19/09/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
News > Իրանի ժամանակակից գրականությանը նվիրված քննարկում և իրանական պոեզիայի թարգմանական ժողովածուի շնորհանդես


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Իրանի ժամանակակից գրականությանը նվիրված քննարկում և իրանական պոեզիայի թարգմանական ժողովածուի շնորհանդես

Իրանի Իսլամական Հանրապետության  հեղափոխության հաղթանակի  տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակում  ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Հայաստանի գրողների միության եւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ, փետրվարի 2-ին գրականության ինստիտուտում տեղի ունեցավ «Իրանի հեղափոխության ազդեցությունը ժամանակակից իրանական գրականության վրա» խորագրով քննարկում: 

Դրան հաջորդեց Իրանի ժամանակակից պոեզիային նվիրված «Ակներ ակներեւ» գրքի շնորհանդեսը (թարգմանիչ՝ Վարանդ (Սուքիաս Քյուրքչյան): «Ակներ ակներեւ» գրքում, գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանի բնութագրմամբ, զետեղված են բանաստեղծություններ, որոնք ներկայացնում են 19-րդ դարավերջից մինչեւ 20-րդ դարասկզբի բանաստեղծական մտածողության ավանդների զարգացման ընթացքը: Իսլամական հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական, մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամադ Ռեզա Հեյդարին ներկայացրեց գրականության ազդեցությունը իրանական հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքի տարբեր ասպեկտների վրա և նշեց.-«Մեր երկրի հաղթանակն է, որ առաջիկա տասը օրերի ընթացքում պատրաստվում ենք տոնել: Այդ տասնօրյակի շրջանակում որոշել ենք կազմակերպել նաեւ գիտական հանդիպում" նվիրված Իրանի ժամանակակից գրականությանը: Իսկ այսօր կքննարկենք հեղափոխության ազդեցությունը գրականության վրա ինպես նաեւ կներկայացնենք իրանական գրականությունը" հայ թարգմանչի միջոցով»:Այնուհետ ելույթ ունեցան Հայաստանում Իրանից ուղարկված դասախոս տիկին Նոռուզին, գրականագետ, գրականության ինստիտուտի աշխատակից տիկին Ալինա Դոլուխանյանը խոսեց հայ գրականության վրա իրանական հարուստ գրականության թողած ազդեցությունից:

Նիստի հաջորդ զեկուցողը պարոն Սամվել Մուրադյանն էր, որն իր խոսքում նշեց, որ հայերը մշտապես հարգել և բարձր են գնահատել  իրանական մշակույթը:

Երևանի պետական համալսարանի արևելագիտության  ֆակուլտետի դասախոս Լիլիթ Սաֆրաստյանը իրանական բանաստեղծների աշխատանքների թարգմանությունը լավ առիթ համարեց հայ ընթերցողի համար իրանական արդի գրականությանը ծանոթանալու տեսանկյունից:

Նիստը տեսաձայնագրվել և լուսաբանվել է Շողակաթ և Ա1+ հեռուստաընկերությունների և մի շարք լրատվական կայքերի կողմից:


09:29 - 12/02/2018    /    համար : 698570    /    ցուցադրության քանակը : 49