18/12/2018

 

Ադամորդիք մեկը մյուսի մասնիկներն են համարվում, Ստեղծված են բոլորը մեկ նախանյութից աշխարհում, Եթե մարմնի մի անդամը հիվանդանա դիպվածով, Այլ մասերը չեն ունենա առողջ վիճակ ապահով. Եթե լինես ուրիշների տանջանքներին անտարբեր, Ճիշտ չի լինի, եթե կրես մարդ անունը պատվաբեր։ (Սաադի)
Բովանդակություն
Clock
News > Էյդե Ղորբան


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Էյդե Ղորբան


Կուրբան Բայրամը կամ ինչպես իրանցիներն են ասում՝ Էյդե Ղորբանը մուսուլմանական ամենանվիրական տոներից է, որով ավարտվում է հաջը: Այն տոնվում է ի նշան Իբրահիմ մարգարեի զոհաբերության: Ղորբան բառը նշանակում է զոհաբերություն: Այդ օրը հաջ կատարող մուսուլմանները գառ կամ ոչխար են մատաղ անում և միսը բաժանում հարևաններին: Համաձայն Ղուրանի" Ջաբրայիլ հրեշտակապետը երազում հայտնվել է Իբրահիմ մարգարեին և հայտնել Ալլահի կամքը" զոհաբերելու իր որդուն: Ղուրանում որդու անունը չի հիշատակվում, սակայն մուսուլման պատմիչները մշտապես կիրառում են Իսմայիլ անունը: Իբրահիմը մեկնում է Մինայի հովիտը, այն վայրը, որտեղ ներկայումս գտնվում է Մեքքան: Նրա որդին, իմանալով այդ մասին, չի ընդվզել, քանի որ հնազանդ էր Ալլահի և իր հոր կամքին: Սակայն իրականում զոհաբերության պահանջը փորձություն էր Ալլահի կողմից, և Աստծո հրամանով դանակը չի կտրում: Որդու փոխարեն Իբրահիմը զոհաբերում է մի գառ, իսկ Ալլահը նրան տեղեկացնում է, որ ունենալու է ևս մեկ որդի" Իսհակին:

 


20:17 - 24/08/2018    /    համար : 711338    /    ցուցադրության քանակը : 28