24/10/2018

 

Ձեզ ավետիս, որ տխրության օրը երկար մնալու չէ, / Եթե ուրախն արագ անցավ, տխուրն էլ հար մնալու չէ։ (Հաֆեզ)
Բովանդակություն
Clock
Աշխարհագրություն

Աշխարհագրություն
Հայաստանը գտնվում է Անդրկովկասում`   Սև ծովի և Կասպից ծովի միջև, սակայն չունի ելք դեպի ծով։ Այն հյուսիսից սահմանակից է Վրաստանի, արևելքից`   ԼՂՀ-ի, և Ադրբեջանի հետ, հարավից`   Իրանի, իսկ արևմուտքից`   Թուրքիայի հետ։

Հայաստանը լեռնային երկիր է։ Տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1.000-2.500 մ բարձրության վրա: Լեռնաշղթաները գրավում են մոտ 14 հզ. քառակուսի կմ կամ երկրի ընդհանուր մակերեսի 47%, բարձրավանդակները կազմում են երկրի մակերեսի ավելի քան մեկ երրորդը կամ շուրջ 11 հզ. կմ²։ Ամենաբարձր կետը Արագած լեռն է`   4.090 մետր, և ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը`   375մ։ Ամենաերկար ձգվածությունը`   հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, կազմում է 360 կմ, իսկ արևմուտքից արևելք`   200 կմ։ Երկրի տարածքը կազմում է 29743 քառակուսի կմ, որի 71.3% կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը, 12.4%`   անտառային, 7.7%`   հատուկ պահպանվող տարածքներ և 8.6%`   այլ հողեր։ Բարձր լեռնագագաթներն են`  

  • Կապուտջուղ - 3.906
  • Աժդահակ - 3.598
  • Սպիտակասար - 3.555
  • Իշխանասար - 3.552
  • Վարդենիս - 3.522 և այլն։
Հայաստանի սահմաններում գտնվող ամենամեծ ջրային ավազանը Սևանա լիճն է, որի մակերեսը կազմում է 1263.5 քառակուսի կմ։ ՀՀ-ի ամենաերկար գետերն են`   Արաքս գետը, Ախուրյան գետը, Դեբեդ գետը, Որոտանը, Հրազդան գետը, Աղստևը, Արփա գետը, Քասախը և այլն։