20/10/2018

 

Ձեզ ավետիս, որ տխրության օրը երկար մնալու չէ, / Եթե ուրախն արագ անցավ, տխուրն էլ հար մնալու չէ։ (Հաֆեզ)
Բովանդակություն
Clock
News > Էյդէ Ֆեթր


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Էյդէ Ֆեթր

Ռամազանը վերջանում է Ֆեթրի տօնակատարութեամբ, որը մահմեդականների ամենամեծ տօներից է: Հէնց վերջերս Իրանի խորհրդարանի վաւերացմամբ Էյդէ Ֆեթրի արձակուրդները դարձաւ երեք օր, ինչ նշանակում է իշխանութիւնները ցանկանում են աւելի մեծ շուքով կատարւեն այդ օրերի հանդիսութիւնները: Էյդը Ֆեթրի օրը որոշւում է նորած լուսնի երեւան գալով, որը պիտի տեսանելի լինի անզէն աչքով: Դրան պիտի վկայեն երկրի կրօնական հեղինակութիւնները: Այդ պատճառով էլ յաճախ այդ տօնը իսլամական տարբեր երկրներում նոյն օրը չի նշւում:

Ֆեթրի տոնական օրերին յուրահատուկ ուրախություն ու խանդավառություն է տիրում մուսուլմանների մոտ; Նրանք օրեր առաջ արդեն սկսում են զարդարել  փողոցները։ Տոնական սեղաններ են պատրաստում և  հյուրասիրություններ են կազմակերպում։   Տոնի օրերին մուսուլմանները այցելում են  բարեկամներին և ընկերներին, ողորմություն են բաժանում աղքատներին, այցելում են նախնիների գերեզմաններին։ Երեխաներին ընդունված է նոր հագուստ գնել և նրանց նվերներ տալ։ Ֆեթրի տոնը մուսուլմանների համար լի է բարի ու անմոռաց հիշողություններով։  Նրանք այս օրը ջերմություն փոխանցելու և սրտակցելու ու միմյանց շնորհավորելու առիթ են համարում։


12:09 - 14/06/2018    /    համար : 707441    /    ցուցադրության քանակը : 16