21/06/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
News > Սպահան


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Սպահան

Սպահան

Սպահան պատմական քաղաքը իր բազմաթիվ՝ աշխարհահռչակ  կոթողներով,   զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է։  

Կոթողները, որոնք պատկանում են Աքեմենյան, Պարթևական և Սասանյան շրջաններին, սփռված են ամբողջ նահանգում։  Կան բազմաթիվ ատրուշաններ, որոնք վերագրվում են Սասանյան շրջանին։ 

Սպահանը նախաիսլամական տարբեր շրջաններում եղել է Իրանի մայրաքաղաքը, սակայն նրա ոսկե շրջանը եղել է Սեֆյան դինաստիայի օրոք։  Բազմաթիվ ճանապարհորդներ  բազմիցս հիշատակել են Սպահանի մասին իրենց ճամփորդական նշումներում։  Դրանցից նշանավորները Չարդինը և Թավերնիերն են, որոնք այցելել են Իրան 17-րդ դարում։  Այն ժամանակ Սպահանը ուներ շուրջ մեկ միլիոն բնակչություն։  Այսօր այն մեծությամբ Իրանի երկրորդ քաղաքն է։ Նշանավոր կոթողները, Զայանդե Ռուդ գետի վրա կառուցված պատմական կամուրջները, ընդգծում են Սպահանի բնական գեղեցկությունը և այցելուների մոտ առաջացնում անկրկնելի տպավորություն։  Իմամի հրապարակը (Նաղշե Ջահան հր.) մի հրաշագեղ կոթող է և UNESCO-ի կողմից ճանաչվել է, որպես յուրահատուկ պատմամշակութային  համալիր։  Այն շրջապատված է Շեյխ ԼօթՖօլլահի և Իմամի մզկիթներով, Ալի Ղափու պալատով և Ղեյսարիե շուկայով։  ՍեՖևյան շրջանում մեծ հրապարակը ծառայում էր, որպես ձիավազքի դաշտ։

Ալի Ղափու պալատը գտնվում է Նաղշե Ջահան հրապարակի արևմտյան մասում։  ՍեՖյան շրջանում այն  ծառայել է, որպես դեսպանների և օտարերկրյա բարձրաստիճան հյուրերի նստավայր։  Շեյխ ԼոթՖօլլահի մզկիթը, որը գտնվում է հրապարակի արևելյան մասում  կառուցվել է Շահ Աբբասի հրամանով և հանդիսանում է 17-րդ դարի  Իրանական ճարտարապետության լավագույն նմուշներից։

Իմամի մզկիթը, գտնվելով Նաղշե Ջահան հրապարակի հարավային հատվածումը,  հանդիսանում է Շահ Աբբասի կողմից Սպահանի վերակառուցման կուլմինացիոն կետը։  Սա Իրանական չորս սրահանոց մզկիթների և սալապատ խճանկարների լավագույն նմուշներից է։

Չեհել Սոթուն պալատը, որը կառուծվել է ընդարձակ այգում, ճարտարապետական գլուխգործոց է։    Պատերն ամբողջովին զարդարված են Սեֆյան շրջանի լավագույն նկարիչների վրձնին պատկանող զարդանկարներով։  Շինությունը մի պատշգամբ է, որն ունի 18 սյուն, որոնք կրկնապատկվում են  շինության բակում գտնվող ավազանի հայելապատ ջրերում։  Շինությունն ու ավազանը, լրացնելով միմյանց, ստեղծում են հրաշագեղ մի տեսարան։

Չհար Բաղ դպրոցը կառուցվել է ՍեՖյան շրջանում՝ հոգևոր սաների համար։ Այս ամենին ավելացնենք նաև Սպահանի արվեստների շուկան, որտեղ վաճառվում են ամեն տեսակի ձեռքի աշխատանքներ։  Սի-օ-Սե Փոլ ու Փոլե Խաջու պատմական կամուրջները, որոնք կառուցված են քաղաքը մասերի բաժանող Զայանդե Ռուդ գետի վրա նույնպես ճարտարապետական գլուխգործոցներ են։  

Սպահանում կան նաև շատ ու շատ այլ տեսարժան վայրեր, որոնցից ամենանշանավորներն են Ջամե Մզկիթը, Բազարը, Մենար Ջոնբանը (ճոճվող մինարեթ)։  Սպահան նահանգի դիտարժան վայրերից են Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքը և Սբ. Բեթղեհեմ եկեղեցին։  Վանք եկեղեցական համալիրում գործում են մատենադարանը, թանգարանը և տպարանը, որոնցում պահպանվում է պատմամշակութային եզակի արժեքներ։ 

Սբ. Բեթղեհեմ եկեղեցին (1628 թ.), որը Նոր Ջուղայի եկեղեցիներից ամենամեծն է  (Ն. Ջուղան ունի 12 եկեղեցի), ամբողջովին զարդարված է հին ու նոր կտակարանների, սրբերի և մարգարեների գունավոր պատկերազարդումներով։

 Իրանի տարածքում գտնվող բոլոր եկեղեցիները հսկվում են կառվարության կողմից և վայելում նրա աջակցությունը։  Այս եկեղեցիներն իրենց նկարներով և զարդարանքով յուրահատուկ նշանակություն ունեն։ Նկարազարդումների ինքնատիպությունն ու հայեցիությունը Նոր Ջուղայի փառապանծ անցյալի, փառքի օրերի և կրոնական և մշակութային նվաճումների լավագույն և պերճախոս վկայությունն է։ 

 

 

 


12:13 - 14/02/2018    /    համար : 698878    /    ցուցադրության քանակը : 43