18/12/2018

 

Ադամորդիք մեկը մյուսի մասնիկներն են համարվում, Ստեղծված են բոլորը մեկ նախանյութից աշխարհում, Եթե մարմնի մի անդամը հիվանդանա դիպվածով, Այլ մասերը չեն ունենա առողջ վիճակ ապահով. Եթե լինես ուրիշների տանջանքներին անտարբեր, Ճիշտ չի լինի, եթե կրես մարդ անունը պատվաբեր։ (Սաադի)
Բովանդակություն
Clock
News > Արմանույշ Կոզմոյանը պարգևատրվել է Շահրիարի անվան շքանշանով


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Արմանույշ Կոզմոյանը պարգևատրվել է Շահրիարի անվան շքանշանով

 

Արմանուշ Կոզմոյանը ներկայացվել և պարգևատրվել է Իրանի մեծանուն բանաստեղծ Շահրիարի անվան մշակութային շքանշանով

 Հայաստանից առաջին անգամ պրոֆեսոր Արմանուշ Կոզմոյանը ներկայացվել և պարգևատրվել է Իրանի մեծանուն բանաստեղծ Շահրիարի անվան մշակութային շքանշանով: Այս տարի Շահրիարի անվան մշակութային շքանշանի պարգևատրման արարողությունը և համանուն 4-րդ միջազգային փառատոնը, որը նվիրված էր պարսից գրականության և պոեզիայի ազգային օրվան և Շահրիարի մահվան տարելիցի հիշատակմանը, տեղի է ունենցել սեպտեմբերի 16-ին,  Թավրիզի պետական համալսարանում: 

Կովկասի, Անատոլիա և Կենտրոնական Ասիայի հետազոտական տեմբեր, 2018ինստիտուտը և Թավրիզի պետական համալսարանը հանդիսանում են սույն միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը:

Փառատոնի կազմակերպման նպատակներն են՝ իրանցի մեծանուն բանստեղծ Շահարիարի մեծարումը, նրա գրական գոհարների հանրայնացումը, և միջազգային հարթակներում պարսից գրականության, մշակույթի և լեզվի հանրայնացման գործում մեծ ավանդ ունեցող օտարազգի արվեստագետների և գիտաշխատող մեծարումը:

Սույն միջոցառման ներկա էին Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայստանի պաշտոնատար անձիք, գրողներ արվեստագետներ, գրականագետներ, մշակութային գործիչներ:

Փառատոնի շրջանակներում Իրանի մշակույթին և գրականության մեծ ծառայություն մատուցած օտարերկրացի ուսումնասիրողները պարգևտրվել են Շահրիարի անվան գրական շքանաշանով:

Հայասատանի Հանրապետությունում Իրանի Իսլամական դեսպանության մշակույթի խորհրդական՝ Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի կողմից այս տարի առաջին անգամ վերոնշյալ փառատոնի շրջանակներում Շահրիարի անվան շքանշանի պարգևատրման համար Հայասատանի Հանրապետությունից ներկայացվել էր Արմանուշ Կոզմոյանը՝ Հայաստանի Ազգային ակադեմիայի գլխավոր գիտաշխատող, բանասեր, արևելագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ով իր բազմամյա նվիրումի և արգասաբեր գործունեության համար, որպես Հայաստանում պարսից գրականության նվիրյալ և մնայուն դեմք, արժանացավ Շահրիարի անվան հեղինակավոր գրական մրցանակին:

Հայասատանի Հանրապետությունում Իրանի Իսլամական դեսպանության մշակույթի կենտրոնը օգտվելով առիթից ևս մեկ անգամ հայտնում է իր երախտիքը պրոֆեսոր Կոզմոյանին՝ Հայասատանում Իրանի մշակույթի և գրականության հանրայնացման և գիտամանակվարժական բազմամյա բեղուն գործունեության համար և շնորհավորում արժանի պարգևատրման առթիվ:

Ստորև մեջբերում ենք տիկին Կոզմոյանի ելույթի տեքստը:

 « Հայաստանից իմ ողջույնի խոսքն եմ հղում  տաղանդավոր բանաստեղծ Շահրիարին նվիրված կոնֆերանսի մասնակիցներին, հեռու ու մոտիկ բարեկամ բոլոր ժողովուրդներին, ովքեր ապրում ու արարում են Իրանի հյուրընկալ հողի վրա։ Այն հողի, որը պարսից գորգի պես բազմագույն է իր երեք տասնյակից ավելի տարբեր ժողովուրդներով և ազգերով։

Պարսից ավանդական հումանիզմի և հանդուրժողականության (Տոլերանտ) պայմաններում խաղաղ գոյակցում են տարբեր մշակույթներ, որ գալիս է դեռևս հզոր Աքեմենյան կայսրությունից, երբ առաջին անգամ մի տանիքի տակ միավորվեց առաջավոր Ասիան, և որտեղ բարի վերաբարմունք էր հայտարարված բոլոր ժողովուրդների էթնիկական և  մշակութային ավանդույթներին։

 Մեծ բանաստեղծ Շահրիարին  նվիրված այս ֆորումը  մեկ անգամ ևս կմիավորի մեզ`բոլորիս, և կնպաստի խաղաղասեր պարսիկ ժողովրդի կողմից հայտարարված` ,,քաղաքակրթությունների երկխոսության,, ամրապնդմանը։

Պոետ և երաժիշտ Շահրիարը մի նոր աստիճանի բարձրացրեց պարսից լիրիկան։ Իր պարզ, ժողովրդական լեզվով և խոսքի հմայքով նա շարունակում է մեծ Ռուդաքիի ,,Սահլե մոմթանե,, ոճը։

            Ես այսօր ձեզ հետ եմ մտքով և հոգով։ Կարծում եմ մենք երբեք չենք ուշանում մեծ Շահրիարին հիշելու և նրա գերեզմանին խոնարհվելու։ Նա չի նեղանա մեզանից և չի ասի  ‘‘ Ամադի ջանամ բըղորբանաթ, վալի հալա չերա‘‘։

Վստահ եմ, որ այս ֆորումը մի մղիչ ուժ կդառնա ավելի խոր ճանաչելու պարսից մշակույթը, համախմբելու և միավորելու առաջադեմ մարդկությանը։

Օգտվելով առիթից, ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել  Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային խորհրդական Սեյյիդ Մոհամադ Ռեզա Հեյդարիին, Թավրիզի Պետական  Համալսարանի դոկտոր Հարգարժան Փուր Մուհամադին , Թավրիզի Պետական Համալսարանի  հարգարժան ռեկտոր դոկտոր Մաջիդին»։

           

                                   

Հայաստանի Ազգային ակադեմիայի  գլխավոր գիտաշխատող`

Դոկտոր պրոֆեսոր Արմանուշ Կոզմոյան

                                                                                                12 , 09,2018

 

                                                                                                 Երևան 

 


16:10 - 18/09/2018    /    համար : 712731    /    ցուցադրության քանակը : 29