20/04/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
News > ՔէՅ-ՔԱՈԻՍՆ ՈԻ ՆՐԱ «ՂԱԲՈԻՍ-ՆԱՄԵՆ»


  տպագրել        ուղարկել ընկերոջը

ՔէՅ-ՔԱՈԻՍՆ ՈԻ ՆՐԱ «ՂԱԲՈԻՍ-ՆԱՄԵՆ»

Իմացի՛ր, որդի՛ս, քանի որ Արարիչը ցանկացել է աշխարհը ծաղկած տեսնել, ստեղծել է ժառանգականության հնարավորություն և ծնողների անասնական կիրքը սերունդ ստեղծելու պատճառ դարձրել։ Հետևաբար, ելնելով այդ պատճառից, ժառանգը պարտավոր է հարգել ծնողներին։ Չլինի մտածես, թե ծնողներդ քո նկատմամբ ի՞նչ իրավունք ունեն, նրանց կիրքն է դրդել և քեզ ծնելու մասին բոլորովին չեն էլ մտածել։ ճիշտ է, թեկուզ պատճառը կիրքն է, բայց նրանք ունեցել են նաև բարեսրտություն և կրել են շատ մեծ տանջանքներ։ Ծնողների փոքրիկ իրավունքը գոնե միայն այն է, որ նրանք, միջնորդ են քո և քեզ ստեղծող Արարչի միջև։ Քանի որ հարգում ես քեզ ստեղծողին, ուստի դրան համապատասխան պետք է հարգել նաև միջնորդներին։

Այն զավակը, որը կյանքում միշտ առաջնորդվում է բանականությամբ, ծնողները նրան ճանապարհի կկանգնեցնեն և իրենց սերն այդպիսի զավակի նկատմամբ երբեք չեն պակասեցնի։ Ամենաբարձրյալն Աստված այդպիսի ծնողներին առաջնորդներ է անվանում։ Եվ մեր Արարիչը, թող փառավորվի նրա անունը, իր նշանավոր խոսքերից մեկում ասել է. «Հնազանդվեցեք Ալլահին, հնազանդվեցեք ավետաբերին և ձեր տիրոջը»։ Այս չափածո տողը բացատրում էին մի քանի ձևով, բայց ես մի տեղ կարդացել եմ, որ հայրն ու մայրը մեր առաջնորդներն են, որովհետև «ամր» բառը արաբերենում երկու իմաստով է օգտագործվում՝ հրաման և գործ։ Առաջնորդը նա է ում ձեռքում է և՛ իշխանությունը, և՛ հրամանը։ Իսկ հորն ու մորը տրված են իշխանությունը՝ սնուցանելռւ և հրամանը բարին սովորեցնելու համար։

Տե՛ս, որդի՛ս, չտանջես ծնողներիդ, չանարգես նրանց հոգեկան տառապանքները, որովհետև ամենաբարձրյալն Արարիչը ծնողների կողմն է պահում։

Պատմում են, որ ուղղափառների ամիրային՝ Ալին, թող Աստված ուրախացնի նրան, հարցնում են, թե հայրն ու մայրը ի՞նչ իրավունքներ ունեն զավակի նկատմամբ։ Նա պատասխա¬նել է. «Վարքի այս կանոնն ամենաբարձրյալն Աստված ցույց է տվել մարգարեի ծնողների մահով։ Որովհետև, եթե նրանք ապ¬րեին մինչև իրենց որդու մարգարեանալը, ապա մարգարեն պարտավոր էր իրենից բարձր դասել ծնողներին, խոնարհվել ու ստորանալ նրանց առջև և վարվել այնպես, ինչպես վայել էր զավակին։ Այդ դեպքում թույլ կհնչեին այն բառերը, որոնք նա, թող Աստված օրհնի իր ցեղն ու իրեն, ասաց. «Ես եմ Ադամի որդիների թագավորը»։

Եվ այսպես, որդի՛ս, եթե դու ծնողներիդ հետ չես վերաբերվի հավատքի տեսակետից, ապա վերաբերվիր բանականությամբ ու մարդկայնությամբ։ Ծնողներն են քո Երջանկության և դաստիարակության պատճառը։ Եվ եթե նրանց նկատմամբ մեղք գործես, ապա կպարզվի, որ դու արժանի չես և ոչ մի բարության, որովհետև նա, ով չի գնահատում հիմնական բարօրությունը, չգիտի գնահաաել նաև դրանից բխած բարությունը։ Ապերախտներին բարիք անելն ամոթալի գործ է։ Դու շահ մի՛ փնտրիր և հորդ ու մորդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին քո հարազատ գավակները։ Ախր նա, ով ծնվելու է քեգա նից, պիտի ցանկանա նույնը, ինչ ցանկացել է նա, ումից ծնվել ես դու։

Մարդը նման է պտուղի, իսկ նրա ծնողները՝ ծառի։ Որքան շատ խնամես ծառը, նա այնքան ավելի լավ պտուղ կտա։ Որքան ավելի լավ, գեղեցիկ հարգանք մատուցես և սիրես հորդ ու մորդ, այնքան ավելի արդյունավետ կլինեն նրանց աղոթքն ու օրհնու-թյունը քեզ վրա, և դու կարժանանաս ինչպես Աստծո, այնպես էլ ծնողներիդ ողորմածությանը։

Զգուշացի՛ր, հարստություն ժառանգելու համար հանկարծ չցանկանաս ծնողներիդ մահը, քանզի առանց նրանց մահվան էլ ստանալու ես այն, ինչ քեզ բաժին է հասնում։ Չէ՞ որ ամեն մեկն ունի իր բաժինը, և յուրաքանչյուրը կստանա այն, ինչ որ ճակա տագրով իրեն է պատկանում։ Քո բաժնի համար շատ էլ մի տան ջիր քեզ, որովհետև դրանով հասանելիքդ չի մեծանա։ Այդ մա սին նույնիսկ ասված է. «ապրիր պատկառանքով և ոչ թե գավ թելով»։

Եթե ցանկանում ես քո ստացած բաժնով գոհ լինել ամենաբարձրյալն Աստծուց, մի՛ նայիր նրանց, ում վիճակն ավելի լավ է, այլ նայիր նրանց, որոնց վիճակը քոնից վատթար է, որպեսզի միշտ գոհ լինես ամենաբարձրյալն Աստծուց։

Իսկ եթե ունեցվածքով աղքատ լինես, աշխատիր հարուստ լինել գաղափարով։ Քանգի գաղափարն ավելի լավ է, քան ունեցվածքը, որովհետև խելքով կարող ես հարստություն կուտակել, մինչդեռ հարստությամբ չես կարող խելք ձեռք բերել։ Տգետ մարդը շուտ կաղքատանա, իսկ խելացու հարստությունը խելքը, ոչ գողը կտանի և ոչ էլ ջուրն ու կրակը կարող են ոչնչացնել։

Եվ այսպես, որդի՛ս, եթե խելք ունես, կրթվիր, որովհետև խելքն առանց կրթության նույնն է, ինչ որ մարմինն առանց զգեստի, մարդն՝ առանց դեմքի և մարմինն առանց հոգու։ Ախր ասված է. «Կրթությունը բանականության դեմքն է»։

 

 


14:00 - 15/12/2017    /    համար : 693849    /    ցուցադրության քանակը : 43