17/08/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
News > Ռամազան Աստծուն հյուրընկալվելուամիս


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ռամազան Աստծուն հյուրընկալվելուամիս

 

Բոլոր կրոնների հետևորդներին պատգամված կարևոր խորհուրդներից մեկը ծոմն ու պահքն է։ Աստվածային մեծ կրոնների հետևորդները պահքի միջոցով, այսինքն՝ երկրային հաճույքներից և հատկապես ուտելուց և խմելուց ձեռնպահ մնալով, մաքրում են իրենց հոգին և մարմինը, միաժամանակ ցույց տալով իրենց կամքի ուժն ու տիրապետումը՝ մարմնային ցանկությունների հանդեպ։

Իսլամում, որպես աստվածային ամենավերջին կրոն, ռամազան ամիսը համարվում է համայն մուսուլմանների ծոմի և պահքի ամիս։

Այս ամիսը մուսուլմանների համար հատուկ կարևորություն և սրբություն է վայելում։ Իսկական բարեպաշտն այս ամսվա ընթացքում արևածագից մինչև մայրամուտ պետք է զերծ մնա ամեն տեսակի ուտելիքներից և ըմպելիքներից։ Ուտել և խմել, անգամ ջուր, թույլատրվում է միայն մայրամուտի աղոթքից հետո։

Այս ամսվա ընթացքում մուսուլմանները ջանում են, բացի պահքից, զերծ մնալ նաև ոչ աստվածահաճո գործեր և արարքներ կատարելուց։ Նրանք ջանում են առավել բարի և խրատական գործերով զբաղվել։ Սրանով է պայմանավորված այն փաստը, որ ռամազան ամիսը իսլամական երկրների մուսուլմաններին յուրահատուկ հոգեվիճակ է պարգևում։ Այս ամսվա խորհրդանիշերն են բարությունը, ներողամտությունը, աղքատներին և կարիքավորներին օգնելն ու աջակցելը, փոխայցելությունների և կապերի ընդլայնումն։

Հասարակական հարցումները ցույց են տալիս, որ իսլամական հասարակություններում ռամազան ամսվա ընթացքում կտրուկ նվազում է խուլիգանությունն ու ավազակությունը։ Այս ամսում հատկանշական է նաև Ղուրանի և հատուկ աղոթքների ընթերցումը։ Մուսուլմաններից շատերը ջանում են ռամազան ամսվա ընթացքում կարդալ և ըմբռնել Ղուրանն ամբողջապես։ Այս ընթերցումը կոչվում է «Խաթմե Ղուրան», իրականացվում է անհատական և խմբակային ձևով։ Հաշվի առնելով այն փաստը, որ Ղուրանը բաղկացած է 30 մասերից, ապա ամեն օր մի մաս կարդալով, մուսուլմանները կարող են ամսվա վերջում Ղուրանն ամբողջապես կարդալ։

էֆթարի և հյուրասիրության ծեսը համարվում է ռամազանի և համայն մուսուլմանների ամենահաճելի արարողություններից մեկը։ Այս ընթացքում մուսուլմաննեի ըտանիքները պարբերաբար միմյանց ճաշի են հրավիրում և ԷՖթարի սեղանի շուրջ ճաշակում Աստծո ստեղծած բարիքները։

Ղուրանը, մուսուլմանների սուրբ գիրքը, Մոհամմեդ մարգարեին հայտնվեց, դարձյալ, ռամազան ամսվա ընթացքում և այդ գիշերն անվանվում է «Շաբե ղադր» և օժտված է մեծ շնորհներով։ Մուսուլմանները համոզված են, որ այդ գիշերն առավել  լավ է քան հազար այլ գիշերներ։ Ռամազանի 19, 21 և 23 –ը իսլամի մարգարեի և իմամների համոզմամբ Ղադր գիշերներ են։  Ուստի, այս գիշերների ընթացքում մուսուլմանները չեն քնում և կարդում են հատուկ աղոթքներ և Ղուրան՝ Ամենակարող Տիրոջից թողություն, բարիքներ և օրհնություն խնդրելով։ Իսլամական հասարակության համար Ղադր գիշերներն օժտված են մեծ խորհրդով և շատ քիչ ընտանիքներ և մարդիկ կան, որ այս գիշերներին քնում են։

Ռամազանի ավարտին յուրաքանչյուր մուսուլման բացում է իր պահքը՝ բարիքներով և բանականությամբ լի պարկն ուսին։ Այդ օրը տոնական է և կոչվում է «Ֆեթր»։ Այդ օրը մուսուլմանները նոր զգեստներ են հագնում և միմյանց շնորհավորելով հավաքում մզկիթներում։ Մզկիթներում և աղոթասրահներում նրանք ընթերցում են Ֆեթր տոնի հատուկ աղոթք և փառաբանում Տիրոջը՝ համբերություն և կարողություն պարգևելու համար։ Ռամազանը հանդիսանում է ինքնակերտման և հոգեկերտվածքի ձևավորման լավագույն դրսևորումներից։ Այս ամսվա ընթացքում բարեպաշտ մուսուլմանները կրում են զրկանքներ, սով, ծարավ, զերծ են մնում մարմնական և նյութական ցանկություններից և կարողանում են մերձենալ Աստծուն և ստանալ նրա գոհությունն ու օրհնությունը։

 


12:21 - 17/05/2018    /    համար : 705507    /    ցուցադրության քանակը : 20