17/07/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
News > Ղեյսար Ամինփուրի


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ղեյսար Ամինփուրի

Ղեյսար Ամինփուրը ծնվել է 1959թ. ապրիլ 22-ին Իրանի ԴեզՖուլ քաղաքում։ 

Անկասկած, Ղեյսար Ամինփուրը արձանագվել և հավերժացել է ՙԻսլամական հեղափոխության պոետ՚ անվամբ: 

Բոլորս գիտենք, որ Իրանն ունի հարուստ գրականություն և շքեղ պոետներ, որոնցից են Ֆիրդուսին, ՀաՖեզը, Խայամը, Շահրիյարը և այլոք: Ոչ բոլոր պոետներն են կարող հեշտությամբ հայտնվել այս մեծությունների շարքերում, սակայն երջանկահիշատակ Ղեյսար Ամինփուրի ստեղծագործական ձիրքն ու բանաստեղծական տաղանդը վերջինիս դասել են պարսից գրականության հիշյալ մեծությունների դասին:

Լուսահոգի Ղեյսար Ամինփուրն ապրեց ընդամենը 48 տարի, սակայն պոեզիայի և գրականության բնագավառում ստեղծեց արժեքավոր երկերª դրանք հանձնելով հետագա սերունդներիկն: 

Ղեյսար Ամինփուրը շատ քաջ ըմբռնել էր իսլամական հեղափոխության մշակութային առաքելությունն ու նրա ջատագովներից էր, որի արդյունքում համարվեց հարուստ իսլամական հեղափոխական գրականության կարևորագույն ներկայացուցիչներից մեկը: 

Եթե կամենանք պատերազմական որևէ չափածո ստեղծագործություն հիշել, ապա անպայման կհիշենք Ղեյսար Ամինփուրի հետևյալ բանաստեղծությունը. 

 

Ուզում էի 

Բանաստեղծություն գրել

պատերազմի վերաբերյալ,

Տեսա

Գրիչն այլևս սրտիս լեզուն չէ…

Ասացիª 

Պետք է վայր դնել գրիչները

Այլևս գործ անող չէ սառը զենքը խոսքի

Հարկավոր է պատերազմի վերաբերյալ 

Խոսեմ փողից հրացանիª

Գնդակի հանգով…

 

Արդի իրանական գրականության մեջ Ղեյսար Ամինփուրը ճանաչված է, որպես պարտավորեցնող բանաստեղծ: Նրա մտավոր պատկերները, նոր կառուցվածքը, պատերազմական ու հեղափոխական արտահայտություններն ու բառերը, պայմանավորված են պոետի և նրա համախոհների գաղափարական համոզմունքներով: 

Հարկ է նշել, որ Ղեյսար Ամինփուրը կարևոր դեր խաղաց նաև իրանական ժամանակակից չափածոյի և մանկապատանեկան գրական արձակի ասպարեզներում: Նրա ՙԱյգաբացի շունչը՚, ՙԱրեգակի փողոցում՚, ՙՏասներորդ օրվա կեսօրը՚, ՙԱղբյուրի, գետի նման՚ և մյուս ժողովածուները համարվում են մանկապատանեկան գրականության լավագույն նմուշներից: Նրա ՙՏասներորդ օրվա կեսօրը՚ պոեմն անչափ սիրված և ճանաչված է իրանական գրական ասպարեզում, իսկ 1989 թվականին այն համարվել է տարվա լավագույն մանկապատանեկան գիրքը: Հետագայում հետհեղափոխական և պատերազմական գրականության մեծարման տարբեր հանդիսությունների և մրցանակաբաշխությունների ժամանակ Ամինփուրի գրքերն արժանացել են նաև մի քանի կարևոր մրցանակների և պատվոգրերի: 1989 թվականին նրա ՙԱյգաբացի շունչը՚ բանաստեղծությունների ժողովածուն Սեյյեդ Հասան Հոսեյնիի ՙԻսմայիլի ձայնին զուգընթաց՚ գրքի հետ մեկտեղ արժանացել է ՙՆիմա Յուշիջ՚ գրական մշցանակին: 

Երջանկահիշատակ պոետը 1988  թվականից ՙՍուրուշ՚ մանկապատանեկան հանդեսի գլխավոր խմբագիրն ու ԻԻՀ պարսից լեզվի և գրականության ակադեմիայի մշտական անդամ էր: Դասավանդում էր նաև Թեհրանի պետական և ՙԱլզահրա՚ համալսարաններում: Նրա բազմաթիվ ստեղծագործություններ զետեղված են նաև պարսկերեն լեզվի և գրականության դպրոցական դասագրքերում: 

 Ղեյսար Ամինփուրը մահկանացուն կնքեց 2007 թ.հոկտեմբեր 30-ին։ 

 

ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՕՐ*

 

Անցնող այս օրերում  

Ամեն օր

Զգում եմ  

Ինչ-որ մեկը

Հառաչում է քամու մեջ

 

Զգում եմ 

Որ Ճամփաների մշուշապատ խորքից

Մի հեռավոր ծանոթ 

Ձայնում է ինձ

Նրա  ձայնի ծանոթ հնչյունը

Անցումի պես լույսի

Անցումի պես Նորուզի**

Ձայնի պես է 

Օրվա  գալու

Այն գալիք  օրը անխուսափելի

 

Մի օր երբ կքած անցորդները

Կունենան մի պահ

Որ հպարտ

Բարձրագլուխ լինեն

ԵՎ տեսնեն երկնքում

Արևին

 

Մի օր երբ գնացքն այս հին

Կրկնության զուգահեռ անկողնում

Անառիթ կկանգնի մի պահ

Որպեսզի քնաթաթախ աչքերը հոգնած

Լուսամուտի ետևից

Տեսնեն ամպերի պատկերը 

Շրջանակում

ԵՎ ջրի մեջ

Անտառի գծագիրը գլխիվայր

 

Այդ օրը

Կսկսի

Մտերմիկ ձեռքերի թռիչքը

Ընկերոջ որոնման

Մի օր երբ նոր օրվա թռիչքն է

Մի օր երբ բաց են նամակները

Մի օր երբ նամակի

Նամակամիշի ու կնիքի փոխարեն

Ստորագրենք թևը աղավնու

 

ԵՎ առաքենք նամակի նման

 

Փոստային արկղերը

Այդ օրը կդառնան բույնը

Աղավնիների

 

Մի օր երբ կարճ կլինի ձեռքը խնդրանքի

Մի օր երբ պաղատանքը մեղանչել է

ԵՎ բնույթը Աստծո

Մայթով անցնող անցորդի ոտքի տակ

Չի քնի 

Լրագրի վրա

ԵՎ չի տեսնի երազը թարմ հացի

 

Մի օր երբ դռների վրա

Կգրեն պարզ ձեռագրով

ՙՄուտքը արգելվում է միայն 

Վիզը ծռած մարդկանց՚  

ԵՎ հպարտ հոգնած ծնկերը

Բացի սիրո ոտքի առաջ

Չի ծանոթանա հողի հետ

 

ԵՎ այսօրվա հեքիաթները իրական

Երազ կլինեն ու պատրանք

ԵՎ հեքիաթների նման հին

Բարի ավարտ կունենան

 

Օր հորդաբուխ ժպիտի

Շռայլաշուք ժպիտի

Ժպիտ առանց աչքերի խնայման

Այդ օրը

Առանց ժպիտի ակնկալիքի

Օրենքն է բարության

Մի օր երբ բանաստեղծները

Ստիպված չեն լինի

Հանգերի նեղ խցերում

Իրենց ժպիտը վաճառել

Մի օր երբ զգացումի արժեքը

Չեն սակարկի  

Ինչպես արժեքը շորի

Այդ օրը 

բանաստեղծության գրքի էջերի միջից

Կթռչեն թիթեռները չորացած

ԵՎ քունը կհորանջի գնդացիրի բերանում

ԵՎ զինվորական մաշված կոշիկները

Հին թանգարանների անկյունում

Կքարկապվեն սարդոստայններին

 

Մի օր երբ թնդանոթները

Երեխաների ձեռքերում

Կլիցքավորվեն քամիով

 

Մի օր երբ կանաչը դեղին չի լինի

Ծաղիկները իրավունք կունենան

Ծլարձակել ուր որ ցանկանան

Սրտերը իրավունք կունենան

Փշրվել

Որտեղ պահանջ կունենան

 

Հայելին իրավունք չունենա

Սուտ խոսել աչքերով

Պատը իրավունք չունենա

Աճելու

Առանց լուսամուտների

 

Այդ օրը

Կարճ կլինեն այգու և դպրոցի պատերը

Միայն մտային մի ցանկապատ

Կցանկապատի  եզրագիծը

Հեռու հեռավոր այգու

Որի վրայից կարելի է թռչել 

Շատ հեշտորեն

 

Դպրոցական երեխաների գրպանից

Արևի ծագման օրը

Մի օր երբ այբուբենի կանաչ այգին

Մի օր երբ ջրի արտագրությունը

Հանրային կլինի

ԵՎ ծովն ու արևը

Չի լինի ոչ մի աչքի արտոնությունը 

 

Մի օր երբ երկինքը 

Աստղի կարոտ չի լինի

Մի օր երբ նման օրվա երազանքը

Կարիք չի ունենա փոխաբերության

 

Ով լավ օրեր որ ճամփին եք

Ով ճամփաներ մշուշում կորած

Ով շարունակական ծանր օրեր

Դուրս եկեք պահերի ետևից

 

Ով արևոտ օր

Ով Աստծո աչքերի պես կապույտ

Ով գալիք օր

Ով օր նման օրվա

Գալուստդ լուսավոր

 

Անցնող այս օրերում  ամեն օր

Սպասում եմ քո գալստին

Սակայն

Ասա ինձ արդյոք ես ևս

կամ

Քո գալստյան օրվա մեջ 

 

* Բանստեղծությունը գրված է առանց կետադրական նշանների:

** Իրանական նոր տարի: 

 

 

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԱԶ

Մանկությանս երազներում

Ամեն գիշեր ինչ-որ գնացքի

Սուլոցի արձագանքը

Անցնում է կայարանից

 

Գնացքի վերջը

Ասես երբեք չի վերջանում

Ասես 

Լուսամուտներ ունի հազարից ավել

ԵՎ բոլոր լուսամուտներում

Միայն դու ես ձեռք թափահարում

 

Հետո 

Լուսամուտների շրջանակներում

Բոցավառվում է գիշեր

Քամու մեջ ալիքվող քո վարսերի ծխով

Մշուշապատ ճանապարհի ընթացքում

Ծխի մեջ

Ծխի

Ծխի... 

 

 

ՄՇՏԱԿԱՆ ԿԱՐՈՏԸ

Մեր խոսքերը դեռևս անավարտ...

Հենց որ նայում ես 

Պահն է գնալու

 

Դարձյալ նույն

Հեքիաթը մշտական

Նախքան գլխի ընկնելը

Անխուսափելի է դառնում քո մեկնելու պահը

Ով...

Ով ավաղ և կարոտ մշտական

 

Հանկարծ 

Որքան շուտ

Ուշ է լինում

 

 

ՃԵՐՄԱԿ ՏՈՂԵՐ

Բառ առ բառ

Տող առ տող

Էջ առ էջ

Մաս առ մաս

Ճերմակում են իմ մազերը

Ինչպես տող առ տող

Սևանում են տետրիս էջերը

 

Ցանկացար համբերությամբ

Մեկ առ մեկ հաշվել

Պայծառ ու ճերմակ թելերը

Ասացի

Քնքշության ձեռքերդ

Կհոգնեն

Ճանապարհի սկզբին

Ասացի

Ուրիշ ելք փնտրիր

 

թերթիր տետրը իմ

Կետ առ կետ

Տառ առ տառ

Բառ առ բառ

տող առ տող

Մազ առ մազ հաշվիր

Իմ բանաստեղծությունների տետրը

 

 

 

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ

Փշերը

Նվաստ չեն

 

Չոր ճյուղերը

Կախաղանի փայտեր չեն

 

Տհաս 

Որդնած մրգերն անգամ

Ճյուղի ուսին բեռ չեն

 

Դեղին տերևները

Նախքան ոտքերիդ տակ նախատելը

Լսվում է ինչ-որ խըշ-խշոց

 

Անմեղ տերևները

Պարզ լեզվով խոստովանում են

Թե որ արմատից է ջուր խմում*  

Չորանալը ծառի

 

*  Դարձվածք / թե որտեղ է թաղված շան գլուխը /

 

 

ԼԱՐԱԽԱՂԱՑ

Հենվել եմ քամուն

Հասարակածային ձեռնափայտովս

Կանգնել եմ 

Երկնքի պարանին

Հանկարծի զույգ անդունդի եզրին

Հանկարծակի ձայնից

Հանկարծակի լռությունից

Իմ ոտքի տակ

Բաց է մնացել

Գահավիժման անդունդի բերանը

 

Ստիպված

Լռության ձայնով

Մինչև մշտապես

Քայլում եմ

Զույգ անդունդների քավարանի վրա

 

Իմ ճակատագիրը երգելն է

 

 

 

 ՄԻ ՏԱՌ ՔՈ ԱՆՈՒՆԻՑ

Հանկարծ տեսա, որ գլուխս բոցավառվեց,

Այրվեցի ես ու մոխիրս բոցավառվեց:

 

Աչք բացեցի, լռությունս ջուր դարձավ,

Աչք փակեցի, անկողինս բոցավառվեց:

 

Դուռ թակեցի, այս վանդակը ոչ ոք չբացեց,

Թևածեցի, թև ու փետուր բոցավառվեց:

 

Ձմռան քունը թռավ իմ գլխից,

Ջուրը թաց աչքիս մեջ բոցավառվեց:

 

Մի տառ քո անունից եկավ լեզվիս,

Ձեռքերս, տետրս բոցավառվեց:

 

 

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ուզում էի

Բանաստեղծություն գրել

պատերազմի վերաբերյալ,

Տեսա

Գրիչն այլևս սրտիս լեզուն չէ...

Ասացի`

Պետք է վայր դնել գրիչները

Այլևս գործ անող չէ սառը զենքը խոսքի

Հարկավոր է պատերազմի վերաբերյալ

Խոսեմ փողից հրացանի`

Գնդակի հանգով...

 

Ուզում էի

Բանաստեղծություն գրել

պատերազմի վերաբերյալ,

Մի բանաստեղծություն իմ Դեզֆուլ քաղաքի,

Տեսա` պետք է

Անհաճո բառը օգտագործեմ ՙՄուշաքի*  ՚ 

 

 Սակայն հրթիռը

Նվազեցնում էր գեղեցկությունն իմ խոսքի,

Ասացի` բանաստեղծությանս թերի բեյթը

Հո ավելին չէ, քան տները քաղաքի.

Թող  որ իմ երգն էլ

Մարդկանց հողաշեն տների նման ավերված լինի ու արյունոտ...

Պետք է հողոտ ու արյունոտ

Երգեր գրել,

Պետք է բանաստեղծություն գրել զայրույթի,

Հառաչի, պերճախոս բանաստեղծություն`

Թող որ անավարտ...

 

Ասացի`

Մեր քաղաքում

Դարձյալ պատերը լի են

Լուսանկարներով կակաչների:

Այստեղ

Դրությունը վտանգի անցողիկ չէ,

Տագնապի ազդանշանը կարմիր, որ հառաչում է

Գիշերվա լռության մեջ միայն`

Դիակների անավարտ քնում...

Թշնամու վայարագ չղջիկները

Նույնիսկ խորշում են ցերեկվա լույսից,

Պետք է բոլոր լուսամուտները

Ծածկել վարագույրներով անթափանց:

 

Այստեղ

Պատն անգամ 

Ապավեն չէ ոչ մեկի թիկունքին,

Քանզի սա մի այլ գերեզման է, որ 

Սպասում է գիշերվան:

 

Այլևս,

Նույնիսկ,

Աստղերին չկա վստահություն,

Գուցե աստղերը

Գիշերահսկիչները լինեն մեր թշնամու

 

Այստեղ,

Նույնիսկ,

Չեն ապշում լուսնի պայթյունից:

 

Այստեղ

Միայն աստղերը

Տարածություններն են դիտարկում աշտարակներից,

Թե գիշերը որքան նողկալի ժամանակ է,

Սակայն, եթե աստղը լեզու ունենար,

Ի~նչ երգեր կասեր գիշերվա վատից,

Ավելի խոսուն, քան իմ լեզուն անորոշ...

 

Այո, 

Գիշերը վատ ժամանակ է.

Ամեն գիշեր մենք բոլորս

Ակնապիշ տեսնում ենք 

Մահվան հրեշին,

Քաղաքի մանուկների 

Գիշերվա ծանոթ մղձավանջը

Ամեն գիշեր իրական զգեստ է հագնում:

 

Այստեղ

Ամեն երեկո լուռ ասել ենք ինքներս մեզ.

ՙԱյս գիշեր

Քնքոտ հողաշեն տներում

Ո՞ր արթուն մոր ճիչն է չորանում`

Կոկորդ չհասած...՚:

Այստեղ

Մերթ գլխատված մի մարդու գլուխը

Պետք է միայնակ

Հեռու տանիքից բերենք

Ու թաղենք գերեզմանոցում,

Կամ քարն ու հողը և երկաթը արյունոտ,

Երբ քանդում ենք մեր եղունգներով

Ցեխ դարձաց հողի տակ, տեսնում ենք 

Փոքրիկ կարի մեքենայի վրա կնոջը հանգչած:

 

Այստեղ ամեն առավոտ

Փողոց մաքրողը

Իր հետ տանում է ինչ-որ մեկի

Սիրելի մոխիրը...

 

Այստեղ մնալու համար

Նույնիսկ օդը քիչ է...

 

Այստեղ մշտապես լուրերի առատություն է,

Լուրեր, քար ու հողի

Փոքրիկ սրտերի վրա`

Նեղ գերեզմաններում...

 

Սակայն

Ես տեղյակ եմ կրծքի ներսից,

Արյունոտ տներից,

Արյունաթաթախ տիկնիկի հեքիաթից,

Փոքրիկ գլխի ուղեղի պայթյունից

Այն բարձին, որ լի է երազներով,

Մանկան քաղցր երազով...

 

Այն սև գիշերից,

Այն գիշերից, երբ փոշու մեջ

Մի մարդ, կռացած

Փողոցի առվի եզրին,

Տագնապահար ու կարմիր աչքերով

Փնտրում էր իր ձեռքը մյուս...

 

Հավատացե’ք,

Ես իմ ապշած զույգ աչքերով եմ տեսել,

 

Երբ մի մանուկ 

Սարսափից վտանգի, 

Փախչում էր արագ

Բայց գլուխ չուներ.

Քիչ անց գետնին տապալվեց,

Եվ մի ժամ անց

Շտապող մի մարդ, կորամեջք

Գլուխը հեծանվի թափքին դրած,

Տանում էր գերեզմանին իր երեխայի...

 

Ինչ-որ բան քիչ էր նրա կրծքում...

 

Սակայն

Փոշեծածկ այս ուսերը

Որքան պարզ ու համբերատար,

Դողում են աղետի պահին,

Նրանց,

Թեև

Ջարդվել են ծնկներն ու մեջքներն,

Կանգնել են հաղթանակած ու անվեհեր,

Առանց տուն ու տեղի,

Ականջների մեջ պատգամն  է Իմամի`

Դիմակայելու և նահատակվելու որոշումով,

Ուսերին դրոշն է ապստամբության:

 

Այո,

Սրտիս խոսքերը այս տաք

Պատն անգամ իզորու չեղավ լսել,

Արդյոք դու կարո՞ղ ես լսել...

 

Պատ,

Թափառող սառն ու քարե պատ,

Արդյոք վայե±լ է, որ մեռած մնաս`

Ողջ մնալուն գերեվարված

Ոչ,

Պետք է մեր մայրիկի կոկորդը այրենք

Ողբակականից ռուդ*  * ,ռուդի,

Եվ քանի դեռ չի չորացել 

Ողբաձայնը ռուդ, ռուդի

Պետք է ավելի սուր սայր զենք վերցնել

Պետք է զոհվել…

 

*Հրթիռ:  

*  *   Ձագուկս, բալես: Իրանի հարավի որոշ շրջաններում մայրերը այդպես են անվանում իրենց երեխաններին:

 

ԿՈՐԱԾ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

Հպա ու՞ր է

Քանի անգամ

Փքված պայուսակի մանր-մունր իրերը

Տակնուվրա անեմ

Վարչության փաստաթղթերի թղթապանակ  և

Հավելյալ աշխատանքի և պակաս աշխատանքի զեկուցագիր

Հավատարմատոմսեր

 

Հարսանյաց և սգո հրավիրատոմսեր

Լույսի ու ջրի ինչպես նաև այլ անդորագրեր

 

Աշխատավարձի և ապահովագրության 

Եվ տուգանքի և նպաստի քարտեր

Ըստ օրենքի շրջաբերականի պատճեներ

 

Պաշտոնական և ձևական նամակներ

Ուղիղ նամակներ և գաղտնի երաշխավորագրեր

 

Փոխառության մասնավճարման ստացականներ

Անվերջանալի մշտական մասնավճարումներ…

 

Հապա ու՞ր է

Քանի անգամ

Պատռված քայքայված գրպանները

Տակնուվրա անեմ

 

Մի քանի ծալված տոմսեր

Մի քանի հին ու ճմրթված թղթադրամներ

Մի քանի սև գրոշներ

 

Սննդամթերքի առևտրի հաշվեցուցակ

Տնային ապրանքների առևտրի հաշվեցուցակ…

 

Հապա ու՞ր են

Հավերժական ցավերի գրառումները

Պարսկերենից թարգմանեց

 

Էդուարդ Հախվերդյանը


15:03 - 12/01/2018    /    համար : 695921    /    ցուցադրության քանակը : 59