաքներ որ ըստ Աստւածաշնչի կործանւեցին իրենց բնակիչների մեղքերի հետեւանքով։

5 - Վեզուվը գործող հրաբուխ է Իտալիայում։

 

 

 

 

Կարմիր կակաչ*

 

Կարմիր կակաչը, արևո՛տ պատանքով,

Տես, դուրս է հանել գլուխը հողից.

Կարծես մարդկային սիրտ է բաց վէրքով,

Որ դուրս է եկել մայր հողի ծոցից։

 

Գուցէ խոշտանգւած մի լեարդ է կամ  թոք

Դուրս է շպրտւել գոռ ռազմի դաշտից.

Կռւի պատկերից մի երա՛նգ է լոկ՝

Կաթած Արարչի զայրացած վրձնից։

 

Գուցէ՝ մի ցոլք է, կամ կայծ հրավառ՝

Ցայտած ահռելի ռազմի հրդեհից.

Որդեկորոյս մօր սի՞րտ է վշտահար,

Որ դուրս է նետւել սեւ գերեզմանից...

 

Գուցէ՞ վտանգի նշան է կամ  շող

Սարերի վրայ վառւած խառոյկից,

Կամ երկրի արնոտ ձեռքն է աղօթող՝

Խաղաղութիւն է հայցում երկնքից։

 

Արդեօ՞ք բոցավառ մի յառաչ է խոր

Դուրս թռած երկրի բազմատանջ կրծքից...

Արնոտ շապի՛կ Է թէ վէրք է բոսոր,

Որ խօսում է մեզ կատարւած ոճրից։

 

Գուցէ՛մետաղի մի շեղբ է շիկնած,

Որ արեւելքում թոյլ է արեւից...

Անմուրազ մի սէր, իղձեր մոխրացած,

Գուցէ միացել ծաղկել են նորից...

 

Գուցէ՛սարերի փերիներն արթուն

Աշնան թալանիչ հողմերի ահից

Սուր ու վահան են պատրաստել թաքուն՝

Պաշտպանեն իրենց սարերն ոսոխից։

 

* - «Կարմիր կակաչ»-ը (լալա) Բահար ի վերջին երգերից է։ Նրա ամէն մի տողի եւ ամէն մի բառի մէջ խտացւած է բուռն ատելութիւն դէպի պատերազմը եւ նրա սարսափները։

 

 

 

Մարդու երեք ընկերները

Ապրում էր մի մարդ յոյժ առաքինի-

Նա երեք ՛ընկեր ուեէր սիրելի.

 

Մէկը իր դիզած հարստութիւնն էր

Արդիւնք բազմամեայ աշխատանքների։

 

Երկրորդը կինը իր հոգեհատոր

Չքնաղ, անն՛ման մի գեղեցկուհի.

 

Երրորղը պարկեշտ անունն էր նրա

Եւ յիշատակը բարի գործերի.

 

Հասաւ օրհասը այղ ազնիւ մարդու.

Ընկերներն եկան մնաս բարովի.

 

Մարդը իր մահւան անկողնում նստեց,–

Նախ հարստութեան դիմեց թախծալի.

 

- Իմ մահւանից յետ,– հարցրեցի՞նչ կանես,

Ասաց «Երբ թողնես աշխարհն սնոտի,

 

Քո գերեզմանին մոմեր կը վառեմ;

Որ հոգիդ ճախրի լոյսերում երկնի»...

 

Նայեց տխրադէմ կնոջն ու ասաց.

-  Մի՜ տխրիր, մի՜ լար, իմ կեանք, իմ հոգի.

 

Կինն ասաց.– «Օ՜հ, ես այնպէ՜ս պիտ ողբամ՝,

Որ մեռելները վեր կենան ոտքի»...

 

Ապա Վարդն յիշեց իր օրերն անցած 

Երկար շարանը բարի գործերի՝

 

-  Ախ, ի՞նչ կը դառնաք դուք յետ իմ մահւան,

Լի ափսոսանքով հարցրեց տխրալի.

 

-  «Մենք միշտ քեզանից անբաժան էինք,

Միշտ էլ կը մնանք անբաժանելի»։

 

***

 

վերջապէս մարդը հոգին աւանդեց.

Հողին յանձնեցին  նրա, անշունչ դին...

 

Հարստութիւնից մոմեր վաոեցին,

Կինը արտասւեց օրեր մի քանի.

 

Նրանք հեռացան... անբաժան մնաց

Վառ յիշատակը բարի գործերի։

 

Ծաղկաքաղ պարսկական ժամանակակից պոեզիայից

Կազմեց և թարգմանեց Աշոտ Գասպարի Մինասեանը

Թեհրան 2010

 

 

   դանլոդ : Malek-ol-Soaraye-Bahar.pdf           ֆայլի ծավալը 316 KB