20/10/2018

 

Ձեզ ավետիս, որ տխրության օրը երկար մնալու չէ, / Եթե ուրախն արագ անցավ, տխուրն էլ հար մնալու չէ։ (Հաֆեզ)
Բովանդակություն
Clock
News > Իմամ Խոմեյնու կյանքի վերջին օրերը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Իմամ Խոմեյնու կյանքի վերջին օրերը

 

Մի քանի րոպեից կսկսվի ռադիոյի առավոտյան ժամը 7—ի լուրերի թողարկումը: Անցած երեկոյան հեռուստատեսությամբ հայտարարվեց, որ Իմամի առողջական վիճակը ծանր է և ոչ միայն իրանցիներն, այլ ամբողջ աշխարհի մարդիկ սպասում էին առավոտյան թարմ լուրի:

Բոլորի տանը միացված էր ռադիոընդունիչն ու բոլորը լուռ լսում էին.

-          Թեհրանն է խոսում, Իրանի Իսլամական Հանրապետությունում առավոտյան ժամը 7-ն է:

Բոլորը սչտատրոփ սպասում էին, երբ ռադիոհաղորդավարն ասաց.

-          Բոլորս Նրանից ենք ու գնալու ենք դեպի Նա

Մարդկանց ծնկները սկսեցին դողալ ու սրտերն ավելի արագ էին բաբախում: Բոլորը գունատ ու, կարծես, մեռած էին: Կարծես բոլորը քարացած էին: Մարդկանց ոտքերի տակից հողը փախչում էր: Բոլորը նոր լուրի էին սպասում, սակայն նոր լուրն ամփոփված էր սբ. Ղուրանի հենց այդ մեկ Այաթում: Ի վերջո ռադիոհաղորդավարը շարունակեց.

-          Մուսուլմանների ու աշխարհի համայն ազատականների վեհ առաջնորդը

Նրա ձայնը խզվեց ու, կածես, ինչ- որ բան կոկորդը սեղմեց: Ամեն վայրկյան թվում էր, որ նա կփլվի ու չկարողանալով դիմակայել անսահման հուզմունքին, կսկսի լաց լինել: Բառերը դժվարությամբ էին արտասանվում, սակայն հեշտությամբ ու արագ տարածվում մթնոլորտում: Որքան էլ որ դժվար, սակայն հաղորդավարն ի վերջո հայնեց այդ գույժը.

-          Ավետեց իր հոգին

Նրա այս վերջին խոսքերը ցնցեցին բոլորին և մարդիկ պոռթկացին:Մարդկանց համար աշխարհը դարձավ մութ ու խավար:

Նրանք, կարծես, ոչինչ չէին տեսնում ու ոչինչ չէին լսում: Սակայն ռադիոհաղորդավարն ամեն գնով աշխատում էր իր խոսքն ավարտին հասցնել.

-          Եվ դադարեց բաբախել Աստծո հավատարիմ ծառայի Տիրոջ հանդեպ անսահման սիրով լի սիրտն, իսկ վշտացյալ սրտերը

Իսկ այժմ ռադիոյի ձայնի փոխարեն լսվում են լացի ու ողբի աղաղակներ, որոնք բարձրանում են յուրաքանչյուր տան պատերի ներսից: Հիմա ողջ Իրանը տեղյակ է կատարված ողբերգությունից: Անմիջապես կսկսեն այս ու այն կողմից զանգել հեռախոսները: Դռները միանգամից կբացվեն ու փողոցները կլցվեն մարդկանցով:

Շփոթված մարդիկ, որոնք չգիտեն թե ինչ պետք է անեն, այս ու այն կողմ են վազում: Նրանք չեն կողմնորոշվումª ինչպես արտասվել ու ինչպես սգալ: Ռադիոյով մեկը մյուսի հետևից հայտարարություներ են ընթերցվում ու հնչում են անսահման կարեկցանքի ու վշտակցության խոսեր ու ուղերձներ:

 

ԹԵՀՐԱՆ

Առավոտյան ժամը 7-ի լուրերի ընթերցումից ընդամենը մի քանի րոպե էր անցել: Այլևս ոչ ոք ի վիճակի չէր տանը մնալ: Բոլորն ուզում էին  տանից դուրս գալ և գնալ դեպի այն վայրը, որտեղ դեռ առկա է սիրելի Իմամի բույրն ու քաղցր հոտ է գալիս: Այս աշխարհի նեղ տները չէին կարող իրենց պատերի ներքո տեղավորեն այն մեծ վիշտն ու ցավը, որը պատել էր ողջ ժողովրդին: Պետք էր միանալ այս մեծ ալիքի հոսքին ու գնալ դեպի ծովը: Պետք էր ծով դառնալª անծայրածիր օվկիանոսին միանալու ակնկալիքով: Իսկ այդ անծայրածիր օվկիանոսը Ջամարան կոչվող փոքրիկ բնակավայրն էրª զուրկ հատուկ զարդարանքից ու շքեղությունից: Կարճ ժամանակահատվածում այս փոքրիկ բնակավայրում մարդկանց հոծ բազմություն, որոնց թիվն անընդհատ ավելանում էր: Բոլորն անհանգիստ են ու անկառավարելի:

Բոլորի միակ նպատակը գոնե մի կարճ ակնթարթ, իրենց առաջնորդի նստավայրում հայտվելն ու նրան տեսնելն է: Ախր նրանք բոլորն էլ վերջին հրաժեշտի իրավունք ունեն: Իրավունք ուներ ողջ մի հզոր ժողովուրդ, որն տարիների ընթացքում անչափ սիրելով իր առաջնորդին ու նրա բոլոր հարցադրումներին ՙայո՚ են պատասխանելª առաջնորդվելով նրա կենարար պատգամներով:

Նրանցից յուրաքանչյուրը սգում էր յուրովի ու արտասանում. ՙՄի ծաղիկ եմ կորցրել նրան եմ փնտրում, ինչ ծաղիկ որ տեսնեմª նրա հոտն եմ քաշում՚:

Իմամ Խոմեյնու հուղարկավորության կազմակերպման հանձնախումբն իր առաջին իսկ հայտարարությունում տեղեկացրեց, որ ՙԻսլամական Հանրապետության հիմնադրի՚ դին երեկ գիշեր, օծման և վերջին արարողությունից հետո տեղափոխվել է դիարան, և կոչ արեց մարդկանց չգնալ դեպի Ջամարան և այլ կենտրոններ:

Բայց մի±թե հնարավոր է մի հայտարարությամբ հանգցնել սիրո հրդեհը: Մարդկանց հորդ գետը շարունակում էր հոսել: Իմամի դատարկ աթոռը տեսնելովª մարդիկ աննչափ ազդվում էին ու կորցնում ինքնատիրապետումը: Նրանք ողբում էին ու աղաղակում: Այժմ Իմամի դատարկ աթոռը շրջապատված էր խուճապահար թիթեռներով, որոնք անդադար պտտվում էին մոմի լույսի շուրջը: Նրանք ուշաթափվում էին աթոռի վրա: Փոքրիկ պատշգամբում ահավոր հրմշտոց էր սկսվել:

Վերևում չհայտնված մարդիկ գոռում էին ու աղմկումª բարձրաձայն ողբալով ու ասելով. ՙԱյսօր սուգ է, մեծ սուգ, քանի որ մեր Խոմեյնին հիմա արդեն նահատակների կողքին է՚

Հանկարծ հուղարկավորության  հատուկ հանձնախումբն արեց իր երկրորդ հայտարարությունըª ասելով, որ հուղարկավորությունն այսօր չի կայանա, քանի ոչ ամբոխը պետք է հանդարտվի: Այնուամենայնիվ այս հայտարարությունից ոչինչ չփոխվեց: Ջամարանի ժողովուրդը նույնությամբ շարունակում էր:

Յուրաքանչյուր ոք մտածում էր թե որքան կարճ տևեց ու շուտ անցավ Իմամի հետ եղած ժամանակը: Տաս տարի, Իմամւ նրանց հետ ապրեց ընդամենը  տաս տարի: Վերելքներով ու վայրէջքներով, դառն ու խաղցր հիշողություններով լի, պատերազմի ու խաղաղության հեշտ ու դժվարին սատ տարիներ, որոնք քամու արագությամբ ընթացան

Կարծես դեռ երեկ լիներ, երբ Իմամը տասնհինգ տարվա հարկադրված աքսորից հետո ոտք դրեց հայրենիք: Այդ արժանահիշատակ օրը փողոցները լեփ-լեցուն էին մարդկանցով: Դեպի օդակայան ձգվող ամբողջ ճանապարհին շարքերով կանգնած էին մարդիկª ձեռքերում ծասիկներ բռնած: Ամբողջ գիշեր երիտասարդները լվացել էին փողոցներն ու նախապատրաստվել: Իմամն ասել էր, որ հայրենիք ոտք դնելուն պես պետք է գնա ՙԲեհեշթե Զահրա՚ գերեզմանատուն: Մարդկանց մեծ բազմությունը նույնպես արդեն այնտեղ էր: Սակայն այն օրվա զգացողությունները հնարավոր չէ համեմատել այսօրվա զգացողությունների հետ: Որքան մեծ տարբերություն կա այս երկու օրերի միջև. մեկը հանդիպման ու մյուսըª բաժանման օրեր

Կառավարության կողմից մեկ շաբաթ ոչ աշխատանքային ու քառասուն օր համընդհանուր սուգ հայտարարվեց: Այժմ Թեհրանը հանյտնվել աշխարհի ուշադրության կենտրոնում: Իմամի մահվան լուրը ցնցել էր ամբողջ աշխարհն ու տխրություն բերել մարդկանց սրտերին: Օտարերկրյա լրագրողները ուշի ուշով հետևում են իրավիճակին ու հաղորդում լուրերը: Տեղեկանում ենք նաև, որ մի քանի տասնյակ լրագրողներ նույնպես ուղևորվել են Թեհրան և ուր ոևէ կհասնեն:

Նրանց և բոլոր մարդկանց մոտ ծագած ամենակարևոր հարցն այն է, թեª ՙԻսկ ի±նչ է լինելու հիմա՚: Հեղափոխության թշնամիներն անհամբեր սպասում էին, թե ինչ դեպքեր ու պատահարներ պետք է տեղի ունենա առաջնորդի մահվանից հետո:

Նրանք, ովքեր ծանոթ էին Իմամի մեծ ու անհաշտ բնավորությանն ու հեղափոխության ընթացքում ունեցած նրա դերին, և չէին կարողացել անգամ պատերազմի արդյունքում ստիպել նրան հրաժարվելու իր սկզբունքներից, ակնկալում էին, որ առաջնորդի մահվանից հետո հեղափոխությունը կհայտնվի փակուղու առաջ: Նրանք կարծում էին, որ կկարողանան երկրում խառնիճաղանջ իրավիճակ ստեղծել և օգտվել դրանից:

Հեղափոխության բարեկամները մտահոգված էին թշնամիների այս նվաստ կարծիքներով: Նրանք մտահոգված էին հեղափոխության աապագայով, սրտացավ ու հզոր առաջնորդի ընտրությամբ, և դա էր յուրաքանչյուր հեղափոխության առաջնային անհրաժեշտությունը: Հեղափոխությունն ու ժողովուրդն անգամ մեկ օր չպետք է մնար առանց առաջնորդի, իսկ որդիներնª առանց հոր:

Ավագանու խորհուրդը անմիջապես արտակարգ նիստ հրավիրեց, որին ներկա էին օրենսդիր, դատական և գործադիր ուժերի ներկայացուցիչները, վարչապետը, պահապանների խորհրդի անդամներ, ինչպես նաև իսլամական մեջլիսի պատգամավորներ:

Ժողովը սկսվեց ավագանու խորհրդի նախագահի ելույթվ, որից հետո բացվեց Իմամ Խոմեյնու կտակը: Այն ընթերցվեց երկրի նախագահ Խամենեիի կողմիցª լացակումած ու խրոխտ ձայնով:

Հանկարծ սրահը լցվեց Իմամի բույրով, նրա գեղեցիկ բառերով, կենարար նախադասություններով, հայրական խրատներով ու օրհնությամբ: Ինչպիսի իմաստնությամբ էր օժտված այդ կտակը: Նրա ամեն մի տողը լի էր գեղեցկությամբ ու լուսավորությամբ:

Նախագահի ձայնը կամաց- կամաց առավել հուզական դարձավ, սակայն այժմ ավելի հաճելի էր լսվում: Նա ընթերցեց մտահոգ հոր հետևյալ տողերը, որոնք հնչում էին որպես նախազգուշացում. ՙՄի թողեք, որ հեղափոխությունը հայտնվի որ բարյացակամ ու դաժան մարդկանց ձեռքում՚:

Այս նախադասությունից հետո բոլոր նեկաները սկսեցին ողբալ և դա շարունակվեց մինչև կտակի ընթերցման ավարտը:

Նույն օրը երեկոյան ավագանու խորհուրդը ներկաների խնդրանքով կրկին ժողով հրավիրեց, որն անչափ կարևոր և անհրաժեշտ էր: Այս անգամ ավագանու խորհուրդը պետք է որոշեր հեղափոխության հետագա առաջնորդին:

Պատմական հույժ կարևոր րոպեներ էին ու այն ինչ պետք է տեղի ունենար ավագանու դռների հետևում, պետք է հանդիսանար աշխարհի պատասխանը: Մեծ ու փոքր, ահել ու ջահել, հեռավոր և մոտիկ, բոլորն անհամբեր սպասում էին այս փակ ժողովի արդյունքներին: Իսկ մի±թե հնարավոր է լրացնել Իմամի դատարկ տեղըԵթե այո, ապա ով ª այդ մարդը, արդյոք ու±մ ձռեքերում կհայտնվի հեղափոխության հետագա ճակատագիրը:

Մեկ ժամ, երկու ժամ, մի քանի ժամեր անց բացվեցին նիստի սրահի դռներն ու լուրերը տարածվեցին: Հայտարարվեց, որ համընդհանուր քվեարկության արդյունքում միասնական քվեների արդյունքում հեղափոխության առաջնորդ է ընտրվել Այաթոլլա Խամենեին: Ներկաները վկայում են, որ Իմամ Խոմեյնին կենդանության տարիներին նույնպես մի քանի անգամ նշելէ, որ Այաթոլլա Խամենեին արժանի է հեղափոխության ապագա առաջնորդ լինելու պատվին:

Այս պայմանների առկայությամբ, երբ ամբողջ երկիրը հայտնվել էր Իմամի մահվան ու վշտի ստվերի ներքո, Այաթոլլա Խամենեիի ընտրության բարի լուրը մարդկանց վշտացյալ սրտերի միակ սփոփիչ հանգամանքն էր:

Սակայն դաժան բաժանումըԲաժանման վիշտն այքան շուտ հնարավոր չէր փարատել: Ոչ ոք ի վիճակի չէր դիմակայել այս մեծ վշտին:

Իմամի մահվան մեծ վիշտը հատել էր բոլոր սահմաններն ու ցնցե մուսուլման և ոչ մուսուլման բոլոր երկրները: Յուրաքանչյուր ոք, ով ծանոթ էր Իմամի բարությանն ու մարդկայնությանը, այժմ սգավոր էր ու երազում էր Թեհրան հասնել:

Իհարկե բազմաթիվ ինքնաթիռներ ուղևորվում էին դեպի Թեհրան, սակայն, այնուամենայնիվ, հնարավոր չէր իրականացնել միլիոնավոր մարդկանց երազանքն ու ցանկությունը:

Տարբեր երկրներում նույնպես ժողովրդի խնդրանքով սուգ հայտարարվեց: Պակիստանում 10 օր, Լիբանանումª 3 օր, Սիրիայումª 7 օր, Հնդկաստանումª 3 օր, Շրիլանկայումª 1 օր ԱՖղանստանումª 3 օր, Տանզանիայում 1 օր հայտարարվեցին պաշտոնական սգո օրեր: Իսկ ՄԱԿ- ի գլխավոր ասսամբլեայի պալատում իջեցվեցին բոլոր դրոշներն ու միայն ՄԱԿ-ի դրոշն էր խոնարհված ծածանվում: Օտար երկրներում ԻԻՀ դեսպանատներում տեղադրվեցին սգո հուշամատյաններ, որոնցում իրենց տպավորություններն ու ցավակցությունը հայտնեցին բազմաթիվ նախագահներ ու կառավարության անդամներ: Սիրիայի նախագահ ՀաՖեզ Ասադն իր հարգանքի տուրքը մատուցելիս գրել էր. ՙԻմամ խոմեյնին մեր բոլոր առաջնորդն էր՚: Իսկ Պակիստանի նախագահը հետևյալ կերպ էր արտահայտվել. ՙՁեր դժբախտությունը մեր ժողովրդի դժբախտությունն է՚:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր ելույթում նշեց, որ Իրանի ժողովուրդը կորցրեց իր մեծ առաջնորդին: Սա մեծ ու ցավալի ողբերգություն էր և ես շատ լավ եմ հասկանում Իրանի մուսուլմանների վշտի ու ցավի մեծությունը:

