21/06/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
News > Ցավակցագիր Լաուրա Շեխոյանի մահվան կապակցությամբ


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Ցավակցագիր Լաուրա Շեխոյանի մահվան կապակցությամբ

Մեծ ցավով ստացա  հարգարժան տիկին Լաուրա Շեխոյանի մահվան լուրը: Տիկին Շեխոյանը Հայաստանում Իրանի մշակույթի և պարսկերենի տարածման գործում մեծ ավանդ ունեցող դասախոսներից մեկն է համարվում, ով Իրանի եւ Հայաստանի միջեւ մշակութային կապերի ընդլայնման համար մեծ ջանքեր է ներդրել և բազմաթիվ գիտական աշխատանքներ է կատարել: Պարսից լեզվի և մշակույթի հանրայնացմանն ու իրանագիտության ֆակուլտետի բազում ուսանողական սերունդների կրթման նվիրական գործին տարիներ շարունակ անձնատուր նվիրումով ծառայելը գիտության եւ մշակույթի ճանապարհին նրա արժանի վաստակի միայն մի մասն են: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնը վաստակաշատ մանկավարժի մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնում  նրա ընտանիքին, հարազատներին և ԵՊՀ- ի ողջ պրոֆեսորադասախոսական կազմին և ամենակարող Աստծուց նրա հարազատների համար հայցում համբերություն,  հանգուցյալի համար՝ հոգու հանգստություն:

 

Խորին հարգանքներով և ցավով՝

ՀՀ- ում ԻԻՀ Դեսպանատան մշակույթի խորհրդական

Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարի


10:08 - 11/05/2018    /    համար : 705060    /    ցուցադրության քանակը : 12