մշակույթի խորհրդական պարոն Հեյդարին մշակութային գծով փորձագետ պարոն Սոբհանու ուղեկցությամբ այցելեց Երևանում Կոմիտասի անվան կոնսերվատորիա: Այցի ընթացքում պարոն Հեյդարին հանդիպեց կոնսերվատորիայի տնօրեն պարոն Շահին Շահինյանին և վերջինիս տեղակալ պարոն Ավանեսյանին: Հանդիպման ժամանակ պարոն Շահինյանը ողջունեց նորանշանակ մշակույթի խորհրդականին և նրան բեղմնավոր աշխատանք մաղթեց Հայաստանում:
Կոնսերվատորիայի տնօրենը անդրադարձավ երաժշտության բնագավառում հայ-իրանական համագործակցությանը և նշեց, որ այդ ասպարեզում ճիշտ ծրագրավորման դեպքում հնարավոր է մշակութային համագործակցության լայն եզրեր գտնել: Պարոն Շահինյանը նաև հիշատակեց Իրանում հայերի ունեցած անվտանգ և արդյունավետ կենսագործունեության մասին՝ շեշտելով, որ Իրանը միակ երկիրն է, որտեղ հայ համայնքը դարեր շարունակ աճելու և առաջընթացի հնարավորություններ է ունեցել և հատուկ հարգանքի արժանացել: Կոնսերվատորիայի տնօրենըի հույս հայտնեց, որ երաժշտական խմբերի փոխադարձ այցելությունների կազմակերպմամբ հնարավոր կլինի ընդլայնել երաժշտության բնագավառում երկու երկրների համագործակցությունը:
Ի պատասխան մշակույթի խորհրդական պարոն Հեյդարին իր ուրախությունը հայտնեց պարոն Շահինյանին տեսնելու առթիվ և նշեց, որ իրանցի շատ ուսանողներ երաժշտություն ուսանելու համար ընտրում են Հայաստանը՝ բարձր կրթական որակի և Իրանին մոտ գտնվելու պատճառով: Պարոն Հեյդարին խոստացավ համապատասխան միջոցներ ձեռնարկել երաժշտական խմբերի փոխայցեր կազմակերպելու համար: