21/06/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
News > «Իրանի դերը տարածաշրջանում իսլամական հեղափոխությունից հետո» խորագրով գիտական քննարկում


  տպագրել        ուղարկել ընկերոջը

«Իրանի դերը տարածաշրջանում իսլամական հեղափոխությունից հետո» խորագրով գիտական քննարկում

 

նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի և  Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի աջակցությամբ տեղի ունեցավ  «Տարածաշրջանում Իրանի դերը Իսլամական հեղափոխության հաղթանակից  հետո» խորագրով գիտական նիստ:  Նիստին ներկա էին Հայաստանում ԻԻՀ մշակույթի խորհրդական պարոն Մոհամմադ Ռեզա Հեյդարին, արևելագիտության ֆակուլտետի դեկան պարոն Ռուբեն Մելքոնյանը, իրանագիտության ամբիոնի դասախոսներ և ուսանողներ: Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ պարոն Վարդան Ոսկանյանը, որը  բարձր գնահատեց իսլամական հեղափոխության դերը ոչ միայն Իրանում, այլև տարածաշրջանում և ամբողջ իսլամական աշխարհում: Նա նշեց, որ Իրանը հին և հարուստ մշակույթ ունեցող երկիր է և մշտապես բարիդրացիական կապեր է ունեցել հարևան երկրների հետ: Իրանը և Հայաստանը լավ հարևաններ են և այդ երևաց Սրբազան պատերազմի ժամանակ հայ մարտիկների ցուցաբերած անձնազոհությամբ: Նա նշեց նաև, որ Իսլամական հեղափոխության արժեքների ուսումնասիրությունը իրանագիտության ամբիոնի պարտավորությունն է:  Նիստի երկրորդ խոսնակը  Հայաստանում ԻԻՀ մշակույթի խորհրդական պարոն Մոհամմադ Ռեզա Հեյդարին էր, որը, երախտագիտություն հայտնելով իրանագիտության ամբիոնի վարիչին՝ նիստը կազմակերպելու հարցում աջակցություն ցուցաբերելու համար, միաժամանակ  իր ցավակցությունը հայտնեց ամբիոնի դասախոսների մեկի մահվան կապակցությամբ, այնուհետ անդրադարձավ տարածաշրջանում Իրանի ունեցած դերի և ազդեցության կարևորությանը և  իր խոսքն ավարտեց  աշխարհում տեղի ունեցած մեծ հեղափոխությունների հետ իրանական հեղափոխության համեմատությամբ և իրանական հեղափոխության ներքին՝ բնիկ բնույթի հիշատակությամբ: Նիստի բացմանը Իրանական մեծ հեղափոխության առթիվ իրանցի հյուրերին շնորհավորեց արևելագիտության ամբիոնի վարիչ պարոն  Ռուբեն Մելքոնյանը.- «Տասնյակ տարիներ է, որ այս ամբիոնը Իրանի և Հայաստանի  գիտամշակութային կապերի ամրապնդման հարցում մեծ ներդրում է ունեցել և այդ շնորհակալ աշխատանքը չպիտի ընդհատվի»:


12:07 - 12/02/2018    /    համար : 698606    /    ցուցադրության քանակը : 50