24/10/2018

 

Ձեզ ավետիս, որ տխրության օրը երկար մնալու չէ, / Եթե ուրախն արագ անցավ, տխուրն էլ հար մնալու չէ։ (Հաֆեզ)
Բովանդակություն
Clock
News > Իրանի Քերմանշահ քաղաքը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Իրանի Քերմանշահ քաղաքը

Գտնվելով Իրանի արևմտյան մասումª Քերմանշահ նահանգը հարուստ է տեսարժան վայրերով և գեղեցիկ բնությամբ և մեծ հետաքրքրություն  է վայելում զբոսաշրջիկների մոտ։  Նահանգը հիմնականում ունի մեղմ կլիմա։

Լեռնային Դալահու շրջանըª ձյունածածկ գագաթներով, հարուստ բուսականությամբ և բազմաթիվ աղբյուրներով, առավել քան գեղեցիկ է։  Փառավ լեռնաշղթան, որի ամենաբարձր լեռը Բիսոթունն է, հարուստ է բազմաթիվ հուշակոթողներով և լի զբոսաշրջիկններով։  Նահանգում կան բազմաթիվ աղբյուրներ, որոնցից ամենանշանավորը Սարաբե ՆիլուՖար (Շուշանի ջուր), Սարաբե Խեզր Զենդե, Սարաբե Հաշիլան և Սարաբե Ռավանսար աղբյուրներն են։  ՆիլուՖար աղբյուրը, որը գտնվում է  Քերմանշահից 6 կմ դեպի հյուսիս-արևմուտք  ունի շատ գեղեցիկ տեսարան։  Այն ամբողջությամբ ծածկված է ջրաշուշաններով։  Ջրաշուշանների հրաշալի տեսարանով, այն մեծ նշանակություն ունի և այսօր  զբոսաշրջիկների սիրելի վայրերից է։

Մեզ հայտնի է, որ  մարդկությունը  Քերմանշահ նահանգում հաստատվել է դեռևս Պալեոլիթի շրջանում (այնժամª Քերմանշահ գյուղում)։  Նահանգը մեծ նշանակություն է ունեցել Սասանյան շրջանում և  հանդիսանում է Իսլամի հասակակիցը։

Քերմանշահ քաղաքը հիմնադրել է Բահրան IV թագավորը (388-399 թթ։)

Բիհիսթունյան հուշարձանները, որ գտնվում են Քերմանշահից 25 կմ հեռավորությամբ, զբոսաշրջիկների ամենանախընտրելի վայրերից են։  Դրանք Աքեմենյան արձանագրություններ են, որոնք փորագրված են  Բիհիսթուն լեռան քարերի վրա։  Արձանագրություններից բացի կա Հերկուլեսի արձանըª հունարեն արձանագրություններով։  Կան հուշարձաններ, որոնք պատկանում են Սասանյան շրջանին, Փարթևական արձանագրություններ և փորագրություններ, ՍեՖյան շրջանի կամուրջ և քարվանսարաՊալեոլիթի ժամանակաշրջանի քարանձավ։  Հուշարձանները վկայում են, որ Քերմանշահը պատմական տարբեր ժամանակաշրջաններում ունեցել է հզոր նշանակություն։  Աշխարհահռչակ Թաղե Բոստան հուշարձանը գտնվում է Քերմանշահից 5 կմ դեպի հյուսիս-արևելք։  Այն ունի երկու հեքիաթային կամար, որոնք փորված են լեռնաքարի վրաª յուրահատուկ հմտությամբ։  Այստեղ կան հատկապես Սասանյան արքաների փորաքանդակներ։  Կամարների առջևում գտնվող ջրավազանն ու նրբագեղ ծառերը ստեղծում են հիանալի պատկեր։  Քերմանշահի հուշարժան վայրերից են նաև  Մոավեն օլ Մոլք կոմպլեքսը, Փոլե Քոհնեն (հին կամուրջը), Մահիդաշտ քարվանսարան և Փառավի քարանձավը։

Գտնվելով Քերմանշահից 82 կմ դեպի արևելքª  Քանջավարը  մի հնագույն քաղաք է։  Այստեղ է գտնվում հանրահայտ Անահիտա տաճարը։  Այս աստվածային ջրերով հարուստ շինությունը կառուցվել է բլուրի վրա, որպես նախաիսլամական Իրանի ճարտարապետական նմուշ։  Հավատացյալները իրենց դավանանքը իրականացնելից պտտվում էին տաճարի շուրջը, որտեղ ջուր էր հոսում։    Տաճարի շուրջ  ամբողջովին սփռված են աստիճաններ, որոնք տաճարը նմանեցնում են Թախթե Ջամշիդին։ 

 

Գոդին Թափփե հնագույն բլուրը գտնվում է Քանգավարից 21 կմ դեպի հարավ։  Այն մի հիանալի հնագույն բնակավայր է, որտեղ մարդկությունը բնակվել է դեռևս 6000 տարի մեր թվարկությունից առաջ։  Ափադանա սրահն ու ամրոցի ավերակները գտնվում են այս բլուրի վրա։  Բացի սրանցից, Քերմանշահ  նահանգի մյուս քաղաքները նույնպես ունեն տեսարժան վայրեր։  

 


10:52 - 09/08/2018    /    համար : 710559    /    ցուցադրության քանակը : 25