23/01/2018

 

Շնորհակալություն hy.yerevan.icro.ir կայք այցելելու համար
Բովանդակություն
Clock
Ֆիրդուսի

ՇԱՀՆԱՄԵԻ   ԾԱԳՈԻՄԸ

Ինչ որ այժմ ես քեզ կասեմ՝ պատմել են դեռ շատ վաղուց,

Հավաքել են ամեն պտուղ իմաստության ճոխ այգուց։

Արդ ինձ համար ուժից վեր է տեղ որոնել պարտեզում,

Քանզի նրա տերևները բազմախիտ են, անքանակ։

Բայց տակավին չեմ խոնարհի իմ գլուխը հոգնաբեկ,

Մեր քաջերի մասին նորից գրի կառնեմ նոր վիպերգ։

Դու մի կարծիր բազմապատում մի հեքիաթ է վեպը այս,

Ավանդական ծեր մոգերը մեզ պատմել են մաս առ մաս։

Նրանք սիրով պահպանել են բազում մատյանք հինավուրց,

Որոնց մեջ և կային հազար վիպերգություն ու զրույց։

Բազմացրիվ այդ վեպերը ուներ ամեն մի մոբեթ,

Սակայն ամեն մեկը միայն մի մատյանի մեկնագետ։

Դեհկանական հին սերնդից ապրում էր մի փահլևան,

Զրույցների սիրահար էր ամրաբազուկ այն հսկան։

Մատենագետ մոբեթներին իր մոտ կանչեց և ասաց.

«Գրի առեք զրույցները՝ թե՛ նոր կյանքի, թե՛ անցած»։

Այնուհետև հարցուփորձեց ծեր մոբեթից խորագետ,

Թե ինչպե՞ս են հնում ապրել շահ, նախարար իրար հետ։

Եվ ի՞նչ կերպ են երկիրն իրենց իշխել արար աշխարհում.

Եվ թե ինչո՞ւ մինչև հիմա օտար լուծն է մեզ տիրում...

Պատմեց, իրոք, բախտը նրանց ինչ փառք բերեց, ինչ վախճան,

Ավա՜ղ, ափսո՜ս այդ քաջերր կորան անհետ ու չկան։

Քանի՜   դարեր, որդուց որդի, քանի՜ մոբեթ պերճախոս։

Գրի առան՝ ինչպես մեռան շահ, նախարար ու հերոս։

Երբ քաջարի մեր իշխանը լսեց ասքերն այդ ամեն,

Նա հավաքեց ավանդական մատենագիրք Շահնամեն։

Այդպես կերտեց նա հուշարձան, մի գիրք թողեց հիշատակ,

Որ կարդում են ծեր ու մանուկ և աշխարհը բովանդակ։

 

 

گفتار اندر فراهم آوردن شاهنامه

 

اگر بر درخت برومند جای

 

نیابم که از بر شدن نیست رای

کسی کو شود زیر نخل بلند

 

همان سایه زو بازدارد گزند

توانم مگر پایهای ساختن

 

بر شاخ آن سرو سایه فکن

کزین نامور نامهی شهریار

 

به گیتی بمانم یکی یادگار

تو این را دروغ و فسانه مدان

 

به رنگ فسون و بهانه مدان

ازو هر چه اندر خورد با خرد

 

دگر بر ره رمز و معنی برد

یکی نامه بود از گه باستان

 

فراوان  بدو اندرون  داستان

پراگنده در دست هر موبدی

 

ازو بهرهای نزد  هر بخردی

یکی پهلوان بود دهقان نژاد

 

دلیر و بزرگ و خردمند و راد

پژوهندهی روزگار نخست

 

گذشته سخنها همه باز جست

ز هر کشوری موبدی سالخورد

 

بیاورد کاین نامه را یاد کرد

بپرسیدشان  از کیان

 

وزان نامداران فرخ مهان

جهانکه گیتی به آغاز چون داشتند

 

که ایدون به ما خوار بگذاشتند

چه گونه سرآمد به نیک اختری

 

برایشان همه روز کند آوری

بگفتند پیشش یکایک مهان

 

سخنهای شاهان و گشت جهان

چو بنشیند ازیشان سپهبد سخن

 

یکی نامور نافه افکند بن

چنین یادگاری شد اندر جهان

 

برو آفرین از کهان و مهان

  

 

 

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Ականջ արա ավանդական այս վիպերգին հինավուրց,

Հայր ու որդու կռվի մասին քեզ կպատմեմ մի զրույց։

Ոչ մի էակ այս վիպերգի անհուն ցավր չի տանի,

Ով որ լսի՝ կնախատի արարքը քաջ Ռոստամի։

Եթե ուժեղ քամին փչի ու կործանի ամեն ինչ,

Կամ թե ծառից հանկարծակի ցած գցի մի խակ նարինջ,

Արդարադատ և կորովի՞ ասենք դաժան այդ քամուն,

Թե՞ անիրավ մենք անվանենք, երբ աշխարհ է կործանում։

Եթե մահը ճիշտ օրենք է՝ էլ ինչու՞ ենք մենք ողբում,

Կամ ինչու ենք այսքան ցավեր մեր սրտի մեջ հավաքում։

Այս խորհուրդո ճանապարհով դեռ գնում ենք անդադար,

Բայց չգիտենք վարագույրի հետևում ինչ՞ կա արդար։

Շատ մարդիկ են փարձել լուծել հանգույցն այդ գաղտնիքի,

Սակայն մահվան այդ գաղտնիքը հայտնի չէ դեռ ոչ մեկին։

Գուցե մահը համարես դու կյանքի միակ բարություն,

Քանզի գիտես այն աշխարհում պիտի գտնես հանգիստ քուն։

Կործանարար մահին եթե հնար լիներ գեթ զսպել.

Չեր իմացվի, թե աշխարհում ով է ջահել և ով՝ ծեր։

Եթե հանկարծ ինչ որ մի տեղ բռնկվում է մեծ հրդեհ,

Բոցը իսկույն լափլիզելով պիտի դարձնի մոխրատեղ։

Կրակը և մահը ունեն կործանողի հատկություն,

Մի՝ զարմանա, ծաղիկները մերթ բալզամ են, և մերթ թույն։

Ջահել մարդիկ երջանիկ են հողաշխարհում այս ունայն,

Չե՞ որ մահվան պատճառը լոկ ծերությունը չէ միայն։

Մահվան առաջ ամեն մեկը խոնարհվում է ծնկաչոք,

Նրա դաժան հարվածներից չի ազատվել դեռ ոչ ոք։

Մահը կա և պետք է լինի, այդ օրենքն է աշխարհի,

Մի՝ որոնիր որն է ուղին անարդարի, արդարի։

Եթե մաքուր հավատ ունես, և կեղտոտ չէ քո հոգին,

Եկ՝, խոնարհվիր ամենազոր Աստծո առաջ ու չոքիր.

Երկրպագիր և աղոթիր ու մոռացիր անձը քո,

Որ դու հանգիստ հրաժեշտ տաս այս աշխարհին մշտագո։

Այնպես արա, որ աշխարհում թողնես միայն լավ անուն,

Դևի հոգի ունեցողին Աստված դրախտ չի տանում։

Հայր ու որդու կռվի մասին հիմա ես ձեզ կպատմեմ,

Ինչպես եղավ, որ ոսոխի նման ելան իրար դեմ։

 

 

 

داستان رستم و سهراب

 

کنون رزم سـهراب و رستم شنو

 

دگرها شنیدستی این هم شنو

یکی داستانست پـر آب چـشم

 

دل نازک از رستم آیـد بـخشم

اگر تندبـادی براید ز کنج

 

بخاک افگند نارسیده ترنج

ستمکاره خوانیمش ار دادگر

 

هنرمند دانیمش ار بیهنر

اگر مرگ دادست بیداد چیست

 

ز داد این همه بانگ و فریاد چیست

ازین راز جان تو آگاه نیست

 

بدین پرده اندر ترا راه نیست

همه تا در آز رفته فراز

 

به کس بر نشد این در راز باز

برفتن مگر بهتر آیدش جای

 

چو آرام یابد به دیگر سرای

اگر مرگ کس را نیوباردی

 

زپیر و جوان خاک بسپاردی

نخستین بدل مرگ بستایدی

 

دلیر و جوان خاک بسپاردی

اگر آتشی گاه افروختن

 

بسورد عجب نیست زو سوختن

بسوزد چو در سوزش آید درست

 

چو شاخی نو از بیخ کهنه برست

دم مرگ چون آتش هولناک

 

ندارد ز برنا و فرتوت باک

جوانرا چه باید بگیتی طرب

 

که نی مرگ را هست پیری سبب

در اینجای رفتن نه جای درنگ

 

بر اسب قضا گر کشد مرگ تنگ

چنان دان که دادست و بیداد نیست

 

چو داد آمدش جای فریاد نیست

جوانی و پیری به نزدیک مرگ

 

کی دان چو اندر بدن نیست برگ

دل از نور ایمان گر آگندهای

 

ترا خامشی به که تو بندهای

پرستش همان پیشه کن با نیاز

 

همه کار روز پسین را بساز

براین کار یزدان ترا راز نیست

 

اگـر دیو با جانت انباز نیست

بگیتی در آن کوش چون بگذری

 

سرانجام اسلام با خود بری

کنون رزم سهراب رانم نخست

 

از آن کین که او با پدر چون بجست

 

 

ՌՈՍՏԱՄԻ ԵՎ ԹԵՀՄԻՆԵԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՑՈՒՆԸ

Արեգակը դանդաղ սահեց, անցավ դեպի մայրամուտ,

Աստված երկրի վրա փռեց գիշերային քողը մութ...

Դրսում լսվեց խորհրդավոր ինչ-որ մի ձայն թե շշուկ,

Ու Ռոստամի ննջարանի դուռը բացվեց կամացուկ՝

Ներս   մտավ մի ստրուկ   աղջիկ՝   ձեռքին   բռնած մի ճրագ,

Եկավ կանգնեց Ռոստամ-Զալի անկողնու մոտ գլխահակ։

Լուսնի նման ճերմակադեմ մի կույս եկավ նրա   հետ,

Արեգակի պես հրեղեն, վարդի նման բուրավետ։

Աղեղաձև հոնքեր ուներ ու գիսակներ թոկի պես,

Ուներ նոճու նման հասակ, դեմքը պայծառ, լուսագես։

Սլացիկ էր նոճու նման, հմայիչ էր, նրբիրան,

Ու Եմենի սուտակի պես պատկեր ուներ հուրհրան։

Հոգով, մարմնով մաքուր էր շատ, երկնային էր ու խելոք,

Եվ աշխարհիկ կյանքի մասնիկ չուներ իր մեջ նա իրոք։

Առյուծասիրտ   Ռոստամ-Զալը հիացել էր չափազանց,

Թե ինչպե՞ս է աստված կերտել այպիսի կին արարած։

Ապա դարձավ նրան   ասաց. «Ինչպե՞ս են քեզ անվանում,

Կես   զիշերին  ի՞նչ է եղել, ի՞նչ ես փնտրում դու անքուն»։

Իսկ աղջիկը  պատասխանեց. «Իմ անունն է Թեհմինե»

Հոգիս մաշող տրտմությունը վշտածին ու շատ հին է։

Սեմենգանի թագավորի լույս աղջիկ են ինձ ասում,

Բոլորը մեզ հովազների ցեղախմբին են դասում։

Մինչև այժմ դեռ չեմ գտել ինձ հավասար զուգընկեր,

Տիեզերքը դեռ ինձ համար բախտի աստղ չի ղրկել։

Ոչ մի էակ մինչև այժմ չի տեսել ինձ բացերես,

Չեն լսել իմ ձայնն անգամ, ի՞նչ գույնի են վարսերս։

Ես շատերից շատ անգամ եմ գովքեր լսել քո մասին,

Որ կռվի մեջ, ո՝վ? փահլևան, հաղթում ես դու հովազին։

Ասում են թե սարսափում են քեզնից վագռ ու առյուծ,

Զորավարի քո բազուկը կարծես լինի ծանր լուծ...