Հաջորդ օրն առավոտյան Թեհրանի փողոցներում ասեղ գցելու տեղ չկար: Բոլորը վազում էին դեպի հրապարակ: Երկնակամարում երևաց մի ուղղաթիռ որով ժամանում էր հեղափոխության նոր առաջնորդը, սակայն չկարողանալով վայրէջք կատարել, հետ վերադարձավ: Հրապարակը լեփ լեցուն էր հեղափոխության պահապանների բանակայիններով, որոնք անգամ ամենածանր ու պատերազմական պայմաններում էլ չէին լքել Իմամին ու այժմ նրանց համար անչափ ծանր էր բաժանվել նրանից:   

Ուղիղ ժամը 9:30-ին սգալու եկան հեղափոխության և շուրջ ութ տարի տևած հարկադրված պատերազմի հաշմանդամները, որոնք իրենց անձնազոհությամբ ու հերոսությամբ երկրից դուրս մղեցին թշնամուն:

Ժամը 10-ին հրապարակ եկան Իրանի վարչապետ Միրհոսեյն Մուսավին և Սիրիայի վարչապետը: Սակայն նրանց չի հաջողվում մոտենալ պատվանդանին: Մարդիկ ահավոր քաշքշուկի մեջ են, ամբոխի մեջ ուշաթափվածներին ձեռքերի վրա դուրս են բերում: Մինչև ժամը 11-ը վիրավորվեց 500 մարդ, իսկ 8 հոգի զոհվեցին: Այսուհանդերձ ոչ ոք չէր պատրաստվում այստեղից հեռանալ: Սիրահարվածներից ոչ մեկը չի վախենում վիրավորվելուց կամ մահանալուց: Սիրելի առաջնորդը միայն մեկ օր էր նրանց հետ ու նրանք ցանկանում էին ամեն մի վայրկյանը զգալ ու վայելել:

Բոլոր երիտասարդները սյուների ու ծառերի վրա էին բարձրացել: Այսօր առավոտյան ռադիոն հայտարարեց մի կարևոր լուր ևս, որում ասվում էր, որ հեղափոխության նոր առաջնորդ Այաթոլլա Խամենեին գնացել է ցավակցելու Իմամի ընտանիքին ու հարազատներին: Առաջնորդի պաշտոնը ստանձնելուց հետո սա առաջին այցելությունն էր: Բոլորը հավաքված էին սենյակում. Իմամի կինը, երեխաներն ու թոռները, միայն Իմամը չկար:

Կարծես տան պատերը նույնպես սգում էին սիրելի Իմամի մահը: Կարծես սենյակի բոլոր իրերը մարդկանց հետ միաձայն բղավում էին ու ողբում. ՙՕ, ինչ բաժանում, ինչ բաժանում՚:

Այաթոլլա Խամենեիի մտնելուն պես Ջամարանը այլափոխվեց: Բոլորը կանգնեցին: Տան անդամների հայացքն ուղղված էր դեպի առաջնորդը: Հանկարծ ինչ որ բան փայլատակեց: Այլևս Իմամի տեղը թափուր չէր: Իմամ Խոմեյնու որդին ասաց. ՙՓառք Աստծո, թող կուրանա թշնամու աչքը, քանի որ մի քանի ժամ անց մեր երկիրը նոր առաջնորդ ունեցավ: Իմամի պատգամով մենք Ձեզ համարում ենք մեր առաջնորդն ու երբեք չենք թերանա մեր պարտականությունների իրականացման հարցում: Թող Աստված Ձեզ պահապան լինի՚:

Արդեն կեսօր է և բարձրախոսներից հնչում է կեսօրի աղոթքի հրավերըª ազանը: Մարդիկ սկսում են աղոթել ու նորից շարունակում սալ: Օտարերկրյա լրագրողներն առավոտից նկարահանումներ են կատարում և ուղղաթիռով  անդադար պտտվում հրապարակի շուրջ: Այս տեսարանները նրանց համար դժվար, անհասկանալի ու հետաքրքիր էին ու այս ամենը հասկանալի էր նրանց զարմացած դեմքից:

Իրենց ողջ կյանքի ընթացքում նրանց այսպիսի տեսարանների չէին տեսել և չէին պատկերացնում, որ գոյություն ունի նաև նման սեր: Ուստի ստիպված էին հավատալ, որ իրենց տեսախցիկի նկարահանած կադրերը երազ չեն և ոչ էլ միրաժ, այլ իրականություն: Նրանք շփոթահար էին ու զարմացած:

Երեկոյան, երբ գնալով մթնում էր, մարդկանց ամբոխը չէր ցրվում, հակառակըª գալիս էին նոր խմբեր: Անկասկած նրանք նոր են տեղ հասելª հոգնած մարմիններով ու լացակումած աչքերով: Ճամփորդներ, որոնք կարողացել են իրենց աճապարելով կենտրոն հասցնել: Նրանք չէին մոռացել իրենց հետ մոմեր վերցնել:

Բաժանման այս վերջին գիշերին ամենալավ սգավորն ու ամենաարցունքոտ աչքը մոմն է: Գիշերային մթության ու սգավորների մոմերի ներքո հրապարակը մի յուրահատուկ տեսք է ստացել: Այն նման է աստղազարդ մի երկնքի, իսկ Իմամի մահիճը կարծես լուսին լինի աստղազարդ երկնքում, որը լուսավորում է ամեն ինչ:

Այսօր երկինքն ու երկիրը միաձուլվել են: Անչափ նման են և հնարավոր չէ տարբերել թե որն է երկինքն ու որըª երկիրը: Արդյոք Իմամի մահիճն է լուսավորվել լուսնի լույսից, թեª լուսնի փայլն է պակասել: Այնքան հմայիչ գիշեր է, որ բալարը երազում են, որ այն երբեք չավարտվի:

 

Բոլորը սարսափում են այն մտքից, որ մի քանի ժամ անց Իմամի այս լուսավոր մահիճը կթաղվի հողի տակ: Ոչ ոք պատրաստ չէ այսպիսի մեծ գանձը հողին հանձնել, սակայն ուրիշ ելք չկա: Մարմնի վերջին հանգրվանը հողն է, իսկ հոգունըª դրախտը: Մարմինն ամփոփվում է հողում, իսկ հոգին բարձրանում է վեր: Սա աստվածային օրենք է, իսկ Աստծո առաջ բոլորը հավասար են:

Վրա հասավ այն պահը, որից բոլորը սարսափում էին: Այժմ ամեն տեղ լուսացել է, իսկ արևը չկարողանալով խուսանավելª լուսավորում է ամեն տեղ:

Առավոտյան ժամը 6:30 –ին նրա մահիճը տեղափոխվեց: Իմամի դին փաթաթված էր եռագույն դրոշով և դրված բազմամիլիոն բնակչության առջև: Բոլոր պաշտոնյաներն ու իշխանավորները ծնկաչոք աղոթում են, իսկ աղոթողների ամենաառաջին շարքում կանգնած է Այաթոլլա Խամենեին: Մարդկանց թիվը րապե առ րոպե ավելանում է և դեռ պարզ չէ, թե աղոթյալների շարքը ուր կարող է հասնել: Ժամը 7: 35 –ին հնչեց ԻԻՀ ազգային հիմնը: Աղոթյալ առաջնորդը միքանի րոպե աղոթելուց հետո սկսեց բարձրաձայն աղոթել ու բոլորը սկսեցին արտասվել: Հինգ րոպե հետո աղոթքը վերջացավ ու Պահապանները մեծ ջանքեր են գործադրում որպեսզի կարողանան Իմամի դին տեղավորել հատուկ մեքենայի մեջ: Իմամի աճյունը պետք է ամփոփովի ՙԲեհեշթե Զահրա՚ գերեզմանատանը: Առավոտյան ժամը 8-ին Իմամի դիակառքը անսահման ինքնագնացների ու մեքենաների ուղեկցությամբ շարժվեց դեպի Շահիդ Բեհեշթի պողոտա: Ամբողջ ճանապարն ու գերեզմանատան տարածքը լեփ լեցուն էր մարդկանցով, կարծես երկնքից էին թափվել:

Ըստ հավաստի աղբյուրների առավոտյան մի քանի ժամերի ընթացքում շրջաններից Թեհրան էր եկել ավելի քան 5 մլն մարդ: Ամբողջ ճանապարհին տեղակայված էին հատուկ կետեր, որտեղ մարդկանց հյուրասիրում էին սառը ջրով, ուտեստներով ու թեյով: Մարդկանց ամբոխն իր սիրելի Իմամին ճանապարհում էր ծաղիկներով ու մեծ հարգանքով, ճիշտ այնյպեսինչպես դիմավորում էր 15 -ամյա աքսորից վերադառնալիս:

Ժամը 9-ին թափորը հասավ ՙԲեհեշթե Զահրա՚ գերեամանատուն: Շատերը ամբողջ գիշեր մնացել էին գերեզմանատանը, որպեսզի առաջինը դիմավորեն իրենց առաջնորդին: Ժամը 10: 30-ին վայրէջք կատարեց առաջնորդի դին տեղափոխող ուղղաթիռը: Բոլորը շրջափակում են ուղղաթիռը, սակայն բարձրախոսները հայտարարում են, որ դին այդ ուղղաթիռի մեջ չէ: Էլ ինչ սիրահան, որ իսրեցյալի հոտը չճանաչի: Նրա դագաղը դուրս է բերվում ուղղաթիռի միջից ու փոխանցվում սգավոր մարդկանց ձեռքերի վրայով: Սովորական, փայտե ու թեթև մի դագաղ, որի մեջ դրված էր առաջնորդի դին և որը կարծես անընդհատ շտապում էր դեպի երկնային արքայություն:

Ժողովուրդը չի ուզում բաժանվել իր սիրելի առաջնորդից ու շարունակում է ձեռքից ձեռք փոխանցել այն: Հսկիչները ջանում են ամեն կերպ ժողովրդից  վերցնել դագաղն ու երեք անգամ տեղադրել շտապ օգնության մեքենայի մեջ, սակայն երեք անգամ էլ անօգուտ: Ժողովուրդը կարողանում է այն նորից խլել ու ձեռքերի վրա պտտեցնել: Ի վերջո Իմամի դին հայտնվում է դագաղից դուրս, իսկ դագաղըª լքված նավակի նման պտտվում է մարդկանց խելագարված ծովի հորձանուտի ալիքներին: բոլոր պատասխանատուներն ու իշխանությունները մտահոգ ու խուճապահար են, սակայն քաջ գիտակցում են, որ որևէ մեկը որևէ բան անելու ի վիճակի չէ:

Սարսափելի ու տարօրինակ տեսարան է: Ժամը 11-ն է, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ճգնաժամային: Որոշ լրագրողների հաջողվում է նկարահանել թե ինպես է Իմամի դին պտտվում ձեռքերի վրա, իսկ մարդիկ համբուրում են դատարկ դագաղն ու հոտոտում այն: Կառավարությունն աշխատում է ամեն ինչ անել, որպեսզի խուսափի չկանխատեսված ու դժբախտ տապահարներից: Սակայն մարդկանց ուշադրություն սևեռված է միայն մի կետի վրա, որն է Խոմեյնու աճյունը, և ուրիշ ոչինչ: Ի վերջո ժամը 11: 45-ին հաջողվում է Խոմեյնու աճյունը դնել ուղղաթիռի մեջ և ուղղաթիռը մեծ դժվարությամբ օդ է բարձրանումª շարժվելով դեպի նախատեսված վայրը: Ամբոխը շարժվում է ուղղաթիռի ուղղությամբª հասկանալով, որ ամեն ինչ վերջացած է: Ոչինչ հնարավոր չէ փոխել: Ճամփորդը պետք է գնա, իսկ վերջին հանգրվանն անխուսափելի է:

Արդեն գերեզմանահորին մոտ դիակն իջեցվեց ուղղաթիռից և հոգևորականներն ու հսկիչները ձեռքերի  վրա տարան այն: Բոլորն փափագում էին ինչ որ կերպ շոշափել առաջնորդի դին և ուրիշ ոչ մի բանի մասին չէին մտածում: Հաջաղա Առբաբին, որը մինչ օրս օրհնել ու հողին էր հանձնել բազմաթիվ իշխանավորների ու կարևոր մարդկանց, սկսում է ընթերցել հատուկ աղոթքը: Մարդիկ քարացած են ու լուռ: Բոլորը տագնապահար ու լացակումած են: Սիրելի առաջնորդի դին իջեցվեց գերեզմանահորի մեջ ու ծածկվեց հողով: Ամենավերջում հողաթմբի վրա կրաջուր լցվեց ու ծածկվեց ծաղիկներով: Զարմանալի պահեր են, զարմանալի ու տարօրինակ: Կարծես բացվել են երկնքի դռներն ու վերևից լույս է թափվում:

 

Պարսկերենից թարգմԱշխեն Մակարյանը

 

  


14:29 - 29/05/2018    /    համար : 706333    /    ցուցադրության քանակը : 26