17/08/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
Պատմ.,քաղաքակրթ.

Պատմական ակնարկ

Իրանը մարդկային քաղաքակրթության բնօրրանն է։  Դեռևս մ.թ.ա. 4-3 հազարամյակում Իսլամական քաղաքակրթությունը սկսեց ձևավորվել Իրանի հարավ-արևմուտքում՝ Խուզիստան նահանգում։  Ավելի ուշ մ.թ.ա. 2-րդ հազարամյակում իրանական ցեղերը սկսեցին  կենտրոնական Ասիայից  գաղթել դեպի հարավային շրջանները և  բնակություն հաստատեցին Իրան երկրամասում։  Դեռևս մ.թ.ա. 9-րդ դարում  իրանական երկու ցեղախումբ ձևավորվել և  աչքի էին ընկնում այս բնակավայրում, դրանք   Մարերն ու Պարսիկներն էին։ Մ.թ.ա. 550թ. պարսիկները գահընկեց արեցին Մարերին, և Աքեմենյան  արքաները դուրս եկան միջազգային ասպարեզ։  Պարթևական և Սասանյան դինաստիաները հաջորդաբար ղեկավարեցին Իրանը։  Սասանյանները 652 թ. գահընկեց արվեցին մուսուլմանական բանակի կողմից և Իրանական ցեղերը ընդունեցին Իսլամըª  տարվելով այս կրոնի բարոյախրատական ուսմունքներով։

Արաբական հարձակումից հետո Իրանում հաստատվեց ՍաՖարյան դինաստիան, որը  Իրանի առաջին անկախ մուսուլմանական թագավորությունն էր (866-903)։  Սամանյան ու Ալ-բույե դինաստիաները մեծ ջանքեր են  նվիրել Իրանական վերածննդին։  1216 թ. Մոնղոլները արշավեցին Իրանի վրա, որի հետևանքով ավերվեցին բազմաթիվ քաղաքներ։  ՍեՖյան շրջանում (1501-1736), երբ Իրանը ձեռք էր բերել հզոր իշխանություն, երկիրն ապրեց մեծ առաջընթաց։  Հաջորդը դրանք ԱՖշարի և Զանդի դինաստիաներն էին, որոնք մեկը մյուսի հետևից կառավարեցին Իրանը XVIII-րդ դարում։  XIX-րդ դարը, երբ Իրանը ամբողջապես գտնվում էր Ղաջարների իշխանության ներքո, երկրի համար պառակտման շրջան էր։  Եւ ներքին, և արտաքին շատ իրադարձություններ երկրի ավերման շարժառիթը հանդիսացան։  1925 թ. Ղաջարական վերջին թագավորին գահընկեց անելուց հետո, Ռեզա Խանը անձամբ ստանձնեց երկրի իշխանությունը։  Ռեզա Շահի և նրա որդու, Մուհամեդ Ռեզա Պահլեվիի իշխանության օրոք երկրում տարածվեց քաղաքական և տնտեսական կախվածությունª  արևմտյան տերություններից, որոնք հանդգնելի և անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերում հանդեպ կրոնական արժեքների, իսկ սա մարդկանց մոտ ատելություն էր առաջանում Պեհլավական իշխանության նկատմամբ։  Այս ատելությունը արտահայտվում էր  բողոքի ցույցերում և հանրահավաքներում, որոնք անց էին կացվում 1978 թ. Իմամ Խոմեյնիի կազմակերպմամբ։ Ի վերջո 1979 թ. նրա առաջնորդմամբ հաղթանակեց  իսլամական հեղափոխությունը և  հիմնադրվեց Իրանի Իսլամական Հանրապետությունը։