17/08/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
News > Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները այցելեցին Երեւանի Կապույտ մզկիթ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները այցելեցին Երեւանի Կապույտ մզկիթ

 

Մայիս 15-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պարսկերեն ուսումնասիրող սաներն իրենց ուսուցչի՝ Դիանա Նազարյանի ուղեկցությամբ, Երեւանի Կապույտ մզկիթ այցելություն էին կազմակերպել: Կապույտ մզկիթ գրադարանում ճանաչողական մտերմիկ հանդիպում ունեցան գրադարանի տնօրենի հետ՝ զրուցելով պարսից լեզվին, Իրանի գրականությանը, պատմությանը և մշակույթին վերաբերվող հարցերի շուրջ:

 

Այս հանդիպման ընթացքում, որն ուղեկցվում էր պարսկերեն լեզվի և Իրանի մշակույթի տարբեր ասպեկտների վերաբերյալ աշակերտների կողմից հարցերով, անդրադարձ կատարելով իրանական ու հայ գրականության փոխադարձ ազդեցություններին, զուգահեռներ անցկացվեցին երկու երկրների մշակութային նմանությունների միջև: Հանդիպման վերջում աշակերտները ընթերցեցին պարսկերեն բանաստեղծություններ, և շրջայց կատարելով մզկիթի տարբեր հատվածներում՝ ծանոթացան կրոնական շինությունների կառուցման նրբություններին և Իրանի կրոնական ճարտարապետության ոճի ավանդույթներին:

 

.


14:53 - 23/05/2018    /    համար : 705959    /    ցուցադրության քանակը : 21