20/04/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
Մուհամմեդ Մարգարե

Մոհամմադ Էբն Աբդոլլանիսլամի մարգարե

Իսլամի մեծ մարգարե Մոհամմադ Մոսթաֆան ծնվել է 570թ. Մեքքայում և մահացել 623թ.: Իսլամում նա համարվում է աստվածային վերջին մարգարեն: Երտասարդ տարիքում, Մոհհամադ մարգարեն եղել է առևտրական:Նրա կնոջ անունն էր Խադիջե:

Մարգարեն Մեքքայում հռչակված է եղել որպես Մոհամմադ Ամին; Դա նշանակում է վստահելի Մոհամմադ: Նա իր կյանքում երբեք չի խոնարհվել ոչ մի կուռքի առջև և հեռու է եղել շվայտ կյանքից:

Իսլամի մարգարեն երկար ժամանակ ապրել է «Հարա» քարանձավում և երբ 40 տարեկան էր Աստծո կողմից նշանակվեց որպես մարգարե: Իսլամի մարգարեն, ինչպես և մյուս աստվածային մարգարեները, իր կյանքի ընթացքում մարդկանց աստվածապաշտության էր հրավիրում, հորդորելով նրանց հետևելու բարոյական արժեքներին և ստեղծելու իսլամական հասարակություն: Նա Մեքքայում այս ուղղությամբ պայքարեց 13 տարի, սակայն շատ քչերն իսլամ ընդունեցին: Առաջինը, ով հավատաց նրան, Ալի Էբն Աբութալեբն էր և հետո մարգարեի կինը` Խադիջեն: Իհակե, մարգարեն ու նրա հետևորդները այս ընթացքում շատ ճնշումների ենթարկվեցին, որից հետո մարգարեն պարտավոր եղավ իր հետևորդներից կազմված մի խմբի հետ գաղթել «Յասրեբ» քաղաք: Յասրեբը հետագայում անվանափոխվեց «Մադինայի»: Այն պահից, երբ մարգարեն մտնում է Մադինա, սկսվում է  իսլամական թվագրությունը:

Մարգարեին հաջողվեց Մադինայում նոր հասարակարգ ստեղծել: Մինչ այդ  մի շարք պատերազմներ տեղի ունեցան մուսուլմանների և Մեքքայի ցեղախմբերի միջև և վերջապես մարգարեն իր հատևորդների օգնությամբ, որոնց թիվը հասնում էր 10 հազարի, գրավեց Մեքքան: Իսկ դրանից հետո Արաբական թերակղզու բնակչության մեծ մասը ընդունեց իսլամը:

Մարգարեն իր կյանքի վերջին տարին անցկացրեց Մեքքայում և կատարեց իր վերջին ուխտագնացությունը: Մահվանից երեք ամիս առաջ, Մադինայից վերադառնալիս, Մեքքայի և Մադինայի միջև գտնվող «Խոմի Ղադիր» շրջանում, իմամ Ալի էբն Աբիթալեբին Աստծո հրամանով նշանակեց որպես իր ժառանգորդը և այդպիսով որոշեց, թե իրենից  հետո ով է ղեկավարելու մուսուլմաններին: Այնուհետև իսլամի մարգարեն հիվանդության պատճառով մահանում է: