21/06/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
Մշակույթի խորհրդական

Կենսագրական և մասնագիտական տվյալներ

Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարի, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կից մշակույթի խորհրդական

 

Ծնվել է 1969 թ. սեպտեմբերի 6-ին

Կրթությունը՝ իրավաբանական

Գործունեության սկիզբը՝ 1992թ.-ից աշխատել է լրատվության բնագավառում, այդ թվում՝ համագործակցել է «Թեհրան թայմզ» թերթի և լրատվական այլ հրատարակչությունների հետ:

 1993 թ.-ից գործունեություն է ծավալել միջազգային ասպարեզում:

1994-1995թթ. եղել է Իսլամական մշակույթի և կապերի կազմակերպության լրատվական տեղեկատուի պատասխանատու:

1996 թ.-ից սկսել է աշխատել որպես Կենտրոնական Ասիայի եւ Կովկասյան տարածաշրջանի փորձագետ:

1997թ. Ուզբեկստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի փորձագետ:

2000-2002 թվականներին՝ Տաջիկստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի փորձագետ:

2009-2011 թվականներին՝ Տաջիկստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կցորդ:

2011-2013 թվականներին՝ Տաջիկստանի Խոջանդ քաղաքում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ներկայացուցչության հիմնադիր և ղեկավար:

2017 թ.-ից՝  Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութի խորհրդական:

 

Լրացուցիչ տեղեկություններ

-Տաջիկ երեխաների կրթության և մշակույթի բնագավառում ծավալած գործունեության համար «Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի» կողմից (Yousef) 2003 թ.-ին ստացել է շնորհակալագիր:

- Տաջիկստանում բնակվող աֆղանցիներին մշակութային ծառայություններ մատուցելու համար ՄԱԿ-ի «Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար»-ի կողմից 2012 թ.-ին պարգևատրվել է շնորհակալագրով:

- Տաջիկստանի մշակույթի նախարարի կողմից մշակույթի նախարարության հետ ընդլայնված համագործակցության և Տաջիկստանի մշակութային կյանքում մատուցած ծառայությունների համար 2011 թվականին պարգևատրվել է «Մշակութային մնայուն դեմք պատվո մեդալով»:

Իր գործունեության ընթացքում նա ակտիվորեն մասնակցել է միջազգային և տարածաշրջանային տարբեր սեմինարների և նիստերի՝ ներկայացնելով հոդվածներ նվիրված Կենտրոնական Ասիային, մասնավորապես Տաջիկստանին: