24/10/2018

 

Ձեզ ավետիս, որ տխրության օրը երկար մնալու չէ, / Եթե ուրախն արագ անցավ, տխուրն էլ հար մնալու չէ։ (Հաֆեզ)
Բովանդակություն
Clock
News > ՌԱՄԱԶԱՆ - ՂՈՒՐԱՆԻ ՀԵՏ ՄԵՐՁԵՆԱԼՈՒ ԱՄԻՍ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՌԱՄԱԶԱՆ - ՂՈՒՐԱՆԻ ՀԵՏ ՄԵՐՁԵՆԱԼՈՒ ԱՄԻՍ

  Ռամազանի ընթացքում, որը համարվում է իսլամի ամենակարևոր և ամենաարժեքավոր ամիսներից մեկը, մահմեդականները ծոմ են պահում՝ կոփելով  իրենց սիրտն ու հոգին։ Այս առիթով ներկայացնում ենք մի քանի հակիրճ նյութ՝Ռռամազանի և ծոմի վերաբերյալ:

 

 

ՌԱՄԱԶԱՆ - ՂՈՒՐԱՆԻ ՀԵՏ ՄԵՐՁԵՆԱԼՈՒ ԱՄԻՍ

Ռամազանը Ղուրանի ծննդյան, նրա հետ մերձենալու, Ղուրանի գարնան ու նրա գիտական ու մտավոր ճանաչման ամիսն է։

Ամիս, որի «ղադր»1 գիշերներին իսլամի մեծ մարգարեին ավետվեց Ղուրանն ու թաքնված գրքից փոխանցվեց ամենամեծ Մարգարեի լուսավոր ու ընդարձակ սրտին։ Ամիս, երբ մենք բոլորս ծոմի, պահքի, աղոթքի, փառաբանության ու հոգևոր նախապատրաստությամբ գնում ենք Ղուրանին ընդառաջ և մաղթում ենք, որ արգասավոր պահքի շնորհիվ, աղոթքների ու երկրպագության ուղեկցությամբ առավել սերտացնենք ու մտերմացնենք մեր կապը Ղուրանի հետ։

Ղուրանր ռամազանի ոգին է, որ սերմանվել է նրա կաղապարի մեջ ու բազմապատկել նրա հզորությանն ու արժեքր։ Ղուրանը ռամազանի սիրտն է, իսկ առանց սրտի ու նրա տրոփյունի պահքի մեջ գտնվողների հոգևոր երակներում չի կարող չրջանառել իրականության գոհարը։  Ղուրանը սրտերի գարունն է, իսկ ռամազանր՝ Ղուրանի։ Քանզի իմամ Բաղերն ասել է. «Գարունն ամեն ինչ է, իսկ Ղուրանի գարունը ռամազանն է»։

Ղուրանի կարևորության առումով հոգևոր առաջնորդ իմամ Ալին  նշել է. «Ղուրանի մասին խորհեք, քանզի այն սրտերի գարունն է»։

Հետաքրքրական է  նաև իմամ Սադեղի հետևյալ արտահայտությունը. «Ղադր գիշերը ռամազանի սիրտն է»։

Ուստի պետք է նշել որ ռամազանի բարիքների մեծ մասը վերաբերում է Ղորանին, և այս ամսվա ընթացքում մեր սրտերի հովիտներում Ղուրանի լուսավոր պատգամների սերմեր ցանեք, որպեսզի ծլարձակեն ու մեծանան և այս ամսվա ընթացքում որպես հոգևոր սնունդ ճաշւսկենք Ղուրանի քաղցր պտուղ¬ները։ Մենք պետք է ապահովագրենք մեր սրտերը հոգևոր ինքնակոփամով ու ճգնավորությամբ ե միայն այս ամենի արդյունքում կկարողանանք իրապես մերձենալ Ղորանին։

 

 

 

ՈՂՋՈՒՅՆ ՔԵԶ,  ՌԱՄԱԶԱՆ

 

Փառաբանում եմ Աստծուն, որ սահմա նեց ռամազանը, որպեսզի ճանաչվեն բարության ճամփանեըը։ Փառաբանում եմ Արարչին, որն այս ամսին ավետելով սուրբ այաթներ, դրանք դարձրեց Մարգարեության շրջանի լուսավորող և փայլատակող աստղեր։ Ամիս, որն առավել փայլուն է մնացյալ տասնմեկ ամիսներից։

Փառաբանում եմ Բարձրյալին, որր լուսավորեց մթության մեջ ուտելու և խմելու կերոն՝ բացահայտելու  ռամազանի վեհությունն ու վսեմությունը։

Ո՜վ Արարիչ, առավել բոցավառիր քո սիրելի ամսվա կարևորության, վեհու-թյան ու առանձնահատկության ճանաչման կայծերը։

Ո՜վ Աստված, ժուժկալության ու գոհունակության միջոցով վերացրու մեր աչքերի քողը, որպեսզի մենք կարողանանք տեսնել ապերախտության հակառակ կողմում կատարվածը։

Աստված իմ, ի փառս բոլոր նրանց, ովքեր աղոթքի գորգեր են փռել ու ծնրադրած աղոթում են, հրավիրիր մեզ քո խոստացած այգիները։

Տեր Աստված, այդ դու ես ռամազանն ամենաբարձր գագաթին տեղադրել ու  սովի ու ծարավի սեղաններ գցել՝ մեզ հյուրասիրաթյան կանչելով։ Եվ այդ դու էիր, որ աստվածային դալար այաթների շնորհիվ ամրացրեցիր հավատքի չորս սյուները։  Ուրեմն, փառաբանում եմ քեզ և քո ռամազանը։

Ուրեմն, կեցցե ռամազանը, ո՜վ ամիս, նամազները քեզ սիրում են ու Ղուրանն էլ է մեծարում քեզ։ Եվ Ղուրանը, որ քո սիրտը մխրճեց իր այաթները։ Փառք քեզ, ով ռամազան, ով դու Աստծո բարի ընկեր, որի ճերմակ ձեռքը նոր են վերադարձել երկնային հյուրասիրությունից։

Փառք քեզ, ով ռամազան, որ հավերժ կրակով լուսավորեցիր մեր կերոնները։ Փառք քեզ և քո «ղադր» գիշերներին, որոնք առավել են բոլոր մնացած գի-շերներից։ Եվ ո՞ւր էր, թե մենք գիտակցեինք դրանց կարևորությունը։ Միայն Ղուրանը գիտի քո արժեքը, քանզի հյուրընկալեց քեզ ու մարգարեին քո իսկ գիշերներից մեկում՝ քեզ ի պահ հանձնելով մի նշանավոր բան։ Ո՜վ գարուն, ո՜վ բարեկամ, ո՜վ ամենասիրելի շրջան, ո՜վ դու լուսնի ամիս, որ միշտ լուսավորում ես մեր կարիքների բարի գիշերները։ Ո՜վ հյուրընկալ որ եկար մեր բոլորի տներն ու մեզ զամբյուղներով լի աղոթքի Ղուրանի ծաղիկներ նվիրեցիր։

Փառ՜ք քեզ, որ բռնեցիր մեր ձեռքն ու մեղքի ոլոր- մոլոր արահետներից անցկացնելով տարար դեպի անծայրածիր այգիները։

Փա՜ռք քեզ, որ բոլոր պատուհաններին վաղորդյան լույս բերեցիր։

Փա՜ռք քեզ, քանզի երբ մեր տուն եկար, մենք ուրախացանք, և երբ «տոն»2 էր, մեր սրտերից թռան ուրախության աղավնիներ։

Փա՜ռք քեզ, ով դու սիրելի ընկեր, քանզի քո գարնանային հայացքի ներքո, մեր սրտի կոկոնները վերածվեցին բարության ծաղիկների ու մեղքի փշերով

պատվեցին։

 

Փա՜ռք քեզ, որ վաղորդյան աղոթքներով փայլեցրեցիր մեր սրտերի հայելին։

Ուզում ենք, որ մեզ հետ համբերես մինչև տոնի օրն ու մասնակցես երկրային սովյալների տոնին։ Այնժամ կտեսնես, որ մեր աչքերում դեռ փայլատակում է քո լույսն ու կտեսնես, թե ինչպես են արցունքները մոմի հալված կաթիլների պես ծորում մեր աչքերից:

 

Հատվածներ «Սահիֆեյե Սաջջադիե» գրքի 44 և 45 աղոթքներից

 

1.        Ռամազան ամսվա ամենակարևոր գիշերներից են, երբ Աստծո բարեգթությանն ու թողությանն անսահման են դառնամ և այդ գիշերներին Ղուրան ընթերցելն անչափ կարևոր է։ 

2.        Խոսքը Ֆեթր տոնի մասին է ՚ Ռամազանի վերջին օրը, երբ ավարտվում է ծոմն  սկսում է մեծ խնջույք և հյարասիրաթյուն։ Այդ օրը բոլորը միմյանց շնորհավորում են։

 

 

ՊԱՀՔԸ ԵՎ ԿՐՈՆՆԵՐԸ

Մարդաբանական ուսումնասիրությունները փաստում են, որ մարդկանց նախնական ցեղերը որսորդությունից, հողագործությունից կամ զոհաբերու-թյան արարողություններից առաջ, աստվածների զայրույթը մեղմելու նպա-տակով պահեցողությամբ էին զբաղվում։

Պահեցողությունը կատարվում էր նաև բերքի առատության համար, ուստի, դա նաև լինում էր գարնանը։

Ամերիկյան կարմրամորթները չարը խափանելու, իսկ մեքսիկական կարմրամորթներն ու պերուական ինկեբը պահքի էին դիմում աստվածներից գթություն հայցելու նպատակով։ Հին եգիպտացիների պահեցողությունն սկսվում էր կրոնական տոնակատարությունից առաջ, ինչը, նշենք, որ պարտադիր չէր։ Ասորիներն ու բաբելացիները մեղանչելու համար էին պահքի մեջ մտնում։

Արևելյան կրոնների՝ հինդուները, Կոնիֆիցիոսի և Բուդդայի հետևորդները նույնպես պահպանում էին պահքի ավանդույթը։ Տիբեթի բուդդիստների համոզմամբ, պահքը խորհրդանշում է մահը կամ ծննդին նախորդող ժամանակը, ուստի, պահք պահող մարդը պետք է գտնվի անշարժ վիճակում։

Ջինսիմում պահքը ուղեկցվում էր աղոթքով և կրոնական արարողությամբ, որի ընթացքում մարդը վերանում էր աշխարհիկ կյանքից։ Բուդդիստների պահքը հատուկ նպատակ էր հետապնդում։ Օրինակ, բուդդիստ ճգնավորները հատուկ օրերի էին պահքի մեջ լինում և այդ ընթացքում մեղմաձայն խոստովանում էին իրենց մեղքերը։ Սադոները կամ բուդդիստ հոգևորականները նույնպես պահեցողությամբ էին զբաղվում և՛ լավ և՛ վատ առիթներով։

Աբրահամի կրոնների հիմքում նույնպես ընկած է պահքի ավանդույթը և դա նույնիսկ իսլամից ժամանակներ առաջ։ Ղուրանի Բաղարայի այան պահքը անհրաժեշտություն է համարում, ինչպես համարվել է նախկինում։ Այս կապակցությամբ Իմամ Ալին այսպես է պատվիրում. «Պահքը հին բարեպաշտական ավանդույթ է, որ Աստված պատվիրել է բոլոր ազգերին»։ Հետաքրքրական է նաև այն, որ իմամ Սադեղն ասել է, թե սուրբ գրքերը, այդ թվում Հնգամատյանը և Ավետարանը ռամազան ամսին են Աստծո կողմից հայտնվել։

Իսկ այժմ տեսնենք, թե յուրաքանչյուր կրոն ինչպես է վերաբերում պահե-ցողությանը։

 

 

ՔՐԻՍՏՈՆԵՈւԹՅՈւՆ

Բոլոր Ավետարանները պահքը համարում են դիմացկանության և հոգու մաքրության միջոց։ Քրիստոնյաների մեծ պահքը սկսում է զատկական տոնից առաջ։ Սակայն քրիստոնյաները կարող են ցանկացած շրջանում պահքով զբաղվել։ Նրանք համոզված են, որ պահքը ազնվացնում է մարդուն, մոտեցնում  Աստծուն։ Պահքը եսամոլությունից հրաժարվելու և անձնազոհության տրվելու միջոց է։

Պետք է ասել նաև, որ կաթոլիկ եկեղեցու հոգևորդները հիմնականում «Գորշ չորեքշաբթի» և «Ալթալիբ  ուրբաթ» օրերին են պահքի մեջ մտնում։ Սակայն մյուս օրերին նույնպես կարող են պահքի մեջ լինել։ Ուղղափառ եկեղեցու հետևորդների պահքը լինում է Հիսուսի Հարությունից առաջ և բոլոր չորեքշաբթի կամ ուրբաթ օրերին։ Ավետարանական եկեղեցու պահքի օրերը որոշվում են հավատացյալ մարդկանց, եկեղեցու կամ հասարակության կողմից։

 

 

ՀՐԵԱԿԱՆՈւԹՅՈւՆ

Աստծուն մերձենալու և նրա բարիքներին արժանանալու համար հրեաները աղոթում են, պահեցողություն են անում և կամ զբաղվում են բարեգործությամբ։ Դա նաև համարվում է մեղանչելու պահք և բնորոշվում է որպես տարվա ամենամեծ իրադարձություն։ Նրանք համոզված են, որ պահքի ժամանակ թողություն է տրվում բոլոր մեղքերին։ Հրեաները պահքի մեջ են մտնում նաև որոշ պատմական իրադարձություններ հիշելու և Աստծուն փառաբանելու՝ ի րենց փրկության համար։ Այդ պահքերից մեկը, օրինակ, 2300 տարի առաջ տեղի ունեցած իրադարձության հետ է կապված, ըստ որի մի խումբ մարդիկ որոշել էին հրեաներին ոչնչացնել, սակայն հրեաներն իրենց մարգարեներից մեկի առաջնորդությամբ մեղանչել են ու փրկվել։ Իսլամական պահքի նման այս պահքը ևս սկսվում է լուսաբացից և ավարտվոմ է մայրամուտին։

Իսլամական կրոնի մեջ պահեցողությունը Աստծուն մերձենալու ու հոգու և մարմնի մաքրության միջոց է։ Իսլամական պահքի կանոնները խիստ են և այդ կապակցությամբ յուրաքանչյուր հարց ունի կոնկրետ պատասխան։ Ռամազանի մեկամսյա պահքը իսլամի ամենակարևոր պահեցողություններից է և այն անհրաժեշտ է բոլոր մուսուլմաններին, ովքեր ֆիզիկապես իրենց առողջ են զգում։ Մուսուլմանները համոզված են, որ պահքը մարդուն մաքրում է արատներից, ուստի Ռամազանը համարվում է աղոթելու, Ղուրանի ընթերցա¬նության և մաքրության ամիս։

Ռամազանի պահքը սկսվում է լուսաբացի աղոթքից առաջ ու տևում՝ մինչև մայրամուտ։ Այս ընթացքում մուսուլմանը ոչ մի ուտելիք և ըմպելիք չի ընդու-նում, աղոթում ու Ղուրան է ընթերցում։

 

 Օգտագործված գրականություն

Ղուրանի գրական վերլուծություն - հեղինակ՝ Խաջե Աբդոլլահ Անսարի;

Հաբիբ Օլլահ Ամուզեգար;

Բուդդա - հեղինակ Փաշայի;

Կրոնների պատմություն - հեղինակ՝ ԱլիԱսղար Հեքմաթ;

Խղճի սահմաններում՝ Աբդոլհոսեյն Զարին Քուբ։


15:01 - 8/06/2018    /    համար : 706925    /    ցուցադրության քանակը : 15