17/01/2019

 

Ես եմ, գինին, ու սիրածս այս գինետան խուլ անկյունում, Հոգի, մարմին, հագուստ-կապուստ ողջ գրավ եմ դրել գինուն, Ո՝չ հույս ունեմ ողորմության, ո՝չ ահ ունեմ դատաստանի, Ո՜չ ստրուկն եմ ջուր ու հողի, ո՜չ գերին եմ հուր ու քամու։ (Խայյամ)
Բովանդակություն
Clock
Մզկիթի մշակութ. ծրագրերը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԶԿԻԹՈՒՄ

Մզկիթում իրականացված մշակութային միջոցառումների շարքին կարելի է դասել մինչ օրս մզկիթում տեղի ունեցած տարբեր կրոնական արարողությունները, գրադարանի բացումը, պարսից լեզվի դասավանդման ազատ դասընթացները, լուսանկարների մշտական ցուցադրությունը և Երևանի կենտրոնական մզկիթի ինՖորմացիոն գրասենյակի հիմնումը:

1.            Հոգևոր և կրոնական միջոցառումների իրականացում.

Մզկիթի կարևորագույն գործունեություններից մեկը հոգևոր տոների և սգո արարողությունների իրականացումն է, որոնց մշտապես մասնակցում են բազմաթիվ իրանցիներ:

2.            Կենտրոնական մզկիթի գրադարանը.

Այն իր գրադարանային և Ֆոնդերի ձևավորման աշխատանքները սկսեց 1998 թվականի աշնանը, իսկ պաշտոնական բացումը եղավ 1999 թվականի գարնանը: Ներկայումս գրադարանի մշակութային, կրոնական, մանկական, գեղարվեստական, պատմական, քաղաքագիտական ևՖոնդերում պահպանվում է ավելի քան 7000 հատոր գիրք:

Ընթերցողներին գրքերով ապահովելուց բացի գրադարանն ունի ձայներիզների և տեսաերիզների հարուստ ընտրանի՝ առավել քան 500 տեսաերիզ և 400 ձայներիզ, որոնք պարբերաբար նորացվում և համալրվում են:

3.            Երևանի կենտրոնական մզկիթի լուսանկարների մշտական ցուցադրություն.

Ցուցադրությունը կազմակերպված է մզկիթի 4 սենյակներում: Ցուցադրված են մզկիթի հին և պատմական լուսանկարներ, ինչպես նաև վերականգնման գործընթացի պատկերներ: Չորս սրահներից մեկում ներկայացված են նաև Իրանի հայկական եկեղեցիները: Ամեն օր ցուցասրահ են այցելում բազմաթիվ հայեր և օտարերկրյա զբոսաշրջիկներ:

4.            Պարսից լեզվի ուսուցման դասընթացներ.

Երևանի կենտրոնական մզկիթի երեք սենյակները հատկացված են պարսից լեզվի ուսուցման դասընթացներին: Դասընթացները անց են կացվում ամեն օր՝ ժամը 14.00 – 20.00:

5.            Կենտրոնական մզկիթի անվճար տեղեկատվական կենտրոն.

 

Կենտրոնը գտնվում է մզկիթի արտաքին մասում՝ կենտրոնական մուտքի մոտ: Բացի օտարերկրյա զբոսաշրջիկներին Երևանի կապույտ մզկիթի մասին տեղեկատվությամբ ապահովելուց, զբաղվում է նաև Իրան մեկնել ցանկացողների անհրաժեշտ ձևակերպումներով: