Փարվին Էթեսամի
Մարտի 15-ին Իրանում նշվելու է այդ երկրի հանրաճանաչ բանաստեղծուհի, տաղանտավոր պոետ Փարվին Էթեսամիի ծննդյան տարելիցը: Բանաստեղծուհին ծնվել է 1906 թվականի մարտի 15-ին (իրանական արեգակնային տոմարի 1285թ. էսՖանդի 25-ին)« Թավրիզում: Նրա հայրըª ՅուսեՖ Էթեսամին« ականավոր գրականագետ էր, ինչի շնորհիվ մանուկ հասակից աղջնակը հաղորդակցվում էր մեծ բանաստեղծների կյանքին ու ստեղծագործություններին: Մանկության և պատանեկության տարիներին Փարվինը հոր հետ հաճախ էր ճամփորդում Իրանի տարբեր նահանգներ և արտասահմանª դաստիարակվելով ու կրթվելով ժամանակի գիտնականների և գրականագետների հետ կենդանի շփումներից: Հոր հետ տեղափոխվելով Թեհրան, Փարվինը կրթություն ստացավ տեղի ամերիկյան դպրոցում« որից հետո ամուսնացավ իր հորեղբոր որդու հետ: Ամուսնու հետ տեղափոխվեցին Քերմանշահ քաղաք« սակայն Փարվինը երկու ամիս հետո վերադարձավ հայրական տուն« իսկ ինն ամիս հետոª պաշտոնապես ամուսնալուծվեց: Ապրելով գրական և հոգևոր ընտանիքումª Փարվինի նուրբ բանաստեղծական հոգին չէր կարող համակերպվել ոստիկանին հարիր կարգ ու կանոնով ապրող, աշխարհիկ վայելքներով տարված ոստիկանի հետ և բնականաբար նրանց ամուսնությունը դատապարտված էր: Նա որոշ ժամանակ աշխատեց Թեհրանի բարձրագույն ինստիտուտումª որպես գրադարանավար և շարունակում էր ստեղծագործել« սակայն շուտով ծանր հիվանդացավ և 1941 թվականի ապրիլի 6 - ին կնքեց իր մահկանացուն: Նրա մարմինն ամփոփված է Ղոմում գտնվող Փեհլևիների ընտանեկան գերեզմանատանը` հոր կողքին:
Փարվին Էթեսամին բանաստեղծություններ գրել է դեռևս յոթ տարեկան հասակից: Նրա բնածին տաղանդը և բանաստեղծական ապշեցուցիչ մտածողությունը զարմացնում էին հոր հետ առընչվող գիտնականներին ու մտավորականներին: Նրա դիվանը« որում ընդգրկված են ղասիդեներ« մասնավիներ և թամսիլներ« մինչ օրս 8 հազար օրինակով մի քանի անգամ վերատպվել է: Փարվինը մահվանից մի քանի տարի առաջ այրել էր իր դիվանը« ուստի հետագայում հրատարակված որոշ բանաստեղծություններ պահպանվել են հոր կողմից հրատարակվող ՙԲահար՚ ամսագրում: Մալեքօշոարա Բահարը Փարվինի դիվանի նախաբանում գրել է© ՙԱյս դիվանում համադրված են խոսքի և բանականության երկու տարբեր ժանրեր« որոնք միասին ներկայացնում են մեկ ընդհանուր ամբողջական ժանր: Փարվինի գրական ոճն անչափ ինքնատիպ և գրավիչ է« քանի որ դրանցում համատեղված են Խորասանի կամ Նասեր Խոսրովի գրական ու իրաքյան կամ Ֆարս ոճերը« որոնք յուրահատուկ էին ՀաՖեզին և Սաադիին՚: Պահպանելով ավանդական ու դասական ոճըª խոսքի և արտահայտամիջոցների հարցում Փարվին Էթեսամին առավել արդիական ազատ ոճի կողմնակից էր: Փարվինի միտքն ամբողջովին ազատ ու անկախ էր« լի խոհափիլիսոփայական գաղափարներով և ժամանակակից մտածողությամբ:
Արվեստի և խոսքի օրրան Իրանում բոլորովին էլ տարօրինակ չէ բազմաթիվ տղամարդ գրողների և բանաստեղծների առկայությունը« սակայն տաղանդի« խոսքի վարպետության և գաղափարային առումով« որպես կին ստեղծագործող, Փարվինն աննախադեպ երևույթ է: Փարվինն օժտված էր բանաստեղծին հատուկ բոլոր շնորհներով: Նեզամի Արուզին այս առնչությամբ ասել է© ՙԳուցե Փարվինն անգիր չէր հիշում դասական բանաստեղծներից տասներկու հազար բեյթ« սակայն իր ստեղծագործություններում այնքան արտահայտություններ« բառեր և համեմատություններ էր կիրառում« որ միայն այդքանն էլ բավական է՚: Փարվին Էթեսամիի միայն ՙԱրցունքի ճամփորդությունը՚ բանաստեղծությունը կարդալով կարելի է պատկերացում կազմել ասվածի մասին: Նրա բանաստեղծություններն ընթերցվում են ամենուրեքª պաշտոնական« ուրախության և տխրության արարողություններում« երիտասարդներին և մանուկներին դաստիարակելիս ու խրատելիս և այլն: Իրանցիները Փարվինի ստեղծագործություններին ծանոթանում են դեռևս դպրոցից« քանզի դրանք ընդգրկված են պարտադիր ուսումնական ծրագրերում: Ժամանակակից դասականներից ոչ մեկի ստեղծագործությունները նրա ստեղծագործությունների նման սիրված չեն և ժողովրդականություն չեն վայելում:
Փարվինը բարոյական և հասարակական խնդիրներ արծարծող պոետ է: Նա տարրական պարագաների« կենդանիների« թռչունների« թելի և ասեղի« ցորենի ու ոսպի հատիկի միջոցով լավագույնս նկարագրում է կեղեքվածների և չքավորների իրավիճակն ու նրանց խնդիրները: ՙՍաբայից մինչև Նիմա՚ գրքի հեղինակը գրում է© ՙՆա չի գրում անձնական ցանկությունների« կանացի սիրո և խառնվածքի մասին« փիլիսոփայական ուղղություններից գաղափար չունի և չի ձգտում քարոզել կամ հերքել որևէ ուղղություն« այլ ցանկանում է իր բանաստեղծության և տաղանդի միջոցով բարեփոխել բարոյականությունն ու հասարակությունը՚:
Փարվինն ապրեց ընդամենը երեսունհինգ տարի« սակայն համարվեց Ֆորուղ Ֆառռոխզադից և Սիմին Բեհբահանիից առաջ եղած իրանցի ամենամեծ և տաղանդավոր բանաստեղծուհին: Համարձակորեն կարելի է ասել« որ նրա ստեղծագործություններում չկա գաղափարների կրկնություն« ինչն ուրիշների մոտ սկսվել էր դեռևս նրանից տասնյակ տարիներ առաջ:
Թռիչքի երազանք
Թռչելու իղձով աղավնու մի ձագ
Բացեց թևերը մի օր համարձակ,
Ճյուղից-ճյուղ թռավ, որ հասնի պուրակ`
Տանիքից թռավ մինչև առվի ափ:
Սակայն այդ ճամփան շատ երկար թվաց,
Ամեն ինչ մթնեց աչքերի առաջ,
Ահ ու սարսափից տեղում քարացավ,
Հոգնած ու տանջված կես ճամփին մնաց:
Մերթ մտամոլոր չորս կողմն էր նայում,
Մեկ էլ գլուխը թևի տակ առնում`
Ոչ եղածի հետ կարող էր հաշտվել,
Ոչ էլ կարող էր դեպի ետ թռչել:
Չէր հասկանում թե ինչ եղավ իր հետ`
Տան ճանապարհը կորցրել էր անհետ:
Երեկոն իջավ, քաղցած էր, էր ծարավ
Եվ նույնիսկ քունը աչքերից փախավ:
Թուլացած ընկավ, վախից կծկված.
- Մայրիկ ջան, ու±ր ես, - ողջ ուժով ճչաց:
Մոտակա ծառից մայրն այսպես խոսեց.
- Մեծամտության վերջը դա հենց,
Մեծամիտները ընկնում են այդպես:
Թռչելու համար դու դեռ շատ փոքր ես
Համբերություն ու խելք պիտի ձեռք բերես:
Թեռչել քեզ համար դեռ վաղ է, դժվար
Սկսնակները միշտ ընկնում են վար:
Ժամանակը կտա համարձակություն,
Ջանքն ու եռանդը` թևեր ու փետուր:
Դեռ սիրտդ թույլ է, մարմինդ` տկար
Ճակատագրի խաղերը` ներկա,
Դու դեռ չես ելել փողոց ու կտուր,
Չես տեսել վանդակում տանջվելը իզուր`
Երեխաների հաճույքի համար:
Տհաս մտքերով փորձ ձեռք չես բերի,
Չես կարող կյանքում դու առաջ քայլել,
Թե չունես պաշար գիտելիքների:
Կյանքի դասերը պետք է լավ սերտել`
Նախ ամուր կանգնել ոտքերի վրա,
Ապա թռչելու մասին մտածել:
Առանց թևերի անհնար է թռչել,
Ճախրելուց բացի կա նաև ընկնել:
Դամբանական
Այժմ սև հողն է բարձը բանաստեղծի
Ով բարձր էր գրական անդաստանում
Եվ քաղցր էր իր խոսքն ու սիրելի,
Թեև քաղցրություն չճաշակեց կյանքում:
Խոսքերով հարուստ այնքան ու բառերով
Հանգուցյալին տրվող աղոթք ու Յասին է մուրում
Թող բարեկամները հիշեն նրան.
Տխուր է սիրտը, թե չունի բարեկամ,
Աչքի մեջ հողը շատ է տանջալի,
Իսկ քարը կրծքին ծանր է անտանելի:
Այս մահիճը տեսնելով նա’ դասեր կքաղի
Ով ճշմարտությունը տեսնելու ունակ աչք ունի`
Ով էլ որ լինես, որտեղից էլ գաս
Վերջին կայանդ սա է լինելու:
Մարդը, որոքան էլ ամենակարող,
Անճարակ է դառնում այս սահմանին:
Միակ լուծումը լուռ հանձնվելն է
Եվ հնազանդվելը նրա հրամանին:
Ծնել, սպանել և հանձնել հողին`
Հնագույն ավանդույթն է աշխարհի:
Այս տանջարանում նա է երջանիկ,
Ով սփոփել է կյանքում գեթ մեկին:
Թարգմ. Հովիկ Վարդումյանը
|