18/12/2018

 

Ադամորդիք մեկը մյուսի մասնիկներն են համարվում, Ստեղծված են բոլորը մեկ նախանյութից աշխարհում, Եթե մարմնի մի անդամը հիվանդանա դիպվածով, Այլ մասերը չեն ունենա առողջ վիճակ ապահով. Եթե լինես ուրիշների տանջանքներին անտարբեր, Ճիշտ չի լինի, եթե կրես մարդ անունը պատվաբեր։ (Սաադի)
Բովանդակություն
Clock
News > Ռամսար քաղաքը


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ռամսար քաղաքը

Ռամսար քաղաքը գտնվում է  Իրանի հյուսիսային՝ Մազանդարան նահանգում Կասպից ծովի ափին: Այդ գեղեցիկ քաղաքը համանում գավառի վարչական կենտրոնն է: Ռամսար քաղաքը գտնվում է Կասպից ծովի հարավային ափին: Բնակչության թիվը շուրջ 40 հազար մարդ: Տնտեսության հիմնական ճյուղը զբոսաշրջությունն է: Կա համալսարանի մասնաճյուղ: Ռամսարը գտնվում է Էլբուրսի լեռների ստորոտում, քաղաքից ձգվում են ճոպանուղիների երթուղիները դեպի մոտակա անտառային զանգվածների հանգստյան գոտիները: Քաղաքն ունի պատմական նշանակություն, այնտեղ է գտնվում նախկին թագավորական ամառային նստավայր-պալատը, Ռամսար բարձրակարգ հյուրանոցային համալիրը: Ռամսարը համարվում է բնական ռադիացիայով ամենահարուստ բնակավայրը աշխարհում: 1971 թ-ին ընդունվել է Ռամսարի Ջրաճահճային նստվածքների վերաբերյալ Միջազգային կոնվենցիան: Քաղաքի բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ, հողագործությամբ, թեյի և գյուղամթերքի առևտրով, կան գործարաններ և ատաղծագործության արդյունաբերական արհեստանոցներ: 

 

armenian.irib.ir


09:00 - 23/02/2018    /    համար : 622947    /    ցուցադրության քանակը : 194