18/12/2018

 

Ադամորդիք մեկը մյուսի մասնիկներն են համարվում, Ստեղծված են բոլորը մեկ նախանյութից աշխարհում, Եթե մարմնի մի անդամը հիվանդանա դիպվածով, Այլ մասերը չեն ունենա առողջ վիճակ ապահով. Եթե լինես ուրիշների տանջանքներին անտարբեր, Ճիշտ չի լինի, եթե կրես մարդ անունը պատվաբեր։ (Սաադի)
Բովանդակություն
Clock
Մշակ.գրակ. եւ արվեստ

 

Հայ ժողովուրդն իր բազմադարյան պատմությունն ու մշակույթը ստեղծել է Հայկական լեռնաշխարհում« որը տարածվում է Փոքր Ասիայի և Իրանական սարահարթերի միջև՝ հարավում սահման ունենալով Միջագետքը« հյուսիսում ընդգրկելով Փոքր Կովկասի լեռնաշղթան:
Հայերը հնդեվրոպական ծագում ունեցող ժողովուրդ են« Քրիստոսի ծննդից հազարամյակներ առաջ եղել են մայր ժողովրդի բաղկացուցիչ մասը« որը բնակվում էր հնդեվրոպական նախահայրենիքում՝ Առաջավոր Ասիայի հյուսիսում (ավելի որոշակի՝ Փոքր Ասիայի արևելյան շրջաններում« Հայկական լեռնաշխարհում« Միջագետքի հյուսիսում և Իրանական սարահարթի հյուսիսարևմտյան մասում): Ք.ա. 3-2-րդ հազարամյակների ընթացքում սկսվել է հայ ժողովրդի կազմավորումը« որն ավարտվել է Ք.ա. 1-ին հազարամյակի կեսերին՝ միասնական պետության ստեղծմամբ:

Հայ մշակույթի ամենամեծ նվաճումներից մեկը գրերի գյուտն է« որով իր և ողջ հայության համար փառքի ուղի կերտեց ազգի երևելի այրերից մեկը՝ լուսավորիչ Մեսրոպ Մաշտոցը« 405 թվականին: Մշակութային հզոր ձեռքբերում լինելուց զատ (հայերենի յուրաքանչյուր հնչյունին համապատասխանում է մեկ գրանիշ) այս գյուտը համահունչ էր նաև ժամանակի հասարակական ու քաղաքական պահանջներին: Այբուբենի ստեղծումը նպաստեց հայ ժողովրդի և նրա մշակույթի պահպանմանը« Հայաստանում քրիստոնեության տարածմանն ու արմատավորմանը« հայերենով ինքնատիպ գրականության ստեղծմանը: Մեզ հասած հայագիր աշխատությունների շարքում նշանավոր են հատկապես հայոց պատմահայր Մովսես Խորենացու« Փավստոս Բուզանդի« Ղազար Փարպեցու (5-րդ դարՍեբեոսի (7-րդ դարՂևոնդի (8-րդ դար) և շատ այլ պատմիչների երկերը:

 

Ք.ա. 9-րդ դարի կեսերին Հայկական լեռնաշխարհում հզորանում է Վանի (Բիայնիլի« Ուրարտու« Արարատ) թագավորությունը՝ Տուշպա (Վան) մայրաքաղաքով: Ք.ա. 8-րդ դարի առաջին կեսին (հատկապես Արգիշտի I-ի օրոք՝ 786-764թթ.) Վանի թագավորությունը դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը: Վանի (Բիայնիլի« Ուրարտու« Արարատ) թագավորությունն ունեցել է սեփական դպրությունը (կիրառվել է 3 գրահամակարգ՝ ասուրաբաբելական սեպագիր« տեղական սեպագիր« տեղական պատկերագրությունգրականությունը« զարգացած թվաբանությունը« ճարտարապետությունը: Մեծ համբավ էին վայելում Տուշպայի (ՎանիԷրեբունու« Թեյշեբաինիի և մյուս քաղաքների ամրոցները« Մուսասիրի և այլ տաճարները: Այդ ժամանակաշրջանի քանդակագործական արվեստի բազմաթիվ նմուշներ այժմ ցուցադրվում են թե Հայաստանում« թե աշխարհի բազմաթիվ թանգարաններում (Սանկտ-Պետերբուրգի Էրմիտաժ« Լոնդոնի Բրիտանական« Բեռլինի Առաջավորասիական« Փարիզի Լուվր և այլն):