24/10/2018

 

Ձեզ ավետիս, որ տխրության օրը երկար մնալու չէ, / Եթե ուրախն արագ անցավ, տխուրն էլ հար մնալու չէ։ (Հաֆեզ)
Բովանդակություն
Clock
News > Էյդե ղադիր


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Էյդե ղադիր


Ղադիր տոնը շիական մուսուլմանական տոն է, որով նշվում է Մուհամմադ մարգարեի փոխանորդ Ալի Աբու Թալեբի ՝ իմամության աստիճանին հասնելը:
Տոնն այդպես է անվանվել Ղադիր Խում տեղավայրի անվանումից: Ղադիր Խումը գտնվում է Խում ջրհորի մոտ՝ Մեքքայի և Մեդինայի միջև, դեռ նախաիսլամական ժամանակներից ջրի ու ծառերի առկայութունը այդ վայրը վերածել էին բնական հանգստավայրի Մեքքայի և Մեդինայի միջև ճամփորդողների համար: Ըստ շիական հավատալիքի՝ Մուհամմադ մարգարեն այնտեղ իր վերջին՝ հրաժեշտի հաջից հետո հատուկ հադիսով Ալիին իր փոխանորդն է հայտարարել: Այս դեպքի մասին հադիսը հիշատակվում է տարբեր ՝ այդ թվում և սուննիների համար հեղինակավոր աղբյուրներում: Համաձայն շիաների՝ Մաեդե սուրահի երրորդ այաթը այդ օրն է արտաբերվել: 
Պատմվում է, որ հաջից հետո Մուհամմադ մարգարեն արագորեն շարժվել է դեպի Ղադիր Խում և այնտեղ հավատացյալների հավաքի հրաման արձակել: Այս հավաքի առջև նա Ալլահի ներշնչանքով ասել է.
«Ով մարդիկ, գիտցեք, որ Տեր աստվածը Ալիին իր վալին՝ տեղապահը և Ձեր իմամն է նշանակել և նրան հնազանդվելը անհրաժեշտ է մոհաջեdների, անսարների և նրանց բոլոր հետևորդների համար՝ քաղաքներում ու գյուղերում, արաբների և օտարականների, ազատների ու տիրակալների, մեծերի ու փոքրերի, սպիտակների ու սևերի համար»: 
Ղադիրի տոնը մուսուլմանները նշում են մզկիթներում և այլ կրոնական վայրերում և այն համարվում է ամենակարևոր շիական տոներից մեկը: 


10:53 - 29/08/2018    /    համար : 711583    /    ցուցադրության քանակը : 15