21/06/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
Իրանի իսլամ.հեղափոխ

Փետրվարի  11 Լույսի պայթյուն

 

     1357 թվականի բահման ամսին (փետրվարի 1979 ) մի այսպիսի հզոր փոփոխություն, կամ ինչպես ինքըª հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնին կասեր ՙԱստվածային Հրաշք՚ տեղի ունեցավ Իրանի, Իսլամի, կամ ավելի ստույգ մարդկային պատմության մեջ, որ ցնցեց աշխարհի ողջ մտավորականությանը, քաղաքական վերլուծաբաններին, պատմաբաններին եւ դիվանագետներին£  Քանզի նրանցից ոչ մեկը, նույնիսկ ամենագաղտնի կազմակերպություններում ծառայող գործակալներն, որոնք տիրապետում  էին ամենակատարյալ հնարավորություններին եւ իրազեկ էին ամենավերջին տվյալներին, չկարողացան գուշակել իսլամական հեղափոխության բռնկումը, այն էլ այդպիսի կերպով ու բովանդակությամբ, այդ պահին, տվյալ իրադրության մեջ եւ մայր ցամաքի այդ հատվածում£  Իսլմական հեղափոխության կարեւորության ու հզորության մասին շատ է խոսվել ու գրվել, յուրաքանչյուր վերլուծաբան յուրովի է մեկնաբանել նրա ծագման պատճառները, սակայն կարելի է ասել, որ այդ հեղափոխությունը, հզոր էր ոչ այն պատճառով, որ մի ազգ առանց զենքի վերջ դրեց մի թագավորական ռեժիմի, որի վերջին Ֆաշիստ ու դիկտատոր ներկայացուցիչը տնօրինում էր տարածաշրջանի ամենաուժեղ բանակին, անխնա քամուն էր տալիս նաՖտարդյունաբերությունից գոյացած միլիարդավոր դոլլարները, եւ վայելում  էր գերտերությունների, հատկապես Ամերիկայի, Անգլիայի, նույնիսկ Ռուսաստանի ու Չինաստանի իշխանությունների հովանավորությունը£

     Եւ ոչ այն տեսակետից, որ այդ հեղափոխությունը այնպես խարխլեց ԱՄՆ նախագահ Քարտերի կառավարության հիմքերը, այնպես զրկեց նրան որեւէ  որոշում կայացնելու ունակությունից, այնպես ազդեց նրաª որպես ամենագերհզոր երկրի նախագահի հետագա  ճակատագրի վրա, որ ստիպված էր երկրորդ շրջանի ընտրությունների համար կառչել ոչ թե տեղի ձայների, այլ Իրանի  Իսլամական հեղափոխության առաջնորդի բարիացակամ վերաբերմունքից եւ այնուամենայնիվ մատնվել անհաջողության£

     Եւ ոչ այն տեսանկյունից, որ Իրանի ժողովուրդը հակառակ մյուս ժողովուրդների կատարած հեղափոխությունների, իրենց կյանքը դատարկ ափերի մեջ առած, հերոսական ու անձնազոհ ոգով դուրս եկան պայքարի, մի այնպիսի պայքարի, որն անշուշտ երկրի տնտեսությունը դեպի անկում էր տանելու, իսկ իրենք պատրաստ էին մեծ ջանքերի շնորհիվ կորուստները հատուցելու£

     Եւ ոչ այն տեսանկյունից, որ այս հեղափոխությունը հրաշքներ գործեց, կամ ըստ Դիլիփ Հիրոյի ՙԱյն հրաշքները, որոնք Իրանի Իսլամական Հանրապետությունը այս վեց տարիների ընթացքում է գործելավելի շատ ու ցայտուն են քան վաթսուն տարում տեղի ունեցած աշխարհի բոլոր հեղափոխությունները միասին վերցրած՚£

     Եւ ոչ այն տեսանկյունից, որ, ինչպես նշեցինք, ԱՄՆ-ի գերգաղտնի կազմակերպություններն, իրենց  բոլոր հնարավորություններով հանդերձ, ոչ միայն ի վիճակի չեղան գուշակել այդ հեղափոխության բռնկումը, այլեւ կարծիք էին հայտնել, թե ապագա տաս տարիների ընթացքում Իրանի ռեժիմին ոչ մի վտանգ չի սպառնում£

     Եւ ոչ այն տեսանկյունից, որ Իրանի ժողովուրդը հետհեղափոխական քսան տարիների ընթացքում, ինչպես մի ամուր ու կանգուն լեռ պայքարեց  ընդեմ ներքին ու  արտաքին թշնամիների, զանազան ու հարատեվ դավադրությունների, հեղափոխության գլուխների դեմ կիրառած ահաբեկչությունների, հեղաշրջումների, պռովակացիաների, կառավարական ու քաղաքական համակարգում թափանցումների, ներքին առճակատումներիտնտեսական շրջափակումների գերտերությունների հովանու տակ ծագած հարկադիր պատերազմի, եւ պարզ ճակատով հաղթահարեց այս բոլորը£

     Եւ ոչ այն տեսանկյունից, որ ոչ միայն հիմնովին իրար խառնեց երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում ստեղծված կարգը, միջազգային հարաբերություններն ու տարբեր թեւերում հայտնված խմբավորումները, այլեւ ստիպեց իրարու նկատմամբ թշնամաբար տրամադրված գերտերություններին մերձենալու եւ ընդդեմ այդ նորագույն երեւույթի (Իսլամական հեղափոխություն) միասնական դիրքորոշում որդեգրելու£  Իսկ ԱՄՆ-ի երազանքը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ միաբեւեռ աշխարհ ստեղծումը, այն էլ Սովետական կարգերի փլուզումից հետո, ի չիք դարձրեց£

      Եվ ոչ ալն տեսանկյունից, որ, թե երկրի ներսում թե երկրից դուրս ի հայտ բերեց արտաքուստ այնպիսի հեղափոխական դեմքեր, ինչպիսին են Պաղեստինի ազատարար կազմակերպության կամ արաբական աշխարհի ծայրահեղական հռչակ ունեցող որոշ վայ ղեկավարները, եւ նրանց, որպես ռեակցիոն անձինք, որոնք միաժամանակ խոնարհաբար ծառայում էին արեւելյան եւ արեւմտյան գերտերություններին, ներկայացրեց ողջ աշխարհին£

     Եւ ոչ այն տեսանկյունից, որ սույն հեղափոխության կայծերը Լիբանանում այսպիսի հրավառ դժոխք ստեղծեցին պաղեստինյան զավթիչների ու նրանց հովանավորող Ամերիկյան, Անգլիական, Ֆրանսիական ու Իտալական ուժերի համար, որոնք առաջին անգամ խոստովանեցին իրենց տկարությունը, դեմ դիմաց կանգնելու թուլությունը եվ խայտառակ փախուստի դիմեցին: Այլ այն տեսանկյունից, որ նշված բոլոր փաստերը մի ավելի հզոր հաղթանակիª մտքի, ուսմունքի, գաղափարի, խոշոր մշակույթի ու քաղաքակրթության եվ վերջապես իսլամի հաղթանակի:

     Այս հեղափոխության ազդեցությունն ու արձագանքն այնքան մեծ էր, որ ազդեց նույնիսկ մինչ այդ շրջանառության մեջ գտնվող արտահայտությունների, քաղաքական ու աշխարհագրական տերմինաբանության վրա:

     Ըստ Ուիլիամ ԳրիՖտի ՙՄիջին Արեւելք, Արաբական Աշխարհ, Հարավային Ասիա եվ Հնդկական թերակղզի արտահայտություններն այլեվս ի վիճակի չեն արտահայտելու միջտարածաշրջանային հարաբերությունները եվ հենց այդ իսկ պատճառով էլ պիտանի չեն՚:

     Այսօր արդեն ՙԻսլամական աշխարհ՚ արտահայտությունը, որն արեվմուտքից ընդգրկում է Մորիտանի տարածաշրջանը, արեվելքիցª Մալազիան ու Ինդոնեզիան, Եւրոպայի կենտրոնումª Բոսնիա-Հերցեգովինան ու Ալբանիան, հարավիցª ԱՖրիկյան խորքերն ու ԻԻՀ առանցքն, էլ ավելի հաճախ է օգտագործվում:

     Արեվելքի ու արեվմուտքի մերձեցումն Իսլամական հեղափոխության, եվ աշխարհի քարտեզի վերաձեվման ծրագիրը, ընչազուրկների ու գոռոզամիտների աշխարհների ստեղծումը նույհիսկ Սովետական Միության փլուզումից առաջ:

 

     Հետաքրքիր եվ արժանահիշատակ է այն փաստը, որ Անգլիայի ճանաչված պատմաբանª Արնոլդ Թվինբին այն միակ մտավորականն է, որ քառասուն երկար ու ձիգ տարիներ ուսումնասիրելով պատմության ընթացքն ու մեծ քաղաքակրթության փոփոխությունները, հատկապես նրանց աճման ու անկման պատճառները, իսլամական քաղաքակրթության եվ իսլամի իշխանության վերածնուննդը, որպես փան-իսլամիզմի գաղափարախոսություն, գուշակել էր: Ուստի ուշադրություն դարձնելով վերոհիշյալ հանգամանքների վրա վստահորեն կարելի է ասել, որ Իրանի Իսլամական հեղափոխությունը մարդկային պատմության գագաթնակետն է: