21/06/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
News > Այցելություն Երեւանի թիվ 176 դպրոց


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Այցելություն Երեւանի թիվ 176 դպրոց

Մայիսի 17-ին Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին,պարսից լեզվի ուսումնական հարցերի կարգավորման պատասխանատու տիկին Կազեմիի հետ միասին, այցելեցին Երեւանի թիվ 176 դպրոց: ԻԻՀ  մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին, սույն այցելության շրջանակներում դպրոցի տնօրեն՝ տիկին Մարիամ Խաչատրյանի աշխատասենյակում, զրույցեց 176  դպրոցի տնօրենի և պարսից լեզվի ուսուցիչ տիկին Պետրոսյանի հետ:

 

Զրույցի ընթացքում պարոն Հեյդարին, բարձր գնահատելով դպրոցում պարսից լեզվի դասավանդման պրոցեսը հնարավորինս լավ կազմակերպելուն միտված դպրոցի տնօրենի ուշադրությունը, ջանքերն ու աջակցությունը, ինչպես նաև մատնանշելով պարսկերեն դասավանդող՝ երիտասարդ և եռանդուն ուսուցչուհի Իզաբելլա Պետրոսյանի նվիրումն ու ջանքերը պարսից լեզվի դասավանդման բնագավառում, շնորհակալություն հայտնեց նրանց երկուսին, մաղթելով  նորանոր բազում հաջողություններ:

 

  

]


15:05 - 23/05/2018    /    համար : 705963    /    ցուցադրության քանակը : 7