21/06/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
News > Իմամ Խոմեյնիի մահվան 29-րդ տարելիցին նվիրված գիտաժողով


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Իմամ Խոմեյնիի մահվան 29-րդ տարելիցին նվիրված գիտաժողով

Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի «Երկանյանների անվան» դահլիճում տեղ ունեցավ Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ, Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր Իմամ Խոմեյնիի (այաթոլլա Ռուհոլլա Մուսավի Խոմեյնի) մահվան 29—րդ տարելիցին նվիրված «Իմամ Խոմեյնիի կերպարը, գաղափարներն ու տեսակետները» թեմայով գիտաժողով, որը համատեղ կազմակերպել էին Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը եւ ԵՊՀ իրանագիտության ամբիոնը։

 Բացման խոսքով հանդես եկվ Վարդան Ոսկանյան (ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ

Ողջույնի խոսք ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմածնի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ մատնանշելով Իրանի իսլմական հեղափոխության առաջնորդի գաղափարները, մասնավորապես սերն առ մանուկներն ու մարդը։ Ապա հավելեց, որ քրիստոնյա Հայաստանի ու մահմեդական Իրանի սերտ բարեկամական փոխհարաբերությունները կարող են օրինակ ծառայել ողջ աշխարհին՝ ընդգծելով, որ Իրանի հայ համայնքն աշխարհում ամենաազատն է կրոնական հարցերում։ 

ՀՀ—ում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Սեյեդ Մոհամեդ Հեյդարին Իմամ Խոմեյնիին համարեց 20—րդ դարի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից։ Շեշտեց, որ նա միաժամանակ միստիկ էր, ֆաղիհ, հեղափոխական, ազնիվ ու մեծ քաղաքական գործիչ, դեմ էր կրոնի ու քաղաքականության տարանջատմանը։ Մի ժամանակահատվածում, երբ աշխարհը լիովին բաժանված էր երկու՝ արեւելյան եւ արեւմտյան ճանբարների եւ դրանից դուրս որեւէ երկրի գոյությունը դժվար էր պատկերացնել, հիմնադրեց դրանցից լիովին անկախ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ 

Զեկույցները սկսեցին   Գարիկ Միսակյան, «Իմամ Խոմեյնին և նախահեղափոխական Իրանի քաղաքական դաշտը» - Ահարոն Վարդանյան, «Իրանական ազդեցությունը Աֆղանստանում1979-1990թթ.» -  Լիանա Պետրոսյան, «Իմամ Խոմեյնիի գաղափարական » Իմամ Խոմեյնիի գաղափարական ազդեցությունն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահների իրականացրած քաղաքականության վրա» -  Մահմուդ Մովահեդիֆար (Իմամ Խոմեյնիի միստիկական գաղափարները)  - Արտյոմ Տոնոյան, «Ադրբեջանի «Իսլամական կուսակցության» գործունեությունը, որպես իմամ Խոմեյնիի քաղաքական հայացքների կիրառման փորձ» - Արմեն Իսրայելյան, «Իրանի և Տաջիկստանի կրոնական և մշակութային կապերի շուրջ. Իմամ Խոմեյնիի անվան բարեգործական հիմնադրամի գործունեությունը» -  Աշխեն Հովսեփյան, «Իմամ Խոմեյնիի և Մահաթմա Գանդիի կերպարների համեմատական վերլուծությունը» -  Զեյնաբ Նոռուզի Իմամ Խոմեյնիի պոեզիան։

 

 

 

 

 


17:23 - 08/06/2018    /    համար : 706936    /    ցուցադրության քանակը : 9