Դու Թուրանի հողն ես գնում հաճախ   մենակ ու թաքուն,

Գիշերները դեգերում ես հետախույզի պես անքուն։

Եվ ասում են, որ խորովում, ուտում ես դու մի մեծ ցիռ,

Թրիդ զարկից նույնիսկ հողմը քիչ է մնում, որ լացի։

Սարսափում են, երբ տեսնում են ահեղ գուրզը քո ձեռքում,

Քո գոռոցից ասում են թե՝ վագռի կաշին է ճաքում։

Թրիդ փայլը արծիվն անգամ ճանաչում է երկնքում,

Մագիլներից որսը գցում՝ կուչ է գալիս իր բնում։

Գոռ առյուծը նետած փոկիդ հետքից շեղում է ուղին,

Ամպը արյուն է անձրևում տեգիդ զարկից շեշտուղիղ։

Ամեն անգամ երբ քո մասին պատմում են ինձ, ես անքուն

Զարմանքից թե մեծ կարստից շրթունքներս եմ կրծոտում։

Ուզում էի տեսնել լանջդ, բազուկներդ   առնական,

Մինչև որ դու եկար հասար մեր քաղաքը հյուրընկա։

Քեզ համար եմ, ինձ փայփայիր փահլևանի քո գրկում,

Չի տեսել ինձ ձուկը ջրում, ոչ էլ հավքը ցամաքում։

Քո   պատճառով չեմ հասկանում ինչ եմ անում ես հիմա,

Ինձ թվում է, որ քամին է խելքս  տարել անխնա։

Եվ   երկրորդը՝ աստված գուցե քեզնից ինձ տա մի որդի,

Որ Թուրանի գահին բազմի և իր հորը հաջորդի։

Գուցե   որդիս   հոգով, սրտով լինի քեզ պես տղամարդ,

Երկնքից մեծ գահ ստանա, արևից սեր՝ շողառատ։

Երրորդը որ՝ Սեմենգանը կխառնեմ   ես,   իմացիր,

Գետնի տակ էլ թե որ լինի՝ ես կգտնեմ քո Ռախշ ձին»։

Եվ Թեհմինեն այդպես խոսեց, թեթևացավ իր   հոգին,

Քանզի քաջը ականջ դրեց նրա ամեն մի խոսքին։

Ռոստամ-Զալը հիացել էր Թեհմինեի լավ տեսքով,

Գեղեցկությամբ, շեն-շնոոհքով, բայց առավել և խելքով։

Երբ իմացավ, որ կգտնի իր նժույքը, չափազանց

Ուրախացավ, նրա դեմքը արևի պես շողշողաց։

Անմիջապես իր   մոտ   կանչեց արքունիքի մի միջնորդ,

Եվ նա խունջիկ-մունջիկ գտավ իսկույն եկավ քաջի մոտ։

Հրամայեց, որ նա  գնա բերի գիտուն մի մոբեթ,

Որ իշխանին բարեխոսի, ամուսնանա դստեր հետ։

Շահին երբ որ հայտնի   դառավ ցանկությունը կտրիճի,

Ուրախացավ, վեր սլացավ, ինչպես հպարտ մի նոճի։

Շահը իսկույն իր աղջկան տվեց քաջին անվանի,

Ամուսնության ձևն այդ, սակայն, հին օրենքն էր Թուրանի։

Շահի սիրտը ուրախությամբ բաբախեց ծեր կրծքի տակ,

Զի Ռոստամի հետ միացավ չքնաղ դուստրն իր միակ։

Երբ որ հայրը իր աղջկան տվեց քաջն Ռոստամին՝

Սեմենգանում ուրախացան բոլոր մարդիկ՝ այր, թե կին։

Ուրախության մատաղ արին, փող ցրեցին ամեն կողմ,

Կանչեցին ու գոռգոռացին. «Կեցե՜ Ռոստամն արիատոհմ։

Ո՜վ փահլևան, երջանկանաս քո գեղեցիկ լուսնի հետ,

Թող թշնամուդ գլխին իջնի աստվածային մեծ աղետ»։

Նորապսակ զույգը մտավ ամուսնության   առագաստ,

Նրանց   համար շքեղաշուք մի ննջարան կար պատրաստ։

Երբ բացվեցին գիշերային թերթիկները կոկոնի՝

Աստված ճերմակ մարգարիտներ ցանեց՝ քաջը որ տոնի։

Այդպես, երբ որ սև սաթի մեջ առաջացավ մի սուտակ՝

Ռոստամ-Զալը և   Թեհմինեն   երջանկացան   լուսնի տակ։

Ռոստամ-Զալը   ձեռքի   վրա   ուներ մի թանկ   եղնգքար,

Այդ գեղեցիկ քարի մասին ավանդական զրույց կար։

Բազկից   հանեց   քարը   տվեց   Թեհմինեին և   ասաց.

«Եթե բախտը առաջնեկը աղջիկ տվեց մեզ հանկարծ,

Ամրացրու սև գիսակին, որ չար ուժին նա հաղթի,

Որ արևի պես շողշողա բարի աստղն   իր  բախտի։

Իսկ թե բախտը հանկարծակի մեզ պարգևի մի տղա՝

Հոր   նշանը կապիր բազկին, որ աշխարհը դողդողա։

Նարիմանյան Սամի նման կլինի նա միշտ անհաղթ,

Ու փահլևան Քերիմանի պես կունենա   թագ ու թախտ։

Մեկ հարվածով ցած կգցի գոռ արծիվին լեռնանիստ,

Ինչքան էլ որ անհաշտ աչքով արևն այրի նրան խիստ։

Նա առյուծի կռիվն անգամ կհամարի հիմար խաղ,

Պատերազմի մեջ կգնա  հսկա փղի պես անվախ»։

Թեհմինեի հետ զրուցեց   առավոտից   իրիկուն,

Գիշերն անցավ, սակայն նրանք նստել էին դեռ անքուն։

Լուսաբացին արևն ելավ, ինչպես հրե մի վահան,

Եվ աշխարհի վրա փռեց բորբ շողերը հուրհրան։

Ռոստամ-Զալր հրաժեշտի պահին գրկեց   գեղուհուն

Եվ համբուրեց աչքն ու ունքը՝ կարոտներով մի անհուն։

Բաժանումի ցավից լացեց լիալուսին Թեհմինեն,

Քաջի սիրտը քիչ էր մնում, որ վանդակից դուրս ելներ։

Այդ ժամանակ Ռոստամի մոտ եկավ շահը ծանրախոհ

Հարձուփորձեց՝ թե Իրանի քաջը գո՞հ է, թե դշգոհ։

Այնուհետև հայտնեց նրան, որ գտել է իր Ռախշ ձին,

Ռոստամ-Զալի   վառ աչքերը երջանկությամբ փայլեցին։

Գնաց թամբեց իր նժույգը Սեմենգանից   որ տանի,

Ուրախությամբ գնաց, քանզի գոհ էր շահից Թուրանի։

Հողմի նման թուրանական հողից հասավ Սիեստան,

Ինչ որ տեսել ու լսել էր նա չպատմեց ոչ մեկին։

 

آمدن تهمینه دختر شاه سمنگان نزد رستم

 

چو یک بهره زان تیره شب در گذشت

 

شب آهنگ بر چرخ گردان بگشت

سخن گفته آمد نهفته براز

 

در خوابگه نرم کردند باز

یکی بنده شمعی معنبر به دست

 

خرامان بیامد به بالین مست

پس پرده اندر یکی ماه  روی

 

چو خورشید تابان پر از رنگ و بوی

دو ابرو کمان و دو گیسو کمند

 

به بالا به کردار سرو بلند

دو برگ گلش سوسن می سرشت

 

دو شمشاد عنبر فروش از بهشت

بناگوش تابنده خورشید وار

 

فرو هشتـه زو حلقه­ی گوشوار

لبان از طبرزد زبان از شکر

 

دهانش مکلل بدر و گهر

ستاره نهان کرده زیر عقیق

 

تو گفتی ورا زهره آمده رفیق

دو رخ چون عقیق یمانی برنگ

 

دهان چون دل عاشقان گشته تنگ

روانش خرد بود تن جان پاک

 

تو گفتی که بهره ندارد زخاک

ازو رستم شیر دل خیره ماند

 

برو بر جهان آفرین را بخواند

بپرسید ازو گفت نام تو چیست

 

چه جویی شب تیره کام تو چیست

چنین داد پاسخ که تهمینه ام

 

تو گویی دل از غم بدو نیمه ام

یکی دخت شاه سمنگان منم

 

زپشت هژبر و پلنگان منم

بگیتی زشاهان مرا جفت نیست

 

چو من زیر چرخ کبوداند کیست

ز پرده برون کس ندیده مرا

 

نه هرگز کس آوا شنیده مرا

بکردار افسانه از هر کسی

 

شنیدم همی داستانت بسی

که از دیو و شیر و پلنگ و نهنگ

 

نترسی و هستی چنین تیز چنگ

شب تیره تنها بتوران شوی

 

بگردی در آن مرز و هم بغنوی

به تـنها یکی گور بریان کنی

 

هوا  را بشمشیر گریان کنی

بدرد دل شیر و چرم پلنگ

 

هر آنگه که گرز تو بیند بچنگ

برهنه چو تیغ تو بیند عقاب

 

نیارد بنخجیر کردن شتاب

نشان کمند تو دارد هژبر

 

زبیم سـنان تو خون بارد ابر

چنین داستانها شنیدم زتو

 

بسی لب بدندان گزیدم زتو

بجستم همی کف و یال و برت

 

بدین شهر کرد ایزد آبشخورت

ترا ام کنون گر بخواهی مرا

 

ببیند همی مرغ و ماهی مرا

یکی آنکه بر تو چنین گشته ام

 

خرد را  زبهر هوا کشته ام

و دیگر که از تو مگر کردگار

 

نشاند یکی کودکم در کنار

مگر چون تو باشد بمردی و زور

 

سپهرش دهد بهره کیوان و هور

سه دیگر که رخشت بجای آورم

 

سمنگان همه زیر پای آورم

سخنهای آن ماه آمد ببن

 

تهمتن سراسر شنید آن سخن

چو رستم بدانسان پریچهره دید

 

زهر دانشی نزد او بهره دید

دگر آنکه از رخش داد آگهی

 

ندید ایچ فرجام جز فرهی

بر خویش خواندش چو سرو روان

 

بیامد خرامان بر پهلوان

بفرمود تا موبدی پر هنر

 

بیاید بخواهد ورا از پدر

بشد دانشومند نزدیک شاه

 

سخن گفتنی از پهلوان سپاه

خبر چون بشاه سمنگان رسید

 

از آن شادمانی دلش بردمید

زپیوند رستم دلش شاد گشت

 

بسان  یکی سرو آزاد گشت

بدان پهلوان داد آن دخت خویش

 

بر آنشان که بودسـت آیین و کیش

بخشنودی ورای و فرمان اوی

 

بخوبی بیاراست پیمان اوی

چو بسپرد دختر بدان پهلوان

 

همه شاد گشتند پیر و جوان

بشادی همه جان بر افشاندند

 

بر آن پهلوان آفرین خواندند

که این ماه نو برتو فرخنده باد

 

سر بد سگالان تو کنده باد

چو انباز او گشت با او براز

 

نبود آن شب تیره تا دیر باز

چو خورشید روشن زچرخ بلند

 

همی خواست افکند مشکین کمند

زشبنم شد آن غنچه­ی تازه پر

 

و یا حقه­ی لعل شد پر ز در

بکام صدف قطره اندر چکید

 

میانش یکی گوهر آمد پدید

بدانست رستم که او بر گرفت

 

تهمتن بدل مهرش اندر گرفت

ببازوی رستم یکی مهره بود

 

که آنمهره اندر جهان شهره بود

بدو داد و گفتش که اینرا بدار

 

گرت دختری آید از روزگار

بگیر و بیکسوی او بر بدوز

 

