21/06/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
Աշխարհագրություն

Իրանի Իսլամական Հանրապետությունը զբաղեցնում է 1.648.195 կմ2  ընդհանուր տարածք և գտնվում է  հարավ-արևմտյան Ասիայում։  Նրա ստրատեգիական դիրքը, բնական ռեսուրսները և օգտակար հանածոների պաշարները, բնական գազն ու ապարները, մոտ  80 մլն բնակչությունը և յուրահատուկ մշակութային կյանքը երկրի համար ունեն կարևոր նշանակություն։   Իրանը ունի 7744 կմ ցամաքային և ծովային սահման։  Հյուսիսում Իրանը սահմանակից է Հայաստանին, Ադրբեջանին և Թուրքմենիստանին, արևելքում՝ Աֆղանստանին և Պակիստանին, արևմուտքում՝ Թուրքիային և Իրաքին, իսկ  հարավային ափերը ողողում են Պարսից Ծոցն ու Օմանի ծովը։

Իրանի հյուսիսային ափերը՝  Կասպից ծով (Մազանդարան) ծովի երկայնքով ձգվում են շուրջ 664 կմ իսկ հարավային ափերը՝ Օմանի ծովի և Պարսից Ծոցի երկայնքով 1952 կմ։

Իրանը գտնվում է ՚Մետաքսի ճանապարհիՙ վրա և դա կարելի է համարել այս երկրի տնտեսական

 և մշակութային զարգացման լավագույն գրավականը։

Հնագույն պատմությունն ու աշխարհագրական դիրքը Իրանը դարձնում են այցելուներով և զբոսաշրջիկներով 

լի մի երկիր։

Այս հարցում առաջնային են պատմամշակութային և ճարտարապետական կոթողներն ու բազմաբնույթ կլիման։

 Հյուսիսային ափամերձ շրջանները՝ հարուստ թավշյա անտառներով, հարավային ափերը՝ կանգնած ջրերով լի անտառներով, անապատները՝ պարուրված հեքիաթային հանգստությամբ, հրաշագեղ լճերը, ինչպիսիք են Ուրմիան, Համուն, Փարիշանը, Նեուրը, Սաման և Զարիվարը, ձյունածածկ լեռները ինչպիսիք են Դամավանդը՝ Իրանի ամենաբարձր գագաթը (5612 մ.), Դենան, Քարքասը, Սաբալանը և  Թոչալը բնության հրաշքներից և գեղեցկություններից են։

Իրանը ունի բազմաբնույթ և հարուստ կլիմա՝  մերձարևադարձայինից մինչև մերձբևեռային։  

Կասպից ծովի շրջաններում այն մեղմ է և խոնավ, միաժամանակ խոնավ և տաք հարավային գոտում£  Հյուսիս-արևմտյան և հյուսիս-արևելյան գոտիները սառն են և չորային, իսկ միջին գոտին ունի անապատային կլիմա։  

Զագրոսի և Էլբրուսի բարձրավանդակներում աշնանը մեղմ եղանակ է։

Ունենալով այսպիսի բազմաբնույթ կլիմա Իրանը կարող է ունենալ 4 եղանակ՝ միաժամանակ։

Միաժամանակ հյուսիսային լեռներում ոմանք կարող են դահուկով սահել, իսկ հարավային ջրերում  լողալ։

Բուսական և կենդանական աշխարհը նույնպես շատ բազմազան է։  Վայրի կենդանիներից են  ընձառյուծը, արջը, մուֆլոնը, քարայծը, վայրի ավանակն ու վարազը։  Լճերը հարուստ են կոկորդիլոսներով և գորտերով, իսկ ափամերձ գոտիները բազմապիսի և բացառիկ սողունների տեսկաներով։  Պարսից ծոցում կա ավելի քան 200  ձկնատեսակ։   Կասպից ծովում եղած 30 ձկնատեսակներից   մեկը թառափն է։