17/08/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
News > Ռամազանը որպես ինքնակերտման ամիս


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ռամազանը որպես ինքնակերտման ամիս

Ինքնակերտումը բխում է ինքնաճանաչ ումից, որովհետև ինքնաճանաչումով հնարավոր է Աստծուն ճանաչեի իսկ Աստծուն ճանաչելու դեպքում մարդը կարող է իրեն կերտել։ Նախ այս հարցին պետք է պա­տասխանել, ինչո՞ւ ենք ստեղծվել և ո՞րն է արարչության նպատակը։ Ղուրանում ասվում է. արարչության նպա­տակը ճանաչողությունն է, իսկ Աստծո պաշտամունք չի նշանակում միայն աղոթել և պահեցողությամբ զբաղվել։

Աղոթքն ու պահեցողությունը աստվածապաշտության մի մասն են կազմում։ Աստվածապաշտությունը լայն իմաստով նշանակում է լինել ուրիշների կողքին և մտածել նրանց մասին։ Հավատացյալ լինել նշանակում է հասկանալ ցավը և վերացնել այն։ Աստվածապաշտությունը նշանակում է ապրել ընդհանուրի մեջ և ընդհանուրի համար։ Եթե դա հավաքական իմաստ է պարունակում, նրա համար է, որ ինքնաճանաչումը չսահմանափակվի սեփական եսով, այլ տարածվի ուրիշների վրա։ Մենք չենք ստեղծվել, որ միայն մեր արտը ջրենք։ Մենք պետք է կենտրոնում լինենք և ոչ թե լուսանցքում։ Ապրենք հավաքականի մեջ և ւչ մենաստանում, ուրիշների հարցերի մասին մտածենք, և ոչ թե միայն մեր  հարցերի։ Հարցն այն է,՛թե մարդն ինչպես պետք է իրեն կերտի և ինչպես կարողանա աստվածային մարդ լինել։  Օրինակի համար, եթե նույնիսկ մենք ի ծնե գոռոզամիտ ենք, պետք է այնպես անենք, որ իջ­նենք մեր գոռոզամտության գագաթնակետից և դառնանք համեստ ու առաքինի։ Եթե մենք ի ծնե նախանձ ենք, ինչը մերժված է Աստծո և բոլոր մարգարեների կողմից, պետք է հրաժարվենք այդ հատկությունից և դառնանք մեծահոգի։

 

 

Ի՞նչ պետք է անել

            Պետք է մեր սիրտը մաքրենք այն ամենից, ինչը սխալ է համարել մեր Մարգարեն։ Պետք է ամբողջ հոգով ու մարմնով նվիրվենք Աստծուն և նրա գոհունակությունը ձեռք բերենք։

 

 

Պետք է սովորենք համբերատար լինել։ Դա է մարդուն վեհացնում և սիրելի դարձնում մարդկանց մեջ։ Համբերատար լինելով հնարավորու­թյուն կունենանք շփվել լավերի և մեծերի հետ՝ հեռանալով այն երևույթ­ներից, որոնք ծնում են փոքրոգություն, եսամոլություն ու ծուլություն։

Պետք է դառնանք ազնիվ ու անարատ և հրաժարվենք այն ամենից, ինչը ատելություն է սերմանում, ամոթանքի առիթ է դառնում և նվաս­տացնում մարդու արժանապատվությունը։ Պետք է տոկուն լինել, քա­նի որ միայն այդպիսով հավատքի կհասնենք և կենթարկվենք Աստծո հրամաններին։ Տոկունությունը պատճառ է դառնում, որ մարդը ծնկի չգա դժվարությունների, աղքատության և դառնությունների ժամանակ։ Պետք է հարստացնենք մեր հոգին ու միտքը և առաքինության ու ճիշտ գործելակերպի թևերով հասնենք արժանապատվության, վեհության և աստվածասիրության։ Պետք է աշխարհիկ կյանքի հաճույքների դեմ զինվենք առաքինության և ժուժկալության զենքով, որպեսզի դրախտին արժանանանք։                                                                                                              

Պետք է այնպես տիրապետենք ինքներս մեզ, որպեսզի ուրիշների կողմից մեզ ուղղված գովասանքները կամ հայհոյանքները չազդեն մեր ամուր հոգիների վրա։ Պետք է հեռու մնալ այն ամենից, ինչը կարող է Աստծո դժգոհության առիթ դառնալ։ Պետք է խուսափել չարից, վատից, անբարոյականույունից և սխալ սովորություններից ու դառնալ բարի. ճշմարտախոս, հավատարիմ և առաքինի։

Պետք է մտածել մեր այսօրվա և վաղվա մասին, միևնույն ժամանակ պատրաստ լինելով վաղվան, պետք է պաշար հավաքենք՝ հավերժա­կան կյանքի համար։ Պետք է լինել դիմացկուն և չվախենալ կյանքի դառնություններից և մարդկանց նախատինքներից։ Պետք է միշտ հիշել աստծուն, հետևել նրա ճանապարհին և մշտապես աղոթել նրան, ճիշտ ճանապարհից չշեղվելու համար։ Պետք է ատելությանը, բարկությանը, ինքնահավանությանը փոխարինել բարություն, ընկերություն, համա­գործակցություն, վշտակցության,զիջման ու ներման և ճկունություն :

 

Պետք է ուրիշների կյանքից դաս առնել։ Եթե մարդը կարողանա վեր­լուծել իր ինքնությունը, կարող է հասկանալ կարելիների ու չի կարելի­ների մասին։ Ռամազան ամիսը նրա համար է, որ մարդը խորհի իր մա­սին, արթնացնի իր քնած էությունը և նրան սովորեցնի ինքնակերտում, ինչը ձեռք է բերվում մտածելու և խորհելու միջոցով։


16:42 - 5/06/2018    /    համար : 706867    /    ցուցադրության քանակը : 15