به نیک اختر و فال گیتی فروز

ور ایدونکه آید ز اختر پسر

 

ببندش ببازو نشان پدر

ببالای سام نریمان بود

 

بمردی و خوی کریمان بود

فرود آرد از ابر پران عقاب

 

نیابد بتندی برو آفتاب

ببازی شمارد همی رزم شیر

 

نپیچد سر از جنگ پیل دلیر

همی بود آنشب بر ماهروی

 

همی گفت از هر سخن پیش اوی

چو خورشید رخشنده شد بر سپهر

 

بیاراست روی زمین را بمهر

بپدرود کردن گرفتش ببر

 

بسی بوسه دادش بچشم و بسر

پریجهر گریان ازو بازگشت

 

ابا انده و درد انباز گشت

بر رستم آمد گرانمایه شاه

 

بپرسیدش از خواب و آرامگاه

چو این گفته شد مژده دادش برخش

 

ازاو شادمان شد دل تاج بخش

بیامد بمالید و زین بر نهاد

 

ز یزدان نیکی دهش کرد یاد

بیامد سوی شهر ایران چو باد

 

وزین داستان کرد بسیار یاد

وز آنجا سوی زابلستان کشید

 

کسی را نگفت آنچه دید و شنید

 

 


ՍՈՀՐԱԲԻ   ԾՆՈՒՆԴԸ

Շահի դստեր գլխին շրջեց ուղիղ ինը լոաընկա,

Լուսնի նման աշխարհ բերեց լուսնանման մի տղա։

Նա կարծես թե Ռոստամ-Զալն էր, հորը նման էր այնքան,

Կամ թե առյուծ Սամն էր, կամ թե Նարիմանը հաղթաքայլ։

Մայրը նրա   դեմքին տեսավ ուրախ   ծիծաղ, երբ ծնվեց,

Կայտառության համար էր, որ նրան Սոհրաբ անվանեց։

Մեկ ամսական   հասակում նա կարծես լիներ տարեկան։

Փղի նման վիթխարի էր, Ռոստամ-Զալն էր իսկական;

Երբ լրացավ երեք տարին՝ նիզակն առավ, որ մրցի,

Հինգ տարեկան   հասակում նա նմանվում էր առյուծի։

Երբ լրացավ տասը տարին՝   Սեմենգանում չկար մարդ,

Որ նրա   հետ   ասպարեզում գնար մղեր ձիամարտ։

Փղի հսկա   մարմին ուներ, իսկ երեսը՝ ալ գույնի,

Նրա ամեն մի բազուկը նմանվում էր մի սյունի։

Երբեմը նա   տանից   փախչում՝ դեպի դաշտերն էր վազում,

Նրա   սիրած վագրախաղը  միայն իրեն էր սազում;

Իսկ երբեմը վազում էր նա  պոչը բռնում   ձիերին,

Կանգնեցնում արագ վազքից, զարմացնում  քաջերին։

Եվ մի օր էլ տուն վազելով մորը հարցրեց նա   այսպես.

«Մի հարցով եմ քեզ դիմելու, բայց պետք է դու ճիշտն ասես։

Ի՞նչ տոհմից   եմ սերում, մայր իմ, ունե՞մ պապեր փառապանծ,

Հորս մասին երբ հարցնեն ի՞նչ պատասխան տամ մարդկանց։

Եթե ինձնից   այդ թաքցնես՝ քեզ հայտնում եմ մեկընդմիշտ,

Կամ կենդանի չես գտնի ինձ, կամ քեզ կտամ ցավ ու վիշտ»։

Իր զավակի հարցուփորձից   խիստ սարսարփեց Թահմինեն,

Եթե չասի՝ իրեն համար դաժան օրեր պիտ լինեն։

Անմիջապես պատասխանեց. «Այժմ   լսիր, իմ որդի,

Ռւրախ պահիր ջահել սիրտդ, մի՝ նեղանա, մի՝ տրտմիր։

Դու զավակն ես հաղթաբազուկ ու քաջարի Ռոստամի,

Նարիմանյան Սամի թոռն ես, Զալզերի կամ Դեստանի։

Նոճու նման հասակը քո ձգտում է միշտ լուսնի կողմ,

Որովհետև ապուպապդ ունեն միայն ազնիվ տոհմ։

Աստվածակերտ   այս աշխարհը հաստատուն է քանի դեռ,

Դու չես գտնի Ռոստամի պես քաջ փահլևան ոչ մի տեղ։

Առյուծի քաջ սիրտ ունի նա, հսկա   մարմին փղի չափ,

Նրա ահից սարսափում են կոկորդիլոս ու վիշապ։

Այս աշխարհը դեռ չի տեսել Սամի նման մի հսկա,

Աստված նույնիսկ սարսափում է նրան չնչին վնաս տա»։

Պատմեց որդուն, այնուհետև բերեց թաքուն մի նամակ,

Ու նամակի հետ հայրական ճոխ նվերներ անքանակ։

Բերեց նաև երեք փաթեթ ոսկի, գոհար ու հակինթ,

Այդ բոլորը նրա հայրը ուղարկել էր Իրանից։

«Նայիր, Սոհրաբ, - ասաց մայրը, - երբ ծնվեցիր լուսնի տակ.

Հայրդ սրանք ուղարկեց քեզ, որպես նվեր հիշատակ։

Նայիր բոլոր ընծաներին ու նամակին ծնողիդ,

Ռոստամն, անշուշտ, այնպես արավ, որ լույս լինի նոր ուղիդ։

Արժանավոր հիշատակդ պահիր աչքի լույսի պես,

Գիտցիր, որդիս, հորդ ընծան գուցե մի օր պետք գա քեզ։

Եթե հայրդ իմանա որ իր նշանի անվան տակ

Դու անքանակ զորք ես կազմել՝ այրուձի և հետևակ,

Քեզ կկանչի իսկույն իր մոտ  կամ սուրհանդակ կուղարկի,

Մայրդ նույնպես կուրախանա, որ ունի քեզ պես որդի։

Սակայն զգույշ, թող չիմանա Աֆրասյաբը չարակամ,

Զի Ռոստամի թշնամին է, նենգամիտ է նա անգամ։

Աֆրասյաբի կրնկի տակ ողջ Թուրանն է սարսափում,

Նա   կարող է հորդ քենի համար պահել քեզ բանտում»։

Իսկ Սոհրաբը պատասխանեց. «Հիմա չկա մի էակ,

Որ քո հայտնված խորը միտքը ծածուկ պահի կրծքի տակ։

Մինչև հիմա   ինո՞ւ ես դու գաղտնի պահել, մայր բարի,

Օրինավոր իմ ծնունդը և տոհմը իմ քաջարի։

Ավանդական զրուցների և քաջամարտ   այրերի

Մասին երբ որ խոսք է լինում՝ գովերգում են Ռոստամին։

Երբ այդպիսի փահլևանի որդին եմ ես, չգիտեմ,

Ինրչո՞ւ ինձնից   ծածուկ պահել, խստությո՞ւն չէ իմ հանդեպ։

Կհավաքեմ իմ   ձեռքի տակ այրուձի և հետևակ,

Թուրանացի զինվորներից կկազմեմ մի մեծ բանակ՝

Կարշավեմ ես դեպի Իրան ու կավերեմ   անխնա,

Որ վրեժի թանձր փոշին մինչև լուսին բարձրանա։

Արքայական գահաթոռից ցած կնետեմ Քաուսին,

Ողջ Իրանում մարդ չեմ թողնի ազգուսեռից մեծ Թուսի։

Գուդերզին և գոռ Բահրամին, հսկա գիվին թրքաքեն

Արքայազուն Գեսթեհեմի հետ միասին կջարդեմ։

Ապա Ռոստամ-Զալին կտամ գահ ու գանձը Իրանի,

Եվ Քաուսի գահաթոռը, որին հայրս է արժանի։

Այնուհետև իմ զորքերով կգամ նորից ես   թուրան

Աֆրասյաբի դեմ կկանգնեմ իմ բանակով անվարան։

Թուրանշահի   գահը պիտի լոկ իմ ձեռքով մոխրանա,

Որ իմ տեգի ծայրր նույնիսկ արևից վեր բարձրանա։

Կդարձնեմ քեզ թագուհի, դու կփայլես հանց արփի,

Ես կկռվեմ առյուծի պես, որ ոսոխը սարսափի։

Ռոստամի պես հայր ունեմ ես, նա էլ ինձ պես քաջորդի,

Արքայական թագ ու գահը չեմ հանդուրժի ոչ ոքի։

Եվ քանի դեռ տիեզերքում կա լուսին և արեգակ,

Ինչո՞ւ պիտի աստղը գլխին դնի շահի ոսկե թագ»։

 

زادن سهراب از تهمینه

 

چه نه ماه بگذشت بر دخت شاه

 

یکی کودک آمد چو تابنده ماه

تو گفتی گو پیلتن رستمست

 

و یا سام شیرست یا نیر مست

چو چندی شد و چهره شاداب کرد

 

ورا نام تهمینه سهراب  کرد

چو یکماه شد همچو یکسال بود

 

برش چون بر رستم زال بود

چو سه ساله شد ساز میدان گرفت

 

به پنجم دل شیر مردان گرفت

چو دهساله شد زان زمین کس نبود

 

که یارست با او نبرد آزمود

بتن همچو پیل و بچهره چو خون

 

سطبرش دو بازو بسان ستون

بنخجیر شیران برون تاختی

 

بـبازی همی رزمشان ساختی

بتک در دویدی  پی باد پای

 

گرفتی دم اسب ماندی بجای

بر مادر آمد بپرسید ازوی

 

بدو گفت گستاخ با من بگوی

که من چون زهمشیرگان برترم

 

همی بآسمان اندر آید سرم

زتخم کیم وز کدامین گهر

 

چگونه چو پرسد کسی از پدر

گر این پرسش از من بماند نهان

 

نمانم ترا زنده اندر جهان

چو بشنید تهمینه گفت جوان

 

بترسید از آن نامور پهلوان

بدو گفت مادر که بشنو سخن

 

بدین شادمان باش و تندی مکن

تو پور گو پیلتن رستمی

 

زدستان سامی و از نیرمی

از ایرا سرت زآسمان برترست

 

که تخم تـوزان نامور گوهرست

جهان آفرین تا جهان آفرید

 

سواری چو  رستم نیامد پدید

دل شیر دارد تن ژنده پیل

 

نهنگان برآرد ز دریای نیل

چو سام نریمان بگیتی نبود

 

سرش را نیارست گردون بود

یکی نامه از رستم جنگجوی

 

بیاورد و بنمود پنهان بدوی

سه یاقوت رخشان و سه بدره زر

 

کز ایران فرستاده بودش پدر

بدانگاه کو زاده بودش زمام

 

فرستاده بودش پدر با پیام

بگفتش تو اینرو بخوبی نگر

 

که بابت فرستاده ای پر هنر

سزد گر بداری کنون یادگار

 

همانا که باشد ترا ای بکار

پدر کر بداند که تو زین نشان

 

شدستی سرافراز گردنکشان

چو داند بخواند ترا نزد خویش

 

دم مادرت گردد از درد ریش

دگر گفت کافراسیاب این سخن

 

نباید که داند ز سر تا به بن

که او دشمن نامور رستمست

 

بتوران زمین زو همه ماتمست

مبادا که گردد بتو کینه خواه

 

زخشم پدر پور سازد تباه

چنین گفت سهراب کاندر جهان

 

ندارد کسی این سخن را  نهان

بزرگان جنگ آور از باستان

 

زرستم زنند این زمان داستان

نبرده نژادی که چونین بود

 

نهان کردن از من چه آیین بود

نهانی چرا داشتی از من این

 

نژادی به آیین و با آفرین

کنون من زترکان جنگ آوران

 

فراز آورم لشکری بیکران

برانم بایران زمین کینه خواه

 

همی کرد کینه بر آرم بماه

برانگیزم از گاه کاووس را

 

ببرم از ایران پی طوس را

نه گودرز مانم نه نیکو سران

 

نه گردان جنگی و نام آوران

برستم دهم گرز و تخت و کلاه

 

نـشانمش بر گاه کاووس شاه

از ایران  بتوران شوم جنگجوی

 

ابا شاه روی اندر آرم بروی

بگیرم سر تخت افراسیاب

 

سر نیزه بگذارم از آفتاب

ترا بانوی شهر ایران کنم

 

بجنگ اندرون کار شیران کنم

چو رستم پدر باشد و من پسر

 

نماند به گیتی یکی تاجور

چو روشن بود روی خورشید و ماه

 

ستاره چرا بر فرازد کلاه

 

 

ՌՈՍՏԱՄԻ ԵՎ ՍՈՀՐԱԲԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ

Հայր ու որդի բաց արեցին մրցության մեծ ասպարեզ,

Կարճ տեգերով իրար վրա հարձակվեցին վագրի պես։

Երբ տեգերի կապանքները կտրտվեցին՝ երկուստեք

Կռվի ելան նժույգներով, առանց նիզակ, առանց տեգ։

Հնդկական կոտ թրերն առան ու զարկեցին մեկմեկու, Երկաթակուռ թրերից բոց ու կայծեր էր բեկբեկում։

Փշուր-փշուր եղան նույնպես և թրերը ոսկեզօծ,

Կարծես ոչ թե մենամարտ էր, այլ հարություն մեռելոց։

Ապա ծանր սյունի նման բարձրացրին վերտ ու լախտ, Հարձակվեցին իրար վրա մեկը մեկից ժիր, անհադթ։

Հուժկու զարկից ծռմռվեցին պիրկ լախտերը երկաթե,

Քիչ էր մնում նրանց հսկա նժույգները սայթաքեն։

Նժույգներից վար թափվեցին զրահները ծանրատար,

Պատառ-պատառ եղան նրանց հագուստները ամրակար։

Թե՛ ձիերը, թե՛ քաջերը կանգ առան մի ակնթարթ,

Նրանց զարկին չեր դիմանում ոչ մի կոպալ ու երկաթ։

Մարմինները քրտինքի մեջ, իսկ դեմքերը՜ փոշեպատ, Հոգնությունից ու ծարավից հևում էին անընդհատ։

Հայր ու որդի իրար դիմաց կանգնել էին քիչ հեռու,

Հայրը մռայլ, սակայն որդու սիրտը քենով էր եռում...

Դաժան աշխարհ, զարմանում եմ, թե ի՞նչ գաղտնիք կա քո մեջ Մերթ ամեն տեղ նորն ես կերտում, մերթ ավերում ամեն ինչ։

Կարծես երկու հսկաների սրտում չկար գութ ու սեր,

Իրոք, կարծես խելք չունեին, կամ ապրելու լավ հույսեր։

Անասունը իր ձագուքին ճանաչում է ցամաքում,

Ձուկը՝ գետի ու ծովի մեջ, սակայն իրար չեն լքում։

Լցված մոլի ագահությամբ մարդը չա՜ր է, չա՛ր այնքան,

Որ չգիտե որդին հորը, իսկ զավակը՝ հորն անգամ։

Ռոստամ-Զալը մտքում ասաց. «Ես չեմ տեսել մի վիշապ,

Որ այս ձևով իմ դեմ կռվի, ուժ ունենա սրաի չափ։

Շատ կարճ տևեց իմ կռիվը այն սպիտակ դևի դեմ,

Հիմա անհույս իմ ապագան ի՞նչ կլինի՝ չգիտեմ։

Մի մարդ, որ դեռ պատանի է, ո՛չ փորձ ունի, ո՛չ հռչակ,

Ո՛չ անվանի փահլևան է, ո՛չ գահ ունի և ո՛չ թագ.

Այսքան երկար ժամանակ ես մարտնչեցի սրա հետ,

Եվ բանակը երկու կողմի նայում էր մեզ ակնդետ...»:

Ու երկուսի ձիերը երբ հանգստացան, այնուհետ

Քաջերն առան գուրզ ու նիզակ, երկարակոտ վերտ ու նետ։

Ռոստամ-Զալը և Սոհրաբը ելան ուղիղ դեմ ու դեմ,

Ու քաշեցին աղեղները և նետերը սրաճեմ։

Իրար վրա արձակեցին նետերի մի հորդ անձրև,

Ամեն մեկը իր զենքն ուներ ու կռվելու շարժ ու ձև։

Բայց վագրենին ու երկաթը նրանց մարմինն էր ծածկում,

Այդ պատճառով ոչ մի սուր նետ նրանց կուրծքը չեր ծակում։

Հսկաները խիստ զայրացած մենամարտից այդ դժվար,

Առաջ ելան ու վագրի պես փաթաթվեցին պինդ իրար։

Ռոստամ-Զալը ուր էլ լիներ, երբ մղում էր թեժ պայքար,

Մեծ ժայռեր էր պոկում տեղից, նետում ինչպես պարսաքար։

Իր ամեհի ուժով սար էր շարժում, ինչպես ահեղ հողմ,

Հսկա քարը նրա ձեռքում կարծես լիներ փափուկ մոմ։

Ձեռքը մեկնեց ու նա բռնեց ամուր գոտուց Սոհրաբի

Ու ձիգ տվեց, որ վար գցի, բայց նա կպել էր թամբին։

Ռոստամ-Զալը դեռ տեղյակ չէր, որ նա ուներ մեջք ամուր,

Ռւստի ձեռքը դատարկ մնաց, սիրտը՝ ձեռքին անձնատուր։

Այնուհետև նա Սոհրաբի գոտուց ձեռքը քաշեց ետ

Ու զարմացած նայեց մի պահ, թե ո՞նց կռվի նրա հետ։

Այսպես, երկու ժանիքաբաց առյուծները կատաղի,

Կռվից հոգնած ցանկացան, որ մենամարտը քիչ պաղի,

Բայց Սոհրաբը թամբից պոկեց հսկա գուրզը, կատաղած

Խփեց Ռոստամ-Զսղի ուսին, որ նա ձիուց ընկնի ցած։

Ռոստան-Զաա երբ ցավ զգաց, սեգ Սոհրաբը ծիծաղեց,

Ասաց. «Զարկիս չե՞ս դիմանում, ո՜վ ծերունի հողմածեծ։

Քո տակինը ոչ թե ձի է, այլ մի թամբալ ավանակ,

Իսկ հեծվորը փահլևան չէ, այլ զինվոր է անճարակ։

Կարեկցում եմ, ո՛վ իրանցի, խնայում եմ ու խղճում,

Արյուն կաթեց քո ուսն ի վար, բայց քեզ ո՞վ է ճանաչում։

Թեկուզ ունես բարձր հասակ, ինչպես հպարտ մի նոճի,

Սակայն ծեր ես, քո դեմ ոչ ոք գուրզ ու նիզակ չի ճոճի»։

Ռոստամ-Զալը ոչինչ չասաց, լուռ կանգնել էր, քարացել,

Բայց զարմացավ, որ թշնամին ունի ճկուն շարժ ու ձև։

Նայում էին նրանք իրար մենամարտից հոգնած, կուշտ,

Անգամ դաշտը ձանձրացել էր պատերազմից արյունռուշտ։

Այնուհետև հսկաները թիկունք դարձրին մեկմեկու,

Մտածմունքի ծովը սուզվեց ամեն մեկը իր հոգում։

Բայց Ռոստամը նորից եկավ, որ թուրքերին հարվածի,

Նա նման էր որս որոնող ամենազոր առյուծի։

Իսկ Սոհրաբը թափահարեց սանձափոկը նժույգի

Ու հարձակվեց իրանական բանակի դեմ, որ ջարդի։

Նա զորքի մեջ ընկավ, ինչպես փարախ մտած սոված գայլ, Սարսափահար իրանցիք նահանջեցին քայլ առ քայլ։

Թուրքերի մոտ, երբ որ գնաց Ռոստամ-Զալը մեծափառք, Փոշմանեց ու հոգու խորքից քաշեց ծանր հառաչանք։

Նա տխրամած մտախորհեց, որ պատանին անկասկած Կհարձակվի շահի վրա, որ խուճապի տա հանկարծ,

Քանզի ունի այդ գոռ թուրքը զենք ու զրահ երկաթե,

Ամուր ձեռքեր, հսկա նժույգ ու շեշտակի սուր նետեր։

Անմիջապես նա ետ եկավ իր զորքի մոտ արիցեղ,

Տեսավ զորքի մեջ է մտել սեգ Սոհրաբը կռվասեր։

Եվ այդ թուրքը իր բանակին ջարդոտում էր ձախ ու աջ,

Հողը ներկել էր արյունով, ինչպես գարնան ալ կակաչ։

Սեգ Սոհրաբը արյան մեջ էր թաթախել զենք ու զրահ,

Դաշտ ու դուրան դարձնելով կոտորածի լայն սրահ։

Ռոստամ-Զալը երբ այդ տեսավ՝ խենթի նման հոգեցունց Աղաղակեց ամբողջ ձայնով, ինչպես հարբած մի առյուծ։

«Արյունախում, ո՜վ անգութ թուրք, - ասաց քաջը վշտակեզ,

Այս նահատակ զինվորներից ո՞վ է կռվի կանչել քեզ։

Ինչո՞ւ ինձ հետ չկռվեցիր, երբ կոչեցիր քեզ քաջայր,

Գաղտնի մտար փարախի մեջ, ինչպես ագահ սոված գայլ»։

Պատասխանեց Սոհրաբն այսպես. «Կտրիճները իմ արդար Անտեղյակ են այս նախճիրին, ով փահլևան, հավատա։

Պատերազմի առիթ տվիր, ինքդ եղար լոկ պատճառ,

Քանզի ոխը լափլիզում էր քո քինառու սիրտը չար»։

Իսկ Ռոստամը պատասխանեց. «Մութը պատել է արդեն, Լուսաբացին եկ ասպարեզ՝ պատերազմենք իրար դեմ։

Մենք երկուստեք կորոնենք մենամարտի հարմար տեղ, Սպանվողի զորքը թող որ արցունք թափի հանց հեղեղ։

Մենամարտը ցույց կտա մեզ՝ ո՞ւմ գերեզման, կամ ո՞ւմ գահ, Քանզի հաստատ բան չի մնում այս աշխարհում մինչև մահ։

Այս սրահում ով որ ձեռքին ունի նիզակ, վերտ ու նետ,

Նա չի մեռնի, քանզի բախտը պտտվում է նրա հետ»։

Ալ քաջերը բաժանվեցին... Մութը իջավ հետզհետ,

Երկինքն անգամ սևացել էր պատերազմից չարաղետ։

Պատերազմի համար էր նա կարծես եկել լույս աշխարհ,

Նա մղել էր քաջերի դեմ բազում կռիվ ու պայքար։

Թվում էր թե նա թամբել էր արագաճեպ քենի ձին,

Անընկճելի ոգի ուներ, հսկա մարմին ՝ պղնձի։

 

رزم رستم با سهراب

 بآورد گه رفت و نیزه گرفت

 

همی ماند از گفت مادر شگفت

یکی تنگ میدان فرو ساختند

 

بکوتاه نیزه همی باختند

نماند ایچ بر نیزه بند و سنان

 

بچپ باز بردند هر دو عنان

به شمشیر هندی بر آویختند

 

همی زآهن آتش فرو ریختند

بزخم اندرون تیغ شد ریز ریز

 

چه زخمی که پیدا کند رستخیز

گرفتند از آن پس عمود گران

 

همی کوفتند آن براین  این بر آن

ز نیرو عمود اندر آمد بخم

 

چمان باد پایان و گردان دژم

ز اسبان فرو ریخت بر گستوان

 

زره پاره شد بر میان گوان

فرو ماند اسب و دلاور زکار

 

یکی از نبد دست و بازوش یار

تن از خوی پر آب و دهان پر زخاک

 

زبان گشته از تشنگی چاک چاک

یک از دیگر استاد آنگاه دور

 

پر از درد باب و پر از رنج پور

جهانا شگفتی ز کردار تست

 

شکسته هم از تو هم از تو درست

ازین دو یکی را نجنبید مهر

 

خرد دور بد مهر ننمود چهر

همی بچه را باز داند ستور

 

چه ماهی بدریا چه در دشت گور

نداند همی مردم از رنج و آز

 

یکی دشمنی را ز فرزند باز

بدل گفت رستم که هرگز نهنگ

 

ندیدم که آید بدینسان بجنگ

مرا خوار شد جنگ دیو سپید

 

زمردی شد امروز دل نا امید

زدست یکی نا سپرده جهان

 

نه گردی نه نام آوری از مهان

به سیری رسانیدم از روزگار

 

دو لشکر نظاره برین کار زار

چو آسوده شد باره­ی هر دو مرد

 

ز آزار جنگ و زننگ و نبرد

بزه بر نهادند هر دو کمان

 

یکی سالخورده دگر نو جوان

زره بود و خفتان ببر بیان

 

ز کلک و ز پیکان نیامد زبان

بهم تیر باران نهادند سخت

 

تو گویی فرو ریخت برگ درخت

غمین شد دل هر دو از یکدگر

 

گرفتند هر دو دوال کمر

تهمتن اگر دست بردی بسنگ

 

بکندی سیه سنگ را روز جنگ

بزور از زمین کوه بر داشتی

 

گران سنگ را موم پنداشتی

کمربند سهراب را چاره کرد

 

که از زین بجنباند اندر نبرد

میان جوان را نبد آگهی

 

بماند از هنر دست رستم تهی

فرو داشت دست از کمربند اوی

 

شگفتی فرو ماند از بند اوی

دو شیر  اوژن از جنگ سیر آمدند

 

تبه گشته و خسته دیر آمدند

دگر باره سهراب گرز گران

 

ز زین بر کشید و بیفشرد ران

بزد گرز و آورد کتفش بدرد

 

بپیچید و درد از دلیری بخورد

بخندید سهراب و گفت ای سوار

 

بزخم دلیران نه ای پایدار

بزیر اندرت رخش گویی خرست

 

دو دسـت سوار از همه بدترست

مرا رحمت آید بتو بر زدل

 

که از خونت آغشته گشتست گل

اگر چه گوی سرو بالا بود

 

جوانی کند پیر کانا بود

تهمتن نداد ایچ او را جواب

 

شگفتی فرو ماند در پیچ و تاب

به پستی رسید این از آن آن از این

 

چنان تنگ شد بر دلیران زمین

که از یکدگر روی بر کاشتند

 

دل و جان باندیشه بگذاشتند

تهمتن بتوران سپه شد بجنگ

 

بدانسان که نخجیر بیند پلنگ

بایران سپه رفت سهراب گرد

 

عنان باره­ی تیز تگ را سپرد

بزد خویـشتن را بایران سپاه

 

بدستش بسی نامور شد تباه

میان سپه اندر آمد چو گرگ

 

پراکنده گشتند خرد و بزرگ

چو رستم بنزدیک توران رسید

 

پشیمان شده آه از چگر بر کشید

دل رستم اندیشه ای کرد بد

 

که کاووس را بیگمان بد رسد

ازین پر هنر ترک نوخاسته

 

بخفتان برو بازو آراسته

بلشکر گه خویش تازید زود

 

که اندیشه­ی دل بدانگونه بود

میان سپه دید سهراب را

 

زمین لعل کرده بخوناب را

سر نیزه پرخون و خفتان و دست

 

چو شیری که گردد زنخجیر مست

دژم گشت رستم چو او را بدید

 

خروشی چو شیر ژیان بر کشید

بدو گفت کای ترک خونخواره مرد

 

ز ایران سپه جنگ با تو که کرد

چرا دست با من نسودی همه

 

چو گرگ آمدی در میان رمه

بدو گفت سهراب توران سپاه

 

ازین رزم دورند و هم بیگناه

تو آهنگ کردی بدیشان نخست

 

کسی با تو پیکار و کینه نجست

بدو گفـت رستم که شد تیره روز

 

چو پیدا کند تیغ گیتی فروز

بکشتی بگردیم فردا پگاه

 

ببینیم تا بر که گرید سپاه

بدین دشـت هم دارو هم منبرست

 

که روشن جهان زیر تیغ اندرست

گرایدون که بازو بشمشیر و تیر

 

چنین آشنا شد تو هرگز ممیر

بگردیم شبگیر با تیغ کین

 

تو رو تا چه خواهد جهان آفرین

 

 

 

ՍՈՀՐԱԲԸ ՏԱՊԱԼՈՒՄ է ՌՈՍՏԱՄԻՆ

Հենց այդ գիշեր սեգ Սոհրաբը ճաշակում էր թունդ գինի,

Նա սեղան չէր երբեգ նստում, առանց չանգի ու վինի։

Ապա մի պահ դադար առավ և Հումանին ասաց նա.

«Այն խիզախը որ վաղն ևեթ իմ դեմ պիտի ընթանա

Ինձ պես բարձր հասակ ունի, հասակ վեհ վիթխարի, Մենամարտից չի խուսափտում, պատրաստ է գոռ պայքարի։

Պարանոցը, մեջքն ու լանջը ամրապինդ են, ինչպես բերդ,

Խելք ու վարքով ու գիտությամբ կարծես լինի մեծ մոբեթ։

Նրա քայլն ու ձի նստելր սերն են շարժում իմ հոգում,

Ակամայից ամաչում եմ, երբ նայում եմ այդ մարդուն։

Մորս տված նշանները նրա մեջ եմ տեսնում ես,

Իմ սրտի մեջ ինչ-որ ձգտում, ինչ-որ մի սեր կա անտես։

Մորս պատմած այս առյուծը, իրոք, իմ հորն է նման,

Աշխարհր դեռ չի ծնել մի այսպիսի քաջ փահլևան։

Իմ հարազատ հոր դեմ ինչպե՞ս դուրս գամ կռվի ասպարեզ, Գիտեմ, սիրտս պիտի տխրի, երբ որ կանգնեմ առերես։

Այս աշխարհից սև երեսով պիտի գնամ գերեզման,

Ուր էլ լինեմ՝ աստված պիտի նախատինք տա հավիտյան։

Ես հանդերձյալ կյանքում գուցե չգտնեմ լույս մի ուղի,

Երբ հարազատ ծնողիս դեմ կռիվ մղեմ անտեղի։

Ես աշխարհի շահերի մոտ կլինեմ միշտ սևերես,

Թե՛ Իրանը, թե՛ Թուրանը անեծք պիտի տա նույնպես։

Վատահամբավ մարդու անուն պիտի կրեմ այս դեպքում,

Թե՛ ավերակ այս աշխարհում, թե՛ հանդերձյալ այն կյանքում։

Ես կգժվեմ, երբ որ անմիտ պատերազմեմ իմ հոր դեմ, Աշխարհում էլ ի՞նչ վատ բան կա, հորս արյունը ո՞նց թափեմ»։

Հունանը երբ լսեց նրան՝ մտերմաբար ասաց թե.

«Կռիվներում շատ եմ տեսել փահլևանին այդ պարթև։

Մազանդարան երկրի մասին լսել ես դու երևի,

Թշնամու հետ այնպես վարվեց, ինչպես քամին տերևի։

Այս ձին շատ է նման Ռախշին, ով որ աչքով լավ չափի,

Բայց սա չունի վազքը նրա, ոչ էլ ուժը վիշապի»։

Գիշերն անցավ։ Լուսաբացին արևն ելավ հետզհետ,

Երկու կողմի բանակները իսկույն ելան ռազմաերթ։

Սեգ Սոհրաբը հագավ զենքը, ամուր կապեց իր գոտին,

Միտքը կռ քենով լեցուն, բայց ժպիտը միշտ դեմքին։

Նա ռազմակոչ աղաղակով ու գնդերով բազմավաշտ,

Եզագլուխ գուրզը ձեռքին արշավեց դեպ ռազմադաշտ։

Մռնչալով եկավ կանգնեց Ռոստամ-Զալի դեմառդեմ,

Կարծես նրա հետ էր քնել, երբ հարցրեց ժպտադեմ.

«Ինչպե՞ս անցավ գիշերը քո, ի՞նչ վճռեցիր դու այսօր,

Սիրտդ ինչո՞ւ նորից դառավ քինառության ահեղ ծով

Դեն գցիր քո թշնամության նետն ու թուրը մահացու,

Ե՛կ, իմ ու քո կյանքն ու բաղտը ապավինենք աստըծուն։

Եկ երկուսս իջնենք ձիուց, նստենք այստեղ միասին,

Գինի խմենք ու մոռանանք այս աշխարհի փառքը սին։

Եկ միասին տիրոջ առջև պայման անենք այսուհետ՝

Իրար հանդեպ էլ չլարենք թշնամության վերտ ու նետ։

Թող ուրիշ մարդ գա ասպարեզ, թե միտք ունի կռվելու,

Բայց ես քեզ հետ փափագ ունեմ հիմա գինի խմելու։

Իմ սիրտը միշտ քեզ է ձգտում, երբ տեսնում դեմքը քո,

Ամաչելուց իմ աչքերը լցվում են հորդ արցունքով։

Տեսնում եմ որ քաջ ես, ազնիվ, փահլևան ես փառահեղ,

Ես ակամա հիշում եմ քո նախնիներին հանճարեղ։

Շատ հարցրի, որոնեցի, որ գտնեմ ես քեզ իսկույն,

Բայց պատասխան չգտավ իմ հարձուվտրձը ապարդյուն։

Ասա՛, ո՞վ ես, մի՛ թաքցրու անունը քո այսուհետ,

Քանզի միակ ոսոխդ եմ ես, պիտի կռվես դու ինձ հետ։

Հսկա Սամի թո՞ռը չես դու կամ զավակը Դեստանի, Սեծահամբավ Ռոստա՞մը չես, փահլևանը Իրանի»։

Իսկ Ռոստամը պատասխանեց,«Ո՜վ քաջ անուն որոնող,

Երեկ քեզ հետ պայման արի, այդ խոսքերը այժմ թող։

Այսօր պիտի մենամարտենք, ես վճռել եմ, շտապիր,

Խոսքս խոսք է, ինձ մի շեղիր ու ինքդ քեզ մի խաբիր։

Երեխա չեմ, եթե հաստատ տղամարդ ես՝ ե՛կ մարտի,

Չե՞ս տեսնում որ քենի համար կապել եմ ես պինդ գոտի։

Այս կռիվը ցույց կտա մեր բախտի ճամփան այնպայման,

Քանզի աստված կանխորոշել՝ տվել է մեզ հրաման։

Եվ իմացիր, քաջերը երբ դուրս են գալիս մրցության՝

Չեն քննարկում մտերմության հարցեր և կամ ուրիշ բան։

Ես անցել եմ կյանքի հազար զառիվեր ու զառիվար,

Բայց երբևե սուտ չեմ խոսել, խաբեբա չեմ, այլ քաջ այր»։

Սեգ Սոհրաբը պատասխանեց. «Ո՜վ դառնախոս ծեոունի,

Իմ խրատը սրտիդ խորքում եթե այդպես տեղ չունի՝

Ցանկացածս այդ է որ կա, քո մտքին եմ, քո կողմում,

Քանզի սիրտս ուզում է, որ հոգիդ փչես անկողնում։

Քեզ պես մարդը իր ձեռքով է շիրիմը իր փորփրում,

Կամ հոգեզուրկ փտում է նա մի խորխորատ զնդանում;

Եթե հոգիդ ինձ ես հանձնում՝ կընդունեմ ես ի սրտե,

Գուցե տերն է ցանկացել, որ դու ինձ մոտ գաս, ո՞վ գիտե»։

Այնուհետև նժույգներից իջան նրանք ակնապիշ,

Ամեն մեկը անպարտելի մի փահլևան, մի ըմբիշ։

Նժույգները կապկպեցին ժայռերի մոտ մոտակա,

Բայց երկուսի դեմքի վրա հոգնածություն ու վիշտ կար։

Եվ կատաղած առյուծի պես սկսեցին գոտեմարտ,

Մարմիններից ծործորում էր արյուն, քրտինք հորդառատ;

Նախահարձակ սեգ Սոհրաբը ելավ ինչպես հարբած փիղ, Առյուծի պես մռնչաց և տեղից ցատկեց շեշտուղիղ՝

Բռնեց Ռոստամ-Զալի գոտուց, ամբողջ ուժով առավ վեր,

Այնպես զարկեց, որ գետինը քիչ էր մնում պատռոտվեր;

Քինառության ուժը ձեռքին աղաղակեց կատաղած,

Ուզեց Ռոստամ-Զալին պոկելու մահազարկ գցել ցած։

Չհաջողեց սակայն, կրկին նա ուժ առավ առյուծի,

Ու Ռոստամին զարկեց գետին, ինչպես անպարտ արիացի։

Ապա չոքեց կրծքի վրա փղամարմին Ռոստամի,

Փոշին ծածկել էր երեսը մենամարտի թեժ պահին։

Նա նման էր նախահարձակ այն սրաճանկ առյուծին,

Որ ցատկելով ՝ ակնթարթում բռնում է մի հսկա ցիռ։

Իսկույն քաշեց սուր դաշույնը և պատրաստ էր, որ արդեն Ոոստամ-Զալի վիզը կտրի ու գլուխը նետի դեն...

Ոոստամ-Զալը նայեց նրան՝ բարձր գոչեց.«Դի՚ր թուրդ,

Ես կհայտնեմ մինչև հիմա դեռ քեզ անհայտ մի խորհուրդ։

Դու առյուծին պատառ-պատառ կանես, ով քաջ փահլևան,

Քանզի ունես անհաղթ բազուկ, վերտ ու վահան ու պարան։

Ավանդական սովորություն ենք պահպանում մենք հնուց,

Մեր օրենքը և հավատը տարբերվում է թշնամուց...

Մենամարտում ջահելը երբ մեկին գետին է գցում՝

Ընկածը քաջի սիրտը երբեք սուր դաշույնով չի խոցում։

Երբ երկրորդ անգամ նրան մեջքի վրա վայր գցի՝

Նա կստանա քաջի անուն ու մեծ համբավ առյուծի։

Այդ դեպքում է միայն կտրում վիզը ոսոխի...

ղԱհա այդպես է հինավուրց սովորույթը մեր հողի»։

Հնարամիտ Ռոստամ-Զալը այնպես արեց, որ խաբի,

Որ ազատվի սուր ճանկերից ամենահաղթ վիշապի։

Սոհրաբը երբ լսեց խելոք խրատները ծերունու,

Չհասկացավ միտքը նրա ու ենթարկվեց նա հլու։

Պատճառն այն էր, որ խիզախ էր, ուներ նաև ամուր կամք

Ջահել էր և մեծահոգի, սակայն չուներ քաջի փառք։

Ուստի թողեց նա Ոոստամին, գնաց դաշտը մոտակա,

Այնտեղ, ուր միշտ որսի համար երբ ցանկանար՝ եղնիկ կար։

Եղնիկներ նա տեսավ դաշտում, աղեղն առավ լայնալիճ, Որսադաշտում անտարակույս նա մոռացավ ամեն ինչ։

Սեգ Սոհրաբը, երբ ուշացավ՝ Հումանն եկավ հողմաբեկ։

Նա հսկայից հարցուփորձեց կռվի մասին մեկառմեկ։

Իսկ Սոհրաբը պատմեց նրան, ինչ որ եղել էր այնտեղ,

Եվ թե ինչ էր Ոոստամն ասել, երբ տապալված էր արդեն։

Եվ Հումանը նրան ասաց. «Ավա՜ղ-ափսո՜ս պատանի,

Երբ որ կյանքից ձեռք ես քաշել՝ փորձանքը քեզ կտանի։

Ափսոս նոճու պես հասակդ, որ մինչ երկինք կհասնի,

Ափսո՜ս ամուր քո ոտքերը, որ ասպանդակ չեն տեսնի։

Ընձառյուծին թակարդեցիր՝ ինչո՞ւ թողիր դու նրան,

Բայց անմիտ էր քո արածը, ով Թուրանի փահլևան։

Արած քայլդ անօգուտ էր, բռնած գործդ՜ անզգույշ,

Քո գլխին մեծ փորձանք կգա, այսօր լինի կամ թե ուշ։

Հին առածը ասում է թե. «Մի՛ ունենա թշնամի,

Թեկուզ չնչին ուժ ունենա, թեկուզ թշվառ նա լինի»։

Այդպես ասաց և Սոհրաբի սիրտը արեց վար ու վեր,

Նա հեռացավ, իսկ Սոհրաբը մնաց  նորից անընկեր։

Նա քայլերն ուղղեց դեպի զորագունդը Թուրանի,

Մտածելով, որ թշնամին նորից պիտի թուր հանի։

Եվ որպեսզի նրա սրտից հանի ամեն մի կասկած՝

Քշեց իր ձին Հումանի մոտ և այսպիսի բան ասաց.

«Մի՛ մտածիր, վաղը կգա՝ կհանդիպեմ ես նրան,

Կփաթաթեմ նրա վզին կախաղանի պինդ պարան»։

Ռոստամ-Զալը երբ ազատվեց սուր ճանկերից Սոհրաբի,

Նորից դառավ հսկա մի լեռ իր հասակով վիթխարի։

Դանդաղ գնաց, ապա նստեց Զեմզեմ ջրի եզերքին,

Որ գեթ մի պահ հոգնությունից հանգստանա իր հոգին։

Կուշտ ջուր խմեց, ապա մաքրեց դեմքն ու լանջը իր փոշոտ. Մաղթանք արեց նա աստըծուն, խոսքերով մեղմ ու երկչոտ։

Նա տիրոջից աղաչեց, որ իրեն ուժ տա, հաղթություն,

Բայց չգիտեր, որ ապագան բերելու է   դառնություն։

Ի՞նչ իմանար, որ օրերից մի օր աստված իր բախտի Մաղավարտր պիտի նետի բարձությունից մեծ թախտի

Լսել եմ, որ Ռոստամ-Զալը անպարտելի ուժ ուներ,

Քանզի աստված նրա համար ոչ մի բան չէր խնայեի

Որ եթե նա ոտքը դներ ժայռի վրա մի թեթև,

Ծանրությունից անմիջապես նա ժայռի մեջ կխրվեր։

Նա շարունակ իր ուժից էր բողոքում ու տրտնջում,

Բայց ոչ մի կերպ աստված նրա բողոքը չէր ականջում,

Որ իր ուժից մի քիչ առնի, թեթևանա նա դարձյալ,

Որ նա ոտքով մի քիչ քայլի, ոչ թե լինի միշտ հեծյալ։

Այն ժամանակ աստված լսեց աղաչանքը Ռոստամի,

Առավ նրա ուժի կեսը, որ նա թռչի հանց քամի։

Այս անգամ երբ անպատեհից պատահեց մի ծանր գործ,

Սեգ Սոհոաբի ահից դողաց փահլևանը բազմավարձ...

Լալահառաչ նա աղերսեց ամենազոր աստըծուն,

Որ հնազանդ իր ծառային օգնի տերը այս գործում.

«Աղերսում եմ, ո՜վ արարիչ, ետ տուր ուժը իմ նախկին, Այնուհետև ինչ որ ուզես՜ ապավինիր իմ բազկին»։

Աստված լսեց նրա ձայնը և ուժ տվեց Ռոստամին Այնպես արեց, որ Սոհոաբի դեմ հաղթանակ  նա տանի։

ՍՈՀՐԱԲԻ ՄԱՀԸ

Ռոստամ-Զալը ջուր խմեց ու կրկին գնաց անապատ,

Սիրտը լի էր հոգս ու ցավով, դեմքը՝ դեղնած ու գունատ։

Իսկ Սոհրաբը քշում էր ձին, ինչպես անպարտ փահլևան,

Մի ձեռքում նա նիզակ ուներ, մյուս ձեռքում՝ վերտ, վահան

Վարազի պես վազվզում էր, առյուծի պես մռնչում,

Քաջավազիկ երիվարր հողն էր փորում, վրնջում։

Ռոստամ-Զսղը տեսավ նրան ու մռնչաց վագրի պես,

Որովհետև այդ քաջի հետ մտնելու էր ասպարեզ։

Իսկ Սոհրաբը երբ որ հեռվից նայեց առյուծ Ռոստամին,

Սրտի խորքում ալեկոծվեց ջահելության խենթ քամին։

Բայց մոտիկից տեսավ նրան հոգու աչքով մշտարթուն,

Տեսավ փառքի վեհություն էր իջել դեմքին այդ մարդու։

Նրան ասաց. «Հազիվ էիր փախել ճանկից առյուծի,

Ինչո՞ւ դարձյալ որոշեցիր թամբեւ կռմհ ահեո ձի։

Դու որ դեմքդ ետ շրջեցիր ճշմարտության ճամփից լայն,

ինչո՞ւ նորից զենք վերցրիր, եկար իմ դեմ մեն-միայն։

Երկու անգամ տապալեցի մենամարտում առերես,

Բայց հարգեցի ծերությունդ, նիզակահար չարի քեզ»։

Ռոստամն ասաց. «Ո՛վ փահլևան, քաջասիրտ ես ու գոռոզ,

Ջահելության ըմբոստ հոգուց դարձել ես դու մեծախոս։

Ինձպես ահեղ փահլևանից  ծեծ չես կերել դու վաղուց,

Ե՛կ, ստացիր հարվածներս, թե կոչում ես քեզ առյուծ։

Վա՜յ այն մարդուն, ով որ շարժեց բարկությունս, ոխապահ

Մոմ կշինեմ իմ ձեռքի մեջ, թեկուզ լինի որձաքար»։

Այնուհետև նժույգները պինդ կապեցին, այս անգամ

Բախտանիվը նրանց գլխին պտույտ գործեց չարակամ։

Մենամարտի համար նրանք կապել էին պինդ գոտի,

Գլուխ-գլխի տվին իրար ու ձեռք-ձեռքի, ոտք-ոտքի։

Բայց այս անգամ ճախարակը չբերեց բախտ երրկնահաս,

Ռոստամ-Զալի համար կարծես գործում էր նա ի վնաս։

Այդպես, իրար քաշքշեցին մինչև արփին մայր մտավ,

Մեկը մեկի ուժ էր չափում, մեկը մեկից հաղթանդամ։

Ամեն մեկը մի հսկա էր, մի ծանրանիստ ամուր որմ,

Հսկա լեռը նրանց ձեռքի մեջ կդառնար հալած մոմ։

Բայց Ռոստամը կատաղորեն մեկնեց ճանկը ամեհի,

Բռնեց վագրի նման կռվող ամուր վզից Սոհրաբի

Ու ոլորեց, ծռեց մեջքը այղ քաջառյուծ պատանու,

Օրհասական ժամից հետո էլ ի՞նչ միտք կա կռվելու...

Նա Սոհրաբին զարկեց գետին, ինչպես մի փիղ կատաղած,

Չոքեց կրծքին, բայց համոզվեց, որ չի մնա նա պառկած,

Անմիջապես կողքից քաշեց իր դաշույնը սրածայր,

Որդու սիրտը պատառոտեց, նոր իր սիրտը հովացավ։

Ո՜վ մարդ, ամեն անգամ եթե արյան ծարավ դու զգաս,

Անմեղ մարդուն քենի համար սպանես կամ վնաս տաս

Կգա մի օր, որ քո սրտից բախտը կառնի հորդ արյուն,

Կամ մարմնիդ ամեն մազը կդառնա մի սուր դաշույն։

Եվ Սոհրաբը խոր հառաչեց, տնքաց ցավից մահացու,

Չար ու բարի իր մտքերը թողեց միայն աստըծուն։

«Մեղավոր եմ,– ասաց հորը,–կռվի կարգը դու խախտիր,

Քանզի ես իմ ձեռքով տվի քեզ բանալին իմ բախտի։

Դու անմեղ ես, բախտը ձեռքիդ դրել է մի հատու սուր,

Որ խաբելով տապալես ինձ, որ աշխարհից գնամ լուռ։

Բայց իմ մասին ընկերներս երգ կհյուսեն այսուհետ,

Թե ինչու շուտ շիրիմ իջա, շաղախվեցի հողի հետ։

Մ՛այրս հայտնեց հորս բոլոր նշանները հանրահայտ,

Բայց հոր սիրո մեծ կարոտից շիրիմ իջա ես մինչ այդ։

Ուզում էի գտնել հորս, դեմքը տեսնել անկշտում,

Բայց անկատար մնաց իղձս, հոգիս մնաց այս դաշտում։

Ափսո՜ս կորան իմ ջանքերը, իմ տենչերը անհատնում,

Ես չտեսա նրա դեմքը, իղձս մնաց իմ սրտում;

Եթե անգամ ձուկ էլ դառնաս՝ մտնես գետ ու ծովի մեջ,

Կամ թաքնվես խավարի պես խոր երկնքում դու անվերջ,

Կամ թե դառնաս անծայրածիր երկնի աստղ լուսատու,

Արեգակի լույսը խլես, կամ ինչ էլ որ լինես դու,

Մեկ է՝ հայրս քեզնից պիտի քենի արյուն պահանջի,

Երբ որ լսի որդու մահը՝ կռվից նա չի նահանջի;

Ծարավ էիր մարդու արյան՝ ինձ մահ տվիր քո ձեռքով,

Թարախեցիր իմ արյան մեջ երկաթակուռ թուրը քո։

Կգա մի օր, որ մազերը քո կդառնան փուշ անգամ,

Կծակծկեն մարմինը քո, դու կլինես արնաքամ...

Բայց իմացի՛ր, իմ բանակից զինվոր լինի կամ թե պետ,

Ռոստամի մոտ կպատմի, թե ի՞նչ պատահեց որդու հետ։

Կասի որդիդ ընկավ դաշտում, ինչպես կոտրած մի աղեղ,

Նա կարոտով հորն էր փնտրում, ամենուրեք, ամեն տեղ»։

Ռոստամը երբ նրան լսեց՝ մռայլվեց հանց թխպոտ լեռ,

Հանկարծ մթնեծ աչքերը, և սիրտը դառավ ծանր բեռ։

Ուշագնաց ընկավ գետին իր հասակով վիթխարի,

Նա նման էր գետնի վրա ընկած հսկա մի ծառի։

Քիչ հետո երբ ուշքի եկավ՝ նորից հիշեց իր որդուն,

Մերթ իր գլխին հող էր ցանում, մե՛րթ շորերը պատռոտում;

«Ռոստամից ի՞նչ նշան ունես, ցույց տուր՝ աչքերն իմ հանիր,

Թող վերանա իմ անունը և ծագումս իշխանի...

Հա՜յրդ ե՛ս եմ... Քո փտխարեն ես լինեի սպանված,

Որ Դեստանը իմ դիակի վրա փներ ողբասաց»։

Ապա փետեց մազերը և պատռեց շորերն իր հագի,

Սիրտը նրա նմանվում էր մշտաբորբոք կրակի։

Սոհրաբը երբ տեսավ հորը այդպես մոլոր ու թշվառ,

ճիգ արեց, որ վեր բարձրանա, սակայն նորից ընկավ վայր։

«Ավա՜ղ, մի՞թե Ռոստամն ես դու,– Սոհրաբն ասաց ծնողին,

Դու ինձ համար պատրաստեցիր հողե սառը անկողին։

Ամեն անգամ փորձում էի, որ հասկանաս ո՛վ եմ ես,

Բայց մազաչափ չշարժվեց քո անգութ սիրտը քարի պես։

Քանդիր կապը իմ զրահի, նայիր կրծքիս լուսազարդ,

Բաց աչքերդ, որ համոզվես, որդիդ եմ ես, ոչ այլ մարդ։

Սեմենգանում, երբ որ հնչեց դափի ձայնր շքերթի,

Մայրս վշտից առավ սարը, որ մարմինը իր քերթի։

Նա չէր ուզում, որ Իրանի դեմ մղեի ես պայքար,

Ուստի եկավ ձեռքիս կապեց մի հիշատակ եղնգքար։

Ասաց. «Որդիս, այս հիշատակ քարը տվեց հայրը քո,

Երբ որ պետք գա, դու ցույց կտաս, նա կլինի քեզնից գոհ»։

Այժմ ամեն բան վերջացավ, հարկ չկա այն ցույց տալու,

Որդին երբ որ սպանված է, հայրը ինչպե՞ս է լալու»։

Ոոստամ-Զալը երբ որ տեսավ նվեր քարը թանկագին՝

Պատառ-պատառ արեց բոլոր հագուստները իր հագի։

Նա ողբալով աղաղակեց. «Սպանեցի՜ քեզ, որդի,

Դու փառապանծ քաջ զորապետ, դու պարծանքը քո զորքի»։

Փետռում էր նա իր մազերը, թափում արյուն և արցունք,

Հողը գլխին էր շաղ տալիս, քարին զարկում ոտք ու ծունկ։

Իսկ մահամերձ Սոհրաբն ասաց, «էլ մի թափի արտասուք,

Այսուհետև ինչքան որ լաս՝ անիմաստ է, անօգուտ։

Մեկ է, պիտի շիրիմ իջնեմ, ինչքան էլ որ դու ողբաս,

Ինչ որ եղավ՝ պետք է լիներ, գուցե այս էր ապագաս»։

 

 

ՌՈՍՏԱՄԸ ՈՂԲՈՒՄ է ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

Ոոսսւամ-Զալը հրամայեց պատրաստեն մի հարմար տեղ,

Որ իր որդուն պառկեցնեն բանվածքի մեջ շենշքեղ։

Այնուհետև Քաուս շահի մոտ վազեց նա սրընթաց,

Բայց գուժկանը ճանապարհի կեսին հասավ և ասաց.

Թե՝ «Սոհրաբը այս աշխարհին հոգին տվեց, բայց ավա՜ղ,

Նա քեզանից պահանջում   է ո՛չ թե պալատ, այլ՝ դագաղ»։

Հայրը սարսեց, երբ որ լսեց մահվան լուրը իր որդու,

Մերթ կանչում էր, կուրծքը ծեծում, մերթ երեսը ճանկռոտում։

Փետեց գլխի մազերը նա, կուրծքից հանեց խոր հոգոց,

Թարթիչներից արյուն կաթեց, ու տարածեց լացուկոծ։

Ձիուց իսկույն ցած իջավ նա, հիվանդի պես դողեդող

Սաղավարտը նետեց մի կողմ, գլխին ցանեց քար ու հող։

Իշխանները երբ լսեցին մահվան լուրը չարաղետ,

Աղմկեցին ու լացեցին իրենց անբաղտ քաջի հետ։

Հայրը ասաց. «Վա՜յ սև օրիս, իմ պատանի փահլևան

Դու քաջերի տոհմից սերած, ինչպե՞ս լացեմ, գլխիս տամ։

Արեգակը էլ չի տեսնի քեզ պես հսկա, իմ անբախտ,

Չէ՞ որ պետք էր քեզ սաղավարտ, արքայական թագ ու թախտ։

Արարիչը ո՞ւմ է տվել այսպիսի վիշտ, որ տանի,

Ո՞վ է լսել, որ զառամյալ հայրը որդուն սպանի։

Ազնիվ ծոռն ես հռչակավոր նարիմանյան քաջ Սամի,

Իսկ մոր կողմից խիզախ թոռը՝ Սեմենգանի իշխանի։

Արժանի եմ, որ հանցավոր իմ ձեռքերը   թրատեն,

Արժանի եմ, որ դիակս հիմա հող մեջ նետեն։

Որովհետև Սոհրաբի պես որդուս տվի ես քամուն,

Նա՛, որի պես դեռ ոչ մի մայր չի ծնել այս աշխարհում։

Գերշասպի և   նարիմանյան   Սամի պես էր նա իրոք,

Խիզախ այր էր, երբևիցե չէր խոնարհվել ծնկաչոք։

Մինչև հիմա ես եմ եղել մեծահամբավ, փառավոր,

Բայց քաջությամբ նսեմացա ես նրա մոտ, իրոք որ։

Ի՞նչ պատասխան տամ քո մորը, երբ որ լսի մահվան բոթ,

Ի՞նչ երեսով սուրհանդակին ես ուղարկեմ նրա մոտ։

Ինչպե՞ս ասեմ՝ սպանեցի անմեղ որդուդ իմ ձեռքով,

Ու ցերեկդ գիշեր արի, միայն-միայն իմ մեղքով։

Ո՛ր ծնողն է անարգանքի սյունին ինձ պես արժանի,

Հետագայում ով որ լսի՝ ինձնից պիտի սարսափի։

Իմ աները Սեմենգանի փահլևանն է իսկական,

Արած գործիս համար ինչպե՞ս հայտնի նա իր աղջկան։

Պիտի ասի, թե Ռոստամը քենի համար տմարդի

Մենամարտում սուր դաշույնով խոցեց սիրտր զավակի։

Այսուհետև Սամի տոհմին անեծք պիտի տան միայն,

Ինձ անօրեն պիտի կոչեն, պիտի ասեն անգութ հայր։

Երբևիցե չէի կարծում, որ իմ որդին շուտ կաճի,

Այս տարիքում կդառնա նա այսքան բարձր սեգ նոճի.

Եվ իր ուշքն ու միտքը կտա կռվի, զենքի ու զորքի։

Որ իմ օրը խավար դառնա, արժանանամ նզովքի»։

Ոդբից հետո հրամայեց բերեն շքեղ մի դիպակ,

Փռեն ջահել որղու վրա, արքայական ծածկի տակ։

Նա ձգտում էր իշխանության, որ ձեռք բերի թագ ու գահ

Սակայն մահը եկավ, և նա ստացավ մի նեղ դագաղ։

Նրան դրին դագաղի մեջ, տարան դաշտից արյունոտ,

Հրդեհեցին առագաստը ու վրանը որդու մոտ։

Զորքը հող էր ցանում գլխին, այս աշխարհն   էր անիծում

Դիպակները հրդեհելով՛ ատում էին ու կոծում;

Հրդեհեցին իշխանական նրա գահը ոսկեխայտ,

Եվ թանկագին ու գորշագույն ձիու թամբը՝ ամրափայտ։

Ամեն, ամեն ինչ վառեցին ու բարձրացավ ծուխ ու բոց,

Իսկ Ռոստամը գոռգոռում էր ու տարածում լացուկոծ.

«Աշխարհն արար չի տեսնելու քեզ պես հսկա մի հեծյալ,

Դու աննման պատերազմող, դու ամրակոփ քարաժայռ։

Ափսո՜ս-ափսոս պայծառ խելքդ, ո՜վ պատանի փահլևան,

Ափսո՜ս դեմքդ և՛ աչքերդ, և՛ հասակդ հաղթիրան։

Հազար ափսոս քո հոգեմաշ, տանջված սրտիդ ըղձատենչ,

Մորից հեռու, հորը կարոտ, սուր դաշույնը՝ սրտիդ մեջ։

Խելոք մարդիկ ի՞նչ կասեն ինձ, գործեցի ես մեծ ոճիր

Ու կտրեցի ես իմ այգուց մի նորատունկ վեհ նոճի։

Ինչպե՞ս քավեմ իմ մեղքերը, ինչպե՞ս նայեմ ես մարդկանց,

Ինչպե՞ս շահեմ նրանց սիրտը, որ հավատան ինձ սրտանց»։

Ասում էր նա, արցունք թափում, գլխին տալիս քար ու հող,

Մերթ շորերն էր պատառոտում, մերթ շուրթերը մահադող։

Քաուս շահի հուղարկավոր հսկաները եկան մոտ՝

Նստոտեցին ճամփի վրա, որ զրուցեն սրտամոտ։

Ամեն մի քաջ իմաստալից խոսք էր ասում Ռոստամին,

Սակայն նրանց խրատները ասես տանում էր քամին։

Ո՛չ խրատն էր ազդում նրան, ո՛չ խորհուրդը քաջերի,

Վիշտը խորն էր, թափվում էին արցունքները աչքերի։

Բախտանիվը ունի գաղտնի իր օրենքը հաստատուն՝

Մի ձեռքի մեջ թագ է պահում, մյուս ձեռքին՝ մահ ու թույն։

Երբ որ մեկին տեսնում է իր գահի վրա ճոխ բազմած,

Մահ-պարանը վիզն է գցում, վեր հանելով նետում ցած։

Մարդը ինչո՞ւ աշխարհի հետ պիտի կապի սիրտ ու սեր,

Վերջը մեկ է՝ մեռնելու է իր մեղքերով ծանրաբեռ։

Բախտանիվը պտտվելով կատարում է մեծ շրջան,

Շրջանի մեջ   կա և՛ խավար, և՛ հարատև լույս ու ջահ։

Որքան էլ որ հարատևի գոյության քո կարճ ճամփան,

Վերջ ի վերջո քո քայլերով պիտի իջնես գերեզման։

Բախտանիվը չի գիտակցում ո՛վ է ստրուկ և ո՛վ՝ շահ,

Ո՞վ է խելոք և ով տգետ, նա հնձում է   ամեն պահ։

Այս աշխարհը   արկածների մի սրահ է մարդաշատ,

Կյանքի ճամփին միշտ հնձում է, չի տարբերում լավ թե վատ։

Մենք գիտենք, որ բախտանիվը ունի կայուն ժամանակ,

Ասենք, թեկուզ ուղեղ չունի, բայց գործում է շարունակ։

Բայց իմացիր, որ հայտնի չէ բախտի վերջին մեր ճամփան,

Մեկ է, «քանզի» և թե «ինչուն» չունեն   ոչ մի պատասխան։

Այդ պատճառով մահվան մասին պետք չէ ողբալ նախօրոք,

Մեռնելուց ետ ինչ կլինենք՝ այդ չգիտի դեռ ոչ ոք։

 

 

 

ԹԵՀՄԻՆԵՆ ՈՂԲՈՒՄ է ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

Քաջ Հումանը երբ որ նստեց իշխանական ճոխ թամբին՝

Հասավ Թուրան, Աֆրասյաբին պատմեց մահը Սոհրաբի։

Եվ   Աֆրասյաբ շահը մնաց զարմացած ու շենշվար,

Նա չգիտեր ինչպես ելնել նեղ վիճակից այդ դժվար։

Մահվան լուրը բերնեբերան հասավ մինչև Սեմենգան,

Պատռեց բոլոր հագուստները Սեմենգանի շահ-արքան։

Լուրը հասավ նաև մորը՝ Սեմենգանի թագուհուն,

Որ հոր ձեռքով դաշունահար որդին չկա աշխարհում։

Մայրը ուժգին խփեց գլխին, պատռեց կաբան վերից վար,

Բացեց չքնաղ իր մարմինը, ինչպես ճերմակ մի գոհար։

Աղաղակեց ու պալատում տարածեց նա լացուկոծ,

Մերթ ուշաթափ ընկնում էր ցած, մերթ հանում էր խոր տնքոց։

Արնաշաղախ գլխին ցանեց ափոտ-ափոտ սևահող,

Սակայն հոգին մաշող ցավը բնավ մեղմել չէր կարող։

Ատամներով միսը պոկեց, գլխին ցանեց  նա կրակ,

Խոպոպները այրեց, խանձեց, աղաղակեց շարունակ։

Ողբերգելով ասաց. «Ո՜վ իմ միակ որդի, իմ հոգի,

Ո՞ւր ես հիմա, որ մայրդ գա գերեզմանին քո չոքի։

Օտար որդի, գերի հոգի, դու թառամած ու նիհար,

Հողում թաղված, մտքում պահված, հնարամիտ տեգահար։

Երկու աչքս ճամփիդ վրա սպասեցի միշտ անքուն,

Թե Սոհրաբից ու Ռոստամից լուր կստանա՞մ ես թաքուն։

Մեծ հույսերով սպասեցի գիշերից մինչ առավոտ,

Թե աշխարհը պտույտ գալով նորից կգաս մորդ մոտ։

Կարծում էի, որոնելով հորդ գտել ես վաղուց,

Ահա որտեղ որ ես հիմա՝ կգաս ինձ մոտ,՛ իմ առյուծ։

Ի՞նչ գիտեի, որ իմ որդուց դժբաղտ լուր է գալու ինձ,

Թե՝ Ռոստամը որդու սրտի մեջ սուր խրեց վրեժից։

Նա չափսոսաց, չխնայեց քո պատկերը գեղեցիկ,

Պարթևակազմ վեհ հասակդ, ինչպես նոճի սլացիկ։

Գիշեր-ցերեկ փայփայել ու սնուցել է մայրդ քեզ,

Որ խնամքով դու մեծանաս, ով իմ բալիկ հադթավես։

Բայց գնացիր քո սեփական արյան ծովում լողացար,

Կարմիր պատանք հագար հիմա, մորդ տալով վիշտ ու ցավ։

Ո՞ւմ հետ կիսեմ իմ ցավերը, սիրտս դառնա քիչ թեթև,

Ո՞վ կարող է փարատել իմ տխրությունը հարատև։

Ո՞ւմ հետ կիսեմ հոգս ու ցավս ու տանջանքս մահացու,

Ո՞ւմ կանչեմ ես որդի Սոհրաբ, հույսս դրած աստըծուն։

Հազար ափսոս մատաղ հոգուդ և աչերիդ վառ ճրագ,

Գարնան այգուց հեռացար, որ մտնես սառը հողի տակ։

Ողջ Թուրանի հույս ապավեն, որոնեցիր հորը քո,

Լույս ցերեկի փոխարեն դու գտար միայն երեկո։

Իղձդ սրտում որոնեցիր, բայց մնացիր դու անհույս,

Ու ննջեցիր սև հողի տակ, թշվառ մարդու պես անլույս։

ինչո՞ւ առաջ այն նշանը, որ քո մայրը տվեց քեզ,

Ցույց չտվիր Ոոստամ-Զալին, որ նա տեսներ առերես։

Մի՞թե տված նշանը քեզ ամուր հիմք չէր ու հավատ,

Որ ճանաչես քո հարազատ հորր, դժբախտ իմ   զավակ։

Ես առանց քեզ, ստրուկի պես վշտիս դարձել եմ գերի,

Աչքերս ծով են արցունքի, սիրտս՝ տնակ հոգսերի։

Ինչո՞ւ քեզ հետ կռվի չեկա՝ ձեռքիս բռնած վերտ ու նետ,

Որ աշխարհը շրջելուց ետ նորից գայի տուն, քեզ հետ։

Ոոստամ-Զալը, անտարակույս, կճանաչեր ինձ իսկույն,

Կուրախանար, երբ որ տեսներ   ունի քեզ պես քաջ կորյուն։

Նա ձեռքիցը սուր դաշույնը դեն կգցեր շատ հեռու,

Իր զավակի սիրտն ու թոքը չէր պատռոտի քինառու»։

Այնքան լացեց, աղաղակեց, թափեց արցունք և արյուն,

Նրա շուրջը ամեն կողմից հավաքվեց մեծ բազմություն։

Բոլոր մարդկանց աչքերը նա լճակ արեց արցունքի,

Քանզի նա էր մեծ վշտերից խփում կրծքին ու ծնկին։

Ուշագնաց ընկավ գետին, մարդիկ նրան օգնեցին,

Երբ աչքերը բացեց՝ ասաց. «Բերեք որդուս Սամանդ ձին»։

Բռնեց ձիու գլուխը և կրծքին սեղմեց կարոտով,

Բոլոր մարդիկ ապշել էին՝ աչքերը լի արցունքով։

Մերթ գլուխն էր նա համբուրում, մերթ երեսը նժույգի,

Մերթ շոյում էր սմբակները, երբ իջնում էր նա ծունկի։

Ապա   բերեց իր զավակի հագուստները ոսկեգույն,

Մանկան նման գիրկն առավ, որ քուն դնի իր որդուն։

Այնքան արյուն-արցունք թափեց՝ հողը դարձավ ալծաղկո

Նա արցունքի աչքեր չուներ, այլ արյան հորդ մի   ակունյ

Բերել տվեց որդու թուրը, ամուր գուրզը ծանրաքաշ,

Ե՛վ աղեղը, և՛ նիզակը, և՛ վահանը  նրբատաշ։

Ապա բերեց ձիու թամբը, սանձափոկը ոսկեզօծ,

Ծանր գուրզով զարկեց իրեն ու տարածեց լացուկոծ։

Այդ բոլորից հետո, երբ նա տեսավ զենք ու սաղավարտ,

Ամբողջ ձայնով աղաղակեց. «Ո՜ւր ես, առյուծ իմ զավակ

Ապա բերեց նա պարանը   յոթանասուն գրկաչափ,

Փռեց երկար, ինչպես ճամփի վրա ընկած մի վիշապ։

Եվ վերջապես քաշեց սուրը,  ամբողջ ուժով նա ճչաց,

Կտրեց ձիու պոչն ու բաշը, որպես սգո մի նշան։

Այնուհետև աղքատներին նա բաժանեց իր որդու

Նժույգները ու սարքերը և սնդուկը լի ոսկու։

Ապարանքի դուռը փակեց ու հարձակվեց կատաղած

Որդու գահը պատվանդանից պոկեց, ապա նետեց ցած։

Նա ավերեց խրախճանքի բազմոցները Սոհրաբի,

Վերջին անգամ որտեղից որ գնացել էր նա մարտի։

Տան դռները վարագուրեց ծածկոցներով սևաթույր,

Եվ իր որդու ապարանքը նա դարձրեց սգատուն։

Ապա հագավ լեղակագույն, սևաերիզ կապտաշոր,

Ու շորերը նա թարախեց արցունքներով մշտածոր։

Գիշեր-ցերեկ արտասվում էր ու հեկեկում   ողբալի,

Եվ Սոհրաբի մահից հետո ապրեց հազիվ մեկ տարի։

Նա վերջապես վշտից մեռավ, թողեց աշխարհն այս ունայն,

Աճապարեց իր որղու մոտ, վերջին փափագն էր միայն։

Հողաշխարհը նրա համար եղավ հոգս ու վշտի տուն,

Ոչ մի էակ նրա ցավին ուժ չուներ տար օգնութուն։

Ծանրակշիռ խոսք է ասել Բահրամ մոգը խորագետ.

«Մեռածներին մի ափսոսա, պիտի գնաս նրանց՛ հետ»։

Այս աշխարհում երկար ապրել դու չես կարող, հավատա,

Եղիր պատրաստ, քանի որ քո վերջին օրը պիտի գա։

Այսպես է միշտ օրենքը այս սրահ կոչված աշխարհի։

Ոչ հայտնի է   սկիզբը և ոչ էլ վերջը՝ վախճանի։

Հեռացումի վերջին օրդ նշել է դեռ հայրը քո,

ժամն է արդեն, որ դու թողնես փուչ սրահը այս անգո։

Ոչ մի   գաղտնիք մեզ   հայտնի չէ, թե մահն   ինչեր է անում,

Անօգուտ է, երբ մթան մեջ բանալի ես որոնում։

Մահվան փակված ամուր դառը ոչ ոք բացել չի կարող,

Ինչքան էլ որ դու չարչարվես, մեկ է՝ պիտի դառնաս հող։

Ամեն մեկս մի բախտ ունենք, կարճ է ուղին այս կյանքի։

Ոչինչ անել մենք չենք կարող, առանց տիրոջ մեծ կամքի։

Մի կապվիր դու պանդխտական այս աշխարհին ավերակ,

Քանզի անգութ հողմի նման ավերում է շարունակ։

 

 

 

 

Ս. Ումարյանի թարգմանությամբ

ترجمه:  س. اوماریان