21/06/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
News > Իրանի իսլամական հեղափոխության 39-րդ տարեդարձը նշվեց Երևանում


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Իրանի իսլամական հեղափոխության 39-րդ տարեդարձը նշվեց Երևանում

դեսպանատան մշակույթի կենտրոնի  նախաձեռնությամբ մեծ շուքով նշվեց Երևանում: 

Արարողությանը ներկա էին հայաստանաբնակ իրանցիներ և հայ հյուրեր և մասնակիցներ: Տոնահանդեսը սկսվեց Շահիդ Ֆահմիդե իրանական դպրոցի աշակերտների կողմից հեղափոխության տասնօրյակի  մեղեդու կատարմամբ, որին հաջորդեց Երևանի թիվ 200 դպրոցի աշակերտների կողմից Իրանի և Հայաստանի պետական օրհներգերի կատարումը:

Այնուհետ ներկաներին ողջունեց ՀՀ-ում ԻԻՀ մշակույթի խորհրդական պարոն Մոհամմադ Ռեզա Հեյդարին, որը շնորհավորեց  բոլորին հեղափոխության առթիվ և անդրադարձավ հեղափոխության  ձեռքբերումներին  տարբեր ասպարեզներում: Պարոն Հեյդարուց հետո ողջույնի խոսքով հանդես եկավ Երևանի Կապույտ մզկիթի աղոթապետ իմամ Շաջաանը: Միջոցառումը շարունակվեց  Կարպիի դպրոցի պարսկերեն լեզու ուսանող աշակերտների կողմից երգի կատարմամբ և Շահիդ Ֆահմիդե դպրոցի իրանցի աշակերտների արտասանություններով,որին հետևեց մասնակից աշակերտներին, ինչպես նաև Ղուրանի արտասանության մրցույթի և «Իրանն իմ աչքերով» նկարչական մրցույթին հաղթողներին պարգևների հանձննումը:


10:11 - 12/02/2018    /    համար : 698574    /    ցուցադրության քանակը : 53