21/10/2018

 

Ձեզ ավետիս, որ տխրության օրը երկար մնալու չէ, / Եթե ուրախն արագ անցավ, տխուրն էլ հար մնալու չէ։ (Հաֆեզ)
Բովանդակություն
Clock
News > Ղոդս կամ գրավյալ Պաղեստինի պաշտպանության օր


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ղոդս կամ գրավյալ Պաղեստինի պաշտպանության օր

Ամեն տարի «ռամազան սրբազան ամսվա վերջին ուրբաթ օրը աշխարհի բոլոր մահմեդականները նշում են գրավյալ Պաղեստինի պաշտպանության կամ ինչպես իրենք են ասումª Ղոդսի օրը: Սա ամբողջ իսլամական աշխարհի թշնամիների դեմ պայքարի օրն է և ցանկացած մուսուլման որևէ ջանք կամ եռանդ չի խնայում բողոքի երթերին մասնակցելու իր դժգոհությունը հայտնելու հարցում: Այս օրը բոլոր մահմեդականները մի  կողմ են դնում իրենց ազգային« դավանաբանական ու կրոնական տարաձայնություններն ու միահամուռ կոչ անում պայքարել միջազգային սիոնիզմի դեմ  և պաշտպանել գրավյալ Պաղեստինի կեղեքված ժողովրդին: Բողոքի  հիշյալ ակցիաները մեծ հարված են համաշխարհային իմպերիալիզմին:  Ղոդսի մեծարման արարողության արմատները պետք է փնտրել միմիայն Իմամ Խոմեյնու մաքրամաքուր իսլամական գաղափարներում« քանզի դեռևս երիտասարդության տարիներից  Իմամ Խոմեյնին կանխազգում էր սիոնիզմի վտանգն ու նրա սարսափելի հետևանքները: Այսօր մենք տեսնում ենք« թե գրավյալ Պաղեստինում թշնամին  ինչպիսի ավերածություններ Է գործում և« Ղոդսի մեծարման արարողություններից վախեցած« նախապես պլանավորելով փակել Է Հոմայի մզկիթ տանող ճանապարհենրը« որպեսզի կարողանա ապահովել իր անվտանգությունը:

Խիստ կարևոր Է այն փաստը« որ Իմամը Ռամազանի վերջին ուրբաթը Պաղեստինի պաշտպանության օր հայտարարելով« ի նկատի չուներ միայն Պաղեստին: Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիրը  և Իսլամական Հեղափոխության առաջնորդը Ղոդսի օրվան նվիրված իր ելույթներում չի շեշտում  միայն Պաղեստինի խնդիրը: Առաջնորդի հայացքներն առավել խորաթափանց և տարածական Էին: Նա ցանկանում Էր« որպեսզի համայն իսլամական աշխարհի ուժերը համախմբվեն  և միասնական կերպով պայքարեն իսլամի ախոյանների« և հատկապես սիոնիզմի ու արևմտյան կեղեքման դեմ: Ղոդսն ազատագրական պայքարի գաղափարից բացի իր մեջ կրում Է նաև միասնականության  և համախմբման գաղափար:

Համաշխարհային սիոնիզմի և թշնամական պետությունների դեմ պայքարը հանդիսանում է Իմամ Խոմեյնու գաղափարախոսության հիմնադրույթներից: Իսրայելի դեմ պայքարի առաջին բողոքի ցույցերն ու ելույթներն Իրանում սկսվել են դեռևս 1948 թվականիցª Այաթոլլա Քաշանիի անմիջական ջանքերով: Վերջինիս մահվանից հետո այդ կարևոր առաքելությունն ու գործի շարունակումը ստանձնեց Իմամ Խոմեյնին« որն իր կյանքի մեծագույն մասը նվիրեց այդ սրբազան գաղափարի իրագործմանը: Իմամի և Իրանի շահի հակադրության հիմնական խնդիրը Իսրայելի հետ համագործակցությունն ու իրանական նավթը սարսափելի էժան գներով Իսրայելին տրամադրելն էր: Իմամի գաղափարախոսության ներքին դրույթները վերաբերվում էին Իսրայելի հետ համագործակցությանը« իսկ արտաքին դրույթներըª Պաղեստինի ազատագրական պայքարում ներգրավվելուն:

Ղոդսի օրերին ունեցած Իմամ Խոմեյնու ելույթները քննարկելով հանգիստ կարելի է ասել« որ վերջինիս կարծիքով խնդիրն ունի ոչ թե տարածաշրջանային« այլª համաշխարհային նշանակություն: Իմամը մեծ նշանակություն էր տալիս միջոցառումների իրականացման կարգին և հատկապես համապատասխան օրվա ընտրությանը: Իմամը որպես Պաղեստինի պաշտպանության օր ընտրել է Ռամազանի վերջին ուրբաթ օրը« երբ մոտ մեկ ամիս ծոմապահությունից ու պահքից հետո մահմեդականները մաքրված և Ռամազան ամսվա խորհուրդների ներգործության տակ են: Սա ոչ միայն Պաղեստինի« այլ համայն կեղեքված ազգերի շահերի պաշտպանության օրն է: Կեղեքված ազգերն Իրանի նման պետք է ապստամբեն« պայքարեն և գետնին տապալեն բռնակալներին և գաղութարարներին: Ցանկացած ազգ և ժողովուրդ իր հողի վրա ազատ ապրելու իրավունք ունի և ոչ մեկ այլազգ կամ պետություն չպետք է կեղեքի ու հարստահարի այլոց: Ղոդսի օրը մեծ խորհուրդ ունի: Այն բարոյական և ֆիզիկական համախմբվածության« ազգային-ազատագրական պայքարի« անարդարի դեմ արդարի հաղթանակի կոչ է« որին պարտավոր են միանալու աշխարհի բոլոր ծիգերում բնակվող մահմեդականները: Քանզի նրանց սրբազան պարտքն է պայքարել իսլամի թշնամիների դեմ:

Ներկայումս տարբեր երկրներում բնակվող մահմեդականները յուրովի են մեծարում այդ օրըª կազմակերպելով տարբեր մրցույթներ« համահավաքներ ե երթեր« սակայն երբեք չպետք է մոռանալ« որ այս սրբազան տոնակատարության համար մենք պարտական ենք ԻԻՀ հիմնադիր  և իսլամական հեղափոխության լուսահոգի առաջնորդ Իմամ Խոմեյնուն:

Ղոդսի օրը համաշխարհային օր է և չի վերաբերվում միայն Պաղեստինին: Այդ օրը կեղեքիչների դեմ ընչազուրկների պայքարի օրն է:

Ղոդսի օրվա ազդեցությունը

- Ղոդսի օրվա անվանակոչությունն այն հզոր գործոնն է« որի միջոցով գրավյալ Պաղեստինի խնդիրը ստացել է համաշխարհային հնչեղություն և ընկալվում է որպես  միջազգային խնդիր« որի համար պատասխանատու են նաև միջազգային ատյանները: 

 

Ձեռքբերումներ

Ղոդսի օրը աշխարհի տարբեր ծիգերում ապրող մահմեդականների միասնականության լավագույն առիթն է: Այդ օրը համայն աշխարհի մահմեդականները մեկ մարդու նման համախմբվում և Իմամ Խոմեյնու գաղափարների հովանու ներքո խորհում են թե ինչպես պետք է պայքարեն սիրոնիստական ռեժիմի դեմ և Ղոդսի ազատագրման համար: 

ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդի արտահայտությունները Ղոդսի համաշխարհային օրվա առիթով

- Աշխարհի մահմեդականները պետք է ընդունեն որպես բոլոր մահեմդականների և ընչազուրկների օր:

- Սիոնիզմը չի դիմանա Պաղեստինի նոր սերունդների դիմակայությանը:

- Գրավյալ Պաղեստինում սիոնիստական վարչակարգը ազգայնամոլ վարչակարգ է:

- Բոլոր ազգերը և պետությունները պետք է Պաղեստինի հարցը համարեն առաջնային:

- Ղոդսի օրը պետք է դառնա Պաղեստինի ժողովրդի ճակատագրի ճշգրտման օր:


12:02 - 07/06/2018    /    համար : 707438    /    ցուցադրության քանակը : 18