18/12/2018

 

Ադամորդիք մեկը մյուսի մասնիկներն են համարվում, Ստեղծված են բոլորը մեկ նախանյութից աշխարհում, Եթե մարմնի մի անդամը հիվանդանա դիպվածով, Այլ մասերը չեն ունենա առողջ վիճակ ապահով. Եթե լինես ուրիշների տանջանքներին անտարբեր, Ճիշտ չի լինի, եթե կրես մարդ անունը պատվաբեր։ (Սաադի)
Բովանդակություն
Clock
Կրոններ, դավանանքներ

Հայերի 97%-ը քրիստոնյաներ են։ Հայերը քրստոնեություն ընդունել են շուրջ 1700 տարի առաջ՝ 301 թվականին։ Նրանք աշխարհում առաջինն էին, որ դարձան քրիստոնեական ուսմունքի հետևորդները։ Հայերն ունեն իրենց սեփական ուղղությունը՝ Հայ առաքելական եկեղեցի։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջական միություն է, որի բարձրագույն հոգևոր պետը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է: Կաթողիկոսական նստավայրը Սուրբ Էջմիածինն է։ Հայ Եկեղեցին ունի նվիրապետական չորս աթոռներ կամ կենտրոններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն, Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիրքություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կաթողիկոսությունը, որ հայտնի է որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսություն, գլուխն ու ղեկավարն է ընդհանուր նվիրապետության։ Մյուս երեք աթոռների նկատմամբ այն նախամեծար է ու նախաթոռ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատվում է որպէս հաջորդն ու ժառանգորդը Թադևոս ու Բարդուղիմեոս առաքյալների և Գրիգոր Լուսավորչի։