23/01/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
Օմար Խայյամ

Օմար Խայամ

Օմար Խայամն աշխարհում ճանաչված է որպես տաղանդավոր պոետ, սակայն նա ամեն ինչից առաջ տաղանդավոր գիտնական էր՝ իր ժամանակի մեծագույն գիտնականերից մեկը։ Նա մեծ մաթեմատիկոս, աստղագետ, փիլիսոփա էր։ Նա լավագույնս կարողանում էր մարդկության խնդիրներն ու դժվարություններն արտահայտել իր ստեղծագործություններում։

Խայամը ծնվել է 1048 թվականի մայիսի 18 ին, Նեյշաբուրում։ Պատմաբանների հավաստմամբ նա մահացել է 1131 թվականի դեկտեմբերի 4 ին։ Խայամի ճակատագիրը շատ տարօրինակ և զարմանալի էր։ Նա ապրեց որպես գիտնական աստղագետ և տոմարագետ, իսկ ժամանակակիցները բոլորովին տեղյակ չէին նրա բանաստեղծական շնորհներից։ Նրա ճակատագրի նման տարօրինակ էր նաև այն ժամանակահատվածը, որում ապրում էր Խայամը։ Նա ապրում էր այնպիսի ժամանակաշրջանում, երբ շիաների և սուննիների միջև առկա էին բազմաթիվ սկզբունքային և դավանաբանական վեճեր։

Պետք է ասել, որ Խայամը ոչ միայն հմուտ բանաստեղծ, այլև տաղանդավոր գիտնական, աստղաբան և մաթեմատիկոս էր, ուստի առաջին հերթին նրան պետք է դիմել, որպես այդ գիտական բնագավառի ներկայացուցիչ և կրկին քննարկել նրա նորարարությունները մաթեմատիկայի, երկրաչափության և աստղագիտության ճյուղերում։ Նա տաղանդավոր գիտնական էր, որը կարողացավ աշխարհին ներկայացնել մահմեդականների առաջադիմությունները գիտության տարբեր ոլորտներում։ Այսօր գիտության քարավանն առաջ է շարժվում։ Գիտական ճշգրտություն, լուսավոր միտք, նորարարություն և ինքնուրույնություն՝ ահա Խայամի յուրահատուկ կողմերը, որոնցով օժտված է նաև Իրանի ժողովուրդը։ Խայամի 50-60 արդյունավետ տարիների ընթացքում գրել է տարին մի քառյակ և գրել մեծ վարպետությամբ և խորիմաստությամբ, այլ էլ այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք միտված են եղել մարդկանց ստիպելու մտածել աշխարհի անսահմանության, սկիզբ ու վերջի և մարդու կյանքի որպիսության մասին։ Մեծարել Խայամին, նշանակում է մեծարել այն արժեքները որոնք ստեղծել ու տարածել են աշխարհի մեծերը, որոնցից էր հենց ինքը՝ Խայամը։

 

 

   դանլոդ : Khayyam.pdf           ֆայլի ծավալը 1952 KB