20/04/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
News > Իրանական ձմեռնամուտի տոնը Երևանում


  տպագրել        ուղարկել ընկերոջը

Իրանական ձմեռնամուտի տոնը Երևանում

Դեկտեմբերի 21-ին Խնկո-Ապոր գրադարանում ԻԻՀ Դեսպանատան Մշակույթի կենտրոնի աջակցությամբ տեղի ունեցավ իրանական ձմեռնամուտի՝ Յալդայի գիշերվան նվիրված տոնակատարություն: Տոնին իրենց մասնակցությունը բերեցին Հայաստանի դպրոցներում և Կապույտ մզկիթում պարսկերեն ուսանող աշակերտներն ու երիտասարդները: Միջոցառման բացմանը հնչեցին Հայաստանի և Իրանի հիմները աշակերտական խմբերի կատարմամբ, այնուհետ բացման խոսքով հանդես եկավ Իրանի մշակույթի խորհրդական պարոն Հեյդարին: Յալդայի գիշերվա խորհուրդը հայ և իրանցի հանդիսականների համար ներկայացրեց գրականագետ տիկին Նորուզին: Այնուհետ Հայաստանի տարբեր դպրոցներում պարսկերեն ուսանող աշակերտները բանաստեղծություններ և քառյակներ արտասանեցին իրանցի մեծ բանաստեղծներ Հաֆեզից, Սաադիից և այլն: Տոնը եզրափակեց «Ավայե դելշոդեգան» իրանական ավանդական երաժտության խմբի համերգը: Թեհրանից ուղարկված Իրանական մշակույթը գնահատող հայ հանդիսատեսներին և ավանդական տոնը նշող իրանցիներին միավորել էր հարգանքը գեղեցիկ ավանդույթի և սերը իրանական երաժշտության հանդեպ:


15:43 - 25/12/2017    /    համար : 694591    /    ցուցադրության քանակը : 53