17/01/2019

 

Ես եմ, գինին, ու սիրածս այս գինետան խուլ անկյունում, Հոգի, մարմին, հագուստ-կապուստ ողջ գրավ եմ դրել գինուն, Ո՝չ հույս ունեմ ողորմության, ո՝չ ահ ունեմ դատաստանի, Ո՜չ ստրուկն եմ ջուր ու հողի, ո՜չ գերին եմ հուր ու քամու։ (Խայյամ)
Բովանդակություն
Clock
News > կազմակերպվեց «Հանգստություն լուսավոր Ղուրանի հետ» հանդիպում


  տպագրել        ուղարկել ընկերոջը

կազմակերպվեց «Հանգստություն լուսավոր Ղուրանի հետ» հանդիպում

 Երկուշաբթի՝ մայիս 13-ին, Երևանի Կապույտ մզկիթում, Խորասան նահանգի Քաշմար քաղաքի  Սուրբ Ղուրանը անգիր անողների կանանց 13 հոգանոց խմբի և հայաստանաբնակ իրանցի կանանց մասնակցությամբ տեղի ունեցավ «Հանգստություն լուսավոր Ղուրանի հետ» հոգևոր հավաքը:

Այս հոգևոր հանդիպման բացումն ազդարարվեց Աստծո խոսք հանդիսացող Սուրբ Ղուրանի այաների ընթերցանությամբ, որին հաջորդեց խմբի Թավաշիյի (Աստծուն և կրոնական առաջնորդներին նվիրված գովք բանաստեղծություն, որն ընթերցվում է խմբակային) կատարումը, որը մեծ ընդունելության արժանացավ ներկաների կողմից: Միջոցառումը շարունակվեց կլինիկական հոգեբանության թեկնածու, Սուրբ Ղուրանն ամբողջությամբ անգիր իմացող, դոկտոր՝ Ասեմիի զեկույցով, ով՝ իբրև Սուրբ Ղուրանը անգիր անողների կանանց քարավանի տնօրեն, խոսեց ընտանիքում և կյանքի բոլոր հարցերում հոգևոր հանգստության ապահովման գործում Սուրբ Ղուրանի ընթերցանության և Աստծո հիշատակության կարևորության և ազդեցության մասին:

Զեկույցի վերջում տիկին Ասեմին պատասխանեց ներկաների տարաբնույթ կրոնական հարցերին:

 

 


14:44 - 23/05/2018    /    համար : 705957    /    ցուցադրության քանակը : 38