18/12/2018

 

Ադամորդիք մեկը մյուսի մասնիկներն են համարվում, Ստեղծված են բոլորը մեկ նախանյութից աշխարհում, Եթե մարմնի մի անդամը հիվանդանա դիպվածով, Այլ մասերը չեն ունենա առողջ վիճակ ապահով. Եթե լինես ուրիշների տանջանքներին անտարբեր, Ճիշտ չի լինի, եթե կրես մարդ անունը պատվաբեր։ (Սաադի)
Բովանդակություն
Clock
News > Իմամ Հոսեյն - առասպելական իրականություն


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Իմամ Հոսեյն - առասպելական իրականություն

 

  Յոթերորդ դարում իսլամի մեծ մարգարեի մահվանից հետո իսլամական աշխարհում տեղի ունեցավ ամենակարևոր տարաձայնությունը։ Իսլամի մար­գարեն իր վերջին ուխտում Ղադիրե Խոմ կոչվող մի վայրում բազմաթիվ մու­սուլմանների ներկայությամբ իր տեղապահ և համայն մուսուլմանների առաջ­նորդ նշանակեց իսլամն առաջինն ընդունած իր հորեղբոր որդի Ալլին։ Սա­կայն նրա մահվանից հետո մի խումբ մուսուլմաններ հավաքվեցին ՍաղիՖեյե Բանի Սաեդե կոչվող վայրում և քանի դեռ Ալին զբաղված էր մարգարեի հուղարկավորության արարողություններով, ի հակառակ մարգարեի պատգա­մի, նրա տեղապահ և մուսուլմանների առաջնորդ ընտրեցին Աբուբեքրին։

Այս իրադարձությունն իսլամում համարվում է շիա և սոննի ուղղություննե­րի առաջացման պատճառ։ Սրանից հետո, Ալին որպես իրենց առաջնորդ ըն­դունողներն ու մարգարեի պատգամին հավատարիմ մնացողները կոչվեցին շիա, իսկ մյուս մուսուլմանները՝ սոննի։

Աբուբեքրից հետո մուսուլմանների առաջնորդումը ստանձնեցին ևս երկու խալիՖ, իսկ Ալն իր արդար իրավունքների ոտնահարումը գիտակցելով հան­դերձ իսլամի սկզբունքների պահպանման համար խուսափեց նորաստեղծ իս­լամական հասարակության մեջ պառակտում և տարաձայնություններ մտց­նելուց և, ավելին, դարձավ նրանց վստահելի խորհրդատուն և չմերժեց ոչինչ։

Երրորդ օսմանյան խալիՖայի իշխանության օրոք հիմնովին փոփոխվեց հասարակության կառավարման և իշխանության մեթոդը։ Իսկ շահադիտու­թյանը, խմբավորումները, հասարակության տարբեր խավերի իշխանավորնե­րի կողմից շահագործումը դարձան առավել տարածված։ Այս բռնությանը, շեղումն ու կեղեքումն այնքան տարածվեցին, որ դարձան մուսուլմանների ընդհանրական ապստամբությունների և ըմբոստությունների պատճառ, որոնց արդյունքում Օսմանը սպանվեց։

Օսմանի սպանությունից հետո իսլամական հանրությունը միասնական և միաձայն կերպով, բարի համբավով, փայլուն մտքով և ճգնավորությամբ հայտնի Ալին իշխանության հրավիրեց։ Իմամ Ալին, ի նկատի ունենալով մարդկանց մեջ տարածված նյութապաշտական ու աշխարհիկ զգացմունքնե­րը, բազմիցս հրաժարվեց իշխանությունից, սակայն մուսուլմանների պնդմամբ ու իսլամական սկզբունքների պահպանման նպատակով ընդունեց կա­ռավարման պատասխանատվությունը։ Նա դարձավ մուսուլմանների չորրորդ առաջնորդն ու ստանձնեց Աստծո մարգարեի փոխանորդությունը։

Ալիի առաջնորդումը տևեց ընդամենը հինգ տարի, սակայն առանց չափա­զանցության, այս հինգ տարիները համարվում են մարդկության պատմության ոսկե շրջաններից մեկը։ Լիբանանցի քրիստոնյա գրող Ջորջ Ջորդաղն Ալիին անվանել Է «մարդկային արդարության կանչ»։ Բազմաթիվ այլ գրողներ և պատմաբաններ սբ. Ալիին համարել են պատմական ընթացքում մարդկային արդար իշխանության ե կառավարման լավագույն խորհրդանիշ։

Ժամանակի մուսուլման հանրությունը չհանդուրժեց Ալիի անարատ ար­դարությունն ու իսլամի պատմության այդ ականավոր անհատականությունը սպանվեց հենց սուրբ խորանում աղոթելիս և ստոր խաբվածի կողմից։ Իսկ արդար իսլամական իշխանության մագաղաթը պատռվեց։

Սբ. Ալիից հետո վայրիվերումներով լի պատմության ընթացքում նրա 11 որ­դիներն առաջնորդեցին ժողովրդին, սակայն այս սրբի սպանությամբ մուսուլ­մանների առաջնորդումն ու կառավարումը դուրս եկավ իր հիմնական և արդար հունից։

 

 

Հերետիկոսություն իսլամական իշխանության մեջ

 

Երրորդ խալիՖի իշխանության օրոք հիմնովին փոփոխվեց նախկին խալիՖների հասարակության կառավարման եղանակը։ Այս գործոնը առավել ակներև դարձավ հատկապես արարողակարգային, Ֆինանսական և մարզա­յին և տեղական կառավարման մարմինների նշանակման հարցերում։ Նյութապաշտությունը, պալատակյաց կյանքը, բարեկամական հարաբերություն­ներն ու, մի խոսքով, արդարության ոտնահարումը, որոնք նախկին երկու խալիՖների օրոք համեմատաբար հսկվում Էին, իսլամական հասարակության կառավարման ձևերի մեջ զգալի փոփոխություններ ու հերետիկոսություն առաջացրեցին։

            Աբի ՍաՖիանի որդի և Շամի (ներկայիս Սիրիա) կառավարիչ Մուավիան կառավարման համակարգի և ձևերի փոփոխման ակնհայտ օրինակն Է։

Սբ. Ալիի իշխանության գալուց հետո, նրա արդարացի մեթոդներով Մուա­վիան սկսեց հակառակվել նրան և սկսվեց անգամ պատերազմ Մուավիայի և Ալիի բանակների միջև։

Իմամ Ալիի նահատակությունից հետո շիաների առաջնորդումը ստանձնեց նրա ավագ որդի Իմամ Հասանը։ Սակայն Մուավիայի շարունակական սադ­րանքների ու խարդավանքների արդյունքում Իմամ Հասանի առաջնորդումը ևս երկար չտևեց և իսլամական կառավարումը գործնականում փոխանցվեց Մուավիայի ընտանիքին։

Շիաների երկրորդ Իմամի դաժան նահատակությունից հետո, նրա իսկ պատգամի համաձայն, որպես շիաների երրորդ առաջնորդ իշխանությունն ու մուսուլման հանրության առաջնորդումը ստանձնեց Իմամ Հասանը։

 

 

Համաձայնության ե Օմավի ըմբոստ համակարգի դեմ պայքարի բացակայություն

 

Իմամ Հոսեյնը որպես իր հոր քաղաքական ուղղության շարունակություն անցկացրեց Մուավիայի չարաբաստիկ շրջանը։ Մուավիան իր չարաբաստիկ հերետիկոսությամբ իր փոխանորդ նշանակեց իր գինեմոլ անարժան ու անա­ռակ որդի Յազիդին։ Իսկ իր մահից հետո, այն ժամանակվա ավանդության համաձայն, մուսուլմաններից պահանջվեց Յազիդի հետ դաշնագիր կնքել։

Քյարբալայի հավերժական պատմությունը սկսվում է հենց այս պատմա­կան շրջանից։ Հոսեյնը, որ համեստորեն և մեծահոգաբար կարծում էր, որ ոչ մի կարողություն չունի և երբեք արժանի չէ կառավարել իսլամական համայնքը, հրաժարվեց Յազիդի հետ դաշինք կնքել։ Տեղի ունեցան բազմաթիվ փոփո­խություններ, որոնց արդյունքում տարբեր անհավատ ու ստոր մարդկանց մի­ջոցով պահանջվում էր, որ Իմամ Հոսեյնը դաշինք կնքի Յազիդի հետ։

ՔուՖեի մարդկանցից շատեբը (քաղաք ներկայիս Իրաքում) նամակներ էին գրում Մեդինայում գտնվող Հոսեյնին և հայտնում Յազիդի կառավարումից իրենց դժգոհությունը։ Նրանք հայտարարում էին, որ կդաշնակցեն Հոսեյնին և կօգնեն, որ նա ստանձնի երկրի կառավարման և իսլամական իշխանության պարտականությունները։ Իմամն այդ քաղաք ուղարկեց իր նեկայացուցչին, որ վերջինս ստուգի մարդկանց հավատարմության և նվիրվածության աստի­ճանը։ ՔուՖեյում տիրող սադրանքների միջոցով, որոնց հեղինակն ու հովանավորը Յազիդն էր, մարդկանց ընտրությունը ստիպողաբար փոփոխվեց ու, ի վերջո, ավարտվեց Հոսեյնի ներկայացուցիչ և նրա հորեղբոր որդու սպանությամբ։

Հիջրայի 61 թվականի հաջ ուխտագնացության արարողությունն էր։ Այս մեծ արարողության ավարտին մնացել էր երկու օր։ Հոսեյնը ստանձնեց մի մեծ առաքելություն։ Նա կանխավ պարտական զգաց պահպանել իսլամի հիմնա­դիրների և մեծ մարգարեի խրատներն ու մի կտրուկ քայլ կատարելով, կիսատ թողեց պաշտամունքի ամենամեծ արարողությունն ու իր ընտանիքի հետ ճա­նապարհվեց ՔուՖե։ Այս մեծ ու պատմական ուխտագնացությունից մինչև Աշուրայի ահեղ իրադարձությունը տևեց մոտ մեկ ամիս։ Մեկ ամիս, որն առանց չափազանցության համարվում է մարդկային պատմության ամենա­կարևոր և ամենաազդու շրջաններից մեկը։

Հոսեյնն իր ազգակիցների հետ բարի գործ էր սկսում և գիտեր, որ այն կա­վարտվի իր և ազգականների նահատակությամբ։

Հոսեյնի ՔուՖե ուղևորվելուց հետո քաղաքի իրավիճակը կտրուկ փոփոխ­վել էր։ Մարդիկ, որոնք իրենց նամակներով Հոսեյնին ՔուՖե էին հրավիրել, տարօրինակ կերպով փոխել էին իրենց դիրքորոշումն ու պատրաստվել նրա դեմ պայքարելու։

Ի վերջո, Նինվա կոչվող մի վայրում, որը հետագայում Քյարբալա անվան­վեց, Յազիդի զինվորները կտրեցին Հոսեյնի և նրա աջակիցների ճամփան ու պահանջեցին, որ նրանք դաշինք կնքեն Յազիդի հետ։ Իմամ Հոսեյնը հրա­ժարվեց և հավատարիմ մնաց բռնության և կեղեքման դեմ պայքարի իր սրբա­զան նպատակին։

Յազիդի բազմահազար զորքը շրջապատման մեջ առավ Իմամին ու նրա հետևորդներին, որոնցից ոմանք հրաժարվեցին պայքարել։ Արդյունքում Հո սեյնն ու նրա 72 ընկերները նախընտրեցին պայքարել չար ու բռնակալ զինվորների դեմ։

Վրա հասավ հիջրայի 61 թվականի մոհառամի 10-ը։ Մոհառամ 9-ի երեկո­յան Հոսեյնը հավաքեց իր աջակիցներին և ընկերներին, պատմեց իր և իր հոր զրկանքներից ու նրանց դեմ կատարված բռնություններից և ավելացրեց, որ իր ընտրած ուղին կավարտվի իր նահատակությամբ ու ընկերների և որդիների գերեվարությամբ:

Այդ պատմական երեկոյան, գիշերվա մթության քողի ներքո, իրական հոգևորականներն ու բարեպաշտները ոչ միայն տխուր չէին, այլ ըստ պատմաբանների վկայության, ասում, խոսում և ուրախանում էին։ Քանի որ աստ­վածային տեսանկյունից վաղը նրանք միանալու էին իրական և հավիտենա­կան ճշմարտությանը։ Նրանք շատ ուրախ էին, որ մարտնչելու են բարու և չա­րի պատերազմում ու հրաժարվելով երկրային բոլոր բարիքներից հավատա­րիմ են մնալու իրական ու արդար գաղափարներին ու կանգնելու են կեղեք­վածների ու տառապյալների կողքին։

Աշուրան և այնտեղ կատարված իրադարձություններն, անկասկած, իսլա­մի և անգամ համաշխարհային պատմության ամենաողբերգական տեսա­րաններից են։

Շուրջ 72 անմեղ նահատակներ, որոնց շարքերում էին 16 տարեկան պա­տանիներից մինչև 90 ամյա ծերունիները, հավատարիմ մնալով իրենց առաջ­նորդին պայքարի ելան ու շարք կանգնեցին ահռելի ու զինված մի բանակի դեմ, որոնց Յազիդի ստոր կառավարությունը կահք ու կարասի և պաշտոն էր խոստացել։ Մեծ ճակատամարտ տեղի ունեցավ ու շարունակվեց մինչև երե­կո։ Այս ընթացքում ինչպիսի առասպելական անձնազոհություններ ու արարք­ներ գրանցվեցին ու Աշարայի հերոսական ու բանական տեսարանները հան­դիսացել ու հանդիսանում են արվեստագետների, գրողների, նկարիչների ու բանաստեղծների ոգեշնչման առարկա։ Նրանցից յուրաքանչյուրն իր տեսան­կյունից է վերլուծելու հանրությանը մատուցել խնդրի տարբեր կողմերը։

Աշուրայի իրադարձությունները, դառնագին ու ցավալի լինելով հանդերձ, ուսուցանող և դաստիարակչական են։ Նպատակների ու երազանքների ճա­նապարհին նահատակվելը, բռնության, կեղեքման ու շեղումների դեմ մինչ մահ պայքարը, հավատարմությունն ու մարդասիրությունը, հավատքը, մաք­րությունն ու պարզությունն ու ժուժկալությունը համարվում են այս մեծ իրա­դարձության կարևորազույն խրատներից։

Աշարային շրջանը հրաշքների ու հերոսական անձնազոհությունների շր­ջան էր, որոնցից յուրաքանչյուրը ողողված էր հավատքի, համարձակության ու բարեպաշտության ծով։ Հոսեյնն ու նրա թվով 72 ընկերները ողողվեցին իրենց մաքուր արյամբ, որպեսզի անսասան ծածանվի իսլամի, արդարության, մարդասիրության, տղամարդկության ու մաքրության դրոշը։

Շիաները, ու ոչ միայն նրանք, Հոսեյնին համարում են արդարության ար­դարության, հարստահարվածության ու նպատակների կայունության խորհր­դանիշ։ Շիաների վերիվայրումներով լի պատմության մեջ այս իրադարձու­թյունը հանդիսացել է մեծ նպատակ ու երազանք բոլոր նրանց համար՝ ովքեր ուզում էին պայքարել անառակության, ստորության ու բռնության դեմ։

 

 

Աշարայի մեծարումը

 

Աշխարհի բոլոր շիաներն ամեն տարի Աշարայի արարողության ժամա­նակ տարբեր միջոցառումներով մեծարում են այն։ Հանրահավաքներ են կազ­մակերպում, ելույթներով հանդես գալիս ու սգո արարողություններ կազմա­կերպում։ Թատերական ներկայացումների միջոցով, որոնք կոչվում են թազիե, տարբեր շրջաններում յուրովի սգում և հարգում են անմեղ զոհերի և անհատա­կանությունների հիշատակը։

Աշխարհի շիաները ամեն տարի մոհառամ ամսվա մեկից սև հանդերձանք են հագնում ու, սգո արարողություններին մասնակցելով արտահայտում իրենց խորը զգացմունքներն ու հարգանքը աշխարհի նահատակաց ու հարստա­հարվածների խորհրդանիշ Իմամ Հոսեյնի նկատմամբ։ Այս միջոցառումնե­րից ամենակարևորն ու նշանակալիցը մոհառամի 9-10 իրականացվող թասուա և աշարա միջոցառումներն են։

Եթե ձեզ բախտ է վիճակվել այս ժամանակահատվածում լինել շիական երկրներից մեկում, հատկապես Իրանում, տեսած կլինեք ոտքից գլուխ սև հագն­ված և իսլամի մարգարեի հետևորդ կանանց ու տղամարդկանց, որոնք սգում և ողբամ են շիա երրորդ Իմամի մահը։

Իմամ Հոսեյնի սգո արարողությունը շիաների համար հոգևոր սուրբ առա­քելություն է, հատկապես նրանք, ովքեր իրենց կարիքների ու ցանկություննե­րի իրականացումն Աստծուց ստացել են այս մեծ առաջնորդի միջնորդությամբ ու այս ժամանակահատվածում։

 

Իմամ Հոսեյնի ապստամբության խրատականությունը, ինչպես նաև այդ մեծ անհատականության մեթոդն ու ոգին, իր լավագույն արտահայտումը գտավ Իրանի իսլամական հեղափոխության առաջացման հարցում։ Իսլա­մական հեղափոխության առաջնորդը, որն անձամբ Իմամ Հոսեյնի նվիրյալ հետևորդներից էր, իսլամական հեղափոխության հաղթանակի իրադարձու­թյուններին վայրկյան առ վայրկյան հիշատակում էր անառակ ու այլասեր­ված համակարգի դեմ Իմամ Հոսեյնի պայքարն ու, մարդիկ ոգեշնչվելով իրենց երրորդ Իմամի արարքներով ու առաջնորդվելով նրա ուսուցանող խրատնե­րով, իրենց անձնազոհությամբ ու համարձակությամբ հաղթանակի հասցրեցին ժամանակի ամենամեծ հեղափոխությունն ու Իրանում հաստատեցին իս­լամական հանրապետական համակարգ։


10:25 - 18/09/2018    /    համար : 712678    /    ցուցադրության քանակը : 9