17/08/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
News > Երևանի Կապույտ մկզիթի իմամի առաքինության ավարտման և նորանշանակ իմամի ներկայացման երեկոն


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Երևանի Կապույտ մկզիթի իմամի առաքինության ավարտման և նորանշանակ իմամի ներկայացման երեկոն

Տեղի ունեցավ Երևանի Կապույտ մկզիթի  նախկին ուրբաթօրյա նամազի իմամ հոջաթոլէսլամի  առաքինության ավարտմանը նվիրված՝ մեծարման ու հրաժեշտի և նորանշանակ ուրբաթօրյա նամազի իմամ հոջաթոլէսլամի ներկայացման երեկոն

Մայիսի 17-ին, որը համարժեք է իսլամական սուրբ Ռամադան ամսվա սկզբին, երեկոյան նամազից հետո Երևանի Կապույտ մզկիթում, Հայաստանում  ԻԻՀ  մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարիի մասնակցությամբ տեղի ունեցավ Երևանի Կապույտ մզկիթի ուրբաթօրյա նամազի իմամ հոջաթոլէսլամ Ալի Մոհամմադ Շաջաանի առաքելության ավարտմանը նվիրված՝ մեծարման ու հրաժեշտի, և նորանշանակ ուրբաթօրյա նամազի իմամ հոջաթոլէսլամ Մահմուդ Մովահեդի Ֆարիին ներկայացման երեկոն:

 

Միջոցառման շրջանակներում Իսլամական Հանրապետության գործադիր մարմինների պաշտոնատար անձանց, Երևանի Կապույտ մզկիթի հոգաբարձուների խորհրդի անդամների, հայաստանաբնակ իրանցիների, ուսանողների, գործարարների և այլ իսլամական երկրների ներկայացուցիչների ներկայությամբ, ԻԻՀ  մշակույթի խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին, առաքելությունը ավարտած Երևանի Կապույտ մզկիթի ուրբաթօրյա նամազի իմամ հոջաթոլէսլամ Ալի Մոհամմադ Շաջաանին տարիներ շարունակ ցուցաբերած նվիրումի և հայաստանաբնակ մուսուլմաների կրոնական կյանքի կազմակերպման գործում ներդրած ջանքերի համար երախտագիտություն հայտնելով, հաջողություն մաղթեց նրան, և ներկայացնելով նորանշանակ  ուրբաթօրյա նամազի իմամ հոջաթոլէսլամ Մահմուդ Մովահեդի Ֆարիին՝ իր կարևոր և պատասխանատու առաքելության գործում հաջող ընթացք մաղթեց նրան:

 


 

 


15:00 - 23/05/2018    /    համար : 705961    /    ցուցադրության քանակը : 16