24/10/2018

 

Ձեզ ավետիս, որ տխրության օրը երկար մնալու չէ, / Եթե ուրախն արագ անցավ, տխուրն էլ հար մնալու չէ։ (Հաֆեզ)
Բովանդակություն
Clock
Գիտություն եւ կրթություն

Հայ ժողովրդի կրթական ավանդույթների արմատները հասնում են մինչև քարե դար, շումերական դարաշրջանի սեպագիր արձանագրություններ, նախաքրիստոնեական գրի ժամանակներ:

Հայ ժողովրդի կրթության ներկա ժամանակաշրջանի պատմությունը սկսվում է 5-րդ դարից՝ հայոց գրերի գյուտով և հայկական այբուբենի ստեղծմամբ: Հայկական գրային համակարգը՝ 36 տառից բաղկացած հայերենի այբուբենը, վերստեղծել կամ վերականգնել է ժամանակի մեծագույն մտածող Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին:

Հայոց առաջին դպրոցներից մեկը «Հայոց Արևելից կողմերում» (Ուտիք, Արցախ) բացվել է Ամարասի վանքում։ Զուգահեռաբար զարկ է տրվում թարգմանական գրականությանը, որի առաջնեկը «Աստվածաշնչի» հայերեն թարգմանությունն է՝  Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի նախաձեռնությամբ: Ուսումնասիրողները «Աստվածաշնչի» հայերեն թարգմանությունն անվանում են «Թագուհի թարգմանութեանց»:

1992թ. Բարձրագույն կրթության և գիտության պետական կոմիտեն վերակազմակերպվում է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարության:ՀՀ Նախագահի 1995 թ. հուլիսի 25-ի «ՀՀ կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի և ՀՀ կառավարության 1995 թ. օգոստոսի 4-ի «ՀՀ կառավարության  կառուցվածքի մեջ չընդգրկված պետական կառավարման հանրապետական մարմինների լուծարման և վերակառուցման գործընթացի իրականացմանն ուղղված միջոցառումների մասին» որոշման համաձայն` դադարեցվում է ՀՀ բարձագույն կրթության և գիտության և ՀՀ լուսավորության նախարարությունների գործունեությունը` նրանց միաձուլման կապակցությամբ՝ իրավահաջորդը ճանաչելով